Երևան
12 °C
Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով և համացանցում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կամ թեկնածուների կողմից ակտիվ քաղաքացիական շրջանակների ներկայացուցիչներին, ընտրողներին նախընտրական շտաբներում վարձավճարով աշխատանքի ընդունելու կամ զարտուղի այլևայլ եղանակների անվան տակ քողարկված ընտրակաշառք, նյութական արժեքներ տալու մասին:
Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ 2018թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով քրեական պատասխանատվություն է նախատեսում ոչ միայն որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու պայմանով ընտրողին կաշառք տալու և վերջինիս կողմից այն ստանալու, այլև ընտրությունների ողջ ժամանակահատվածում բարեգործության արգելքի խախտման, ինչպես նաև ընտրողներին ցանկացած եղանակով անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, ապրանքներ տալու, ծառայություններ մատուցելու համար:
Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 5-րդ մասով մինչև Ազգային ժողովի ընտրվելու մասին որոշումը թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի, կամ լիազոր ներկայացուցչի կողմից որևէ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը կամ ծառայություններ մատուցելը, կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը ծանր հանցագործություն է: Դրա համար նախատեսված է պատիժ՝ երկուսից վեց տարի ժամկետով ազատազրկման ձևով:
Ինչպես հանրությանը, այնպես էլ հատկապես ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հավաստիացնում ենք, որ ՀՀ դատախազությունը հանձնառու է իր իրավասության սահմաններում ձեռնարկելու միջոցներ՝ ցանկացած՝ այդ թվում՝ բարեգործության քողի տակ, քաղաքացիաիրավական կամ աշխատանքային ձևական պայմանագրերի հիման վրա կամ քողարկված այլ եղանակով իրականում ընտրողներին անհատույց դրամ կամ այլ նյութական արժեքներ տալու դեպքերը պարզելու վերաբերյալ տեղեկությունները ստուգելու, անհրաժեշտության դեպքում օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ կատարելու հանձնարարություն տալու, դրանց կապակցությամբ համապատասխան դատավարական ընթացակարգեր իրականացնելու միջոցով ընտրական հանցագործության դեպքերն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ:
Հարկ ենք համարում ընդգծել, որ օրենսդրական վերջին փոփոխությունները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորություն ունեցող մարմիններին օժտել են անհրաժեշտ լեգիտիմ հնարավորություններով՝ լայնածավալ միջոցառումների միջոցով պարզելու քողարկված ցանկացած դեպքի իրական հանգամանքները: Այդ հնարավորությունները օրենքով սահմանված կարգով գործի են դրվելու ամբողջ ծավալով:
Ուստի ընտրություններում ներգրավված անձնանց, կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին հորդորում ենք ձեռնպահ մնալ նմանատիպ զարտուղի, անօրինական միջոցներով ընտրական գործընթացների վրա ներազդելու, մրցակցային առավելություններ ստանալու փորձերից, իսկ քաղաքացիներին կոչ ենք անում նմանատիպ ցանկացած երևույթի ականատես լինելու, դրանց վերաբերյալ արժանահավատ տեղեկատվության տիրապետելու դեպքում անհապաղ դիմել ՀՀ դատախազությանը կամ իրավապահ մյուս մարմիններին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT