Ուրախ եմ, որ վերադարձա. գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը՝ կարիերան շարունակելու մասին

Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը կարիերան վերսկսելուց հետո մարտական է տրամադրված: Այս օրերին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում է: Մասնակցում է «Tallinn Trophy»-ին: Մինչեւ այս էլ հանդես է եկել Մինսկում կայացած միջազգային մրցաշարում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ նոր մրցաշրջանում հատկապես կարեւորում է Եվրոպայի 2019 թ. առաջնությունը, որը կայանալու է Մինսկում հունվարի 21-27-ը:

««Tallinn Trophy»-ին, ըստ էության, լավ եմ պատրաստվել: Մինչեւ այս Մինսկում եմ եղել, 4-րդ տեղն եմ զբաղեցրել: Ցավոք, մի փոքր չբավականացրեց, ափսոս: Իմ հիմնական մեկնարկը կլինի Եվրոպայի առաջնությունը: Այդտեղ պետք է մաքսիմալ ներդնեմ ողջ ուժերս»,- ասաց նա:

19-ամյա Անաստասիան 2017 թ. հոկտեմբերին՝ այն բանից հետո, ինչ չստացվեց 2018 թ. ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել, հայտարարեց կարիերայում ժամանակավոր դադար վերցնելու մասին: Նա պատրաստվում էր մի փոքր հանգստանալ, ինչպես նաեւ աշխատել ծնողներին ֆինանսապես օգնելու համար: Նշում է, որ այդ 1 տարին արդյունավետ է օգտագործել:

«Ես քաշ գցեցի, բուժեցի գրեթե բոլոր վնասվածքներս: Աշխատել եմ շոուում: Ձմռանը գուցե էլի լինի, բայց, երեւի, կհրաժարվեմ, որովհետեւ պատրաստվելու եմ Եվրոպայի առաջնությանը»,- ասաց նա:

Մարզուհին չի հրաժարվել օլիմպիական երազանքից: 2017-ին նման շանսեր ուներ Գերմանիայում ու Ռուսաստանում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարերում: Գերմանիայում մի փոքր չբավականացրեց, իսկ Ռուսաստանի ստուգատեսին չէր հասցրել պատշաճ պատրաստվել, քանի որ ուշ էր տեղեկացել դրա մասին:

«Շատ կուզենայի կրկին փորձել հայտնվել օլիմպիական խաղերում: Շատ էի տխրել, դատարկություն էի զգում: Հազիվ վերականգնվեցի, բայց ուրախ եմ, որ կրկին վերադարձա ու, ինչպես նշում են, ավելի լավն եմ դարձել: Չէի ասի, որ փոխվել եմ, ուղղակի սկսել եմ ավելի պատասխանատվորեն, գիտակցորեն մոտենալ ամեն մարզմանը, որպեսզի վնասվածքներ չստանամ, երբ ինչ-որ բան չի ստացվում, ոչ թե մարզումը թողնում գնում եմ, այլ մինչեւ վերջ փորձում եմ: Գուցե մեծացել եմ, հասկացել եմ, որ կարող եմ, սկսել եմ ավելի լավ սահել»,- ասաց նա:

«Tallinn Trophy»-ն, որին Գալուստյանը մասնակցում է, մեկնարկել է նոյեմբերի 25-ին: Ավարտվելու է դեկտեմբերի 2-ին: Մրցաշարում Հայաստանն է ներկայացնում նաեւ մենասահորդ Սլավա Հայրապետյանը:

Տպել
1428 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց