ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է մահացած զինծառայողների հարազատներին

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ հանդիպել է մահացած զինծառայողների հարազատների հետ:

Կառավարության ղեկավարը լսել է զինծառայողների հարազատների բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները՝ քրեական գործերի քննության և դատավարության ընթացքի վերաբերյալ:

ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետի առաջարկությամբ հանդիպումը շարունակվել է Քննչական կոմիտեում, որտեղ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի և ՔԿ կոլեգիայի անդամների մասնակցությամբ շուրջ 6 ժամ տևած հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են զինծառայողների մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործերով իրականացված քննչական և դատավարական գործողությունները, նախնական քննության արդյունքները:

Մահացած զինծառայողների հարազատներից յուրաքանչյուրին հնարավորություն է ընձեռվել ներկայացնել իրենց մտահոգություններն ու նկատառումները՝ ինչպես դեպքի, այնպես էլ՝ քրեական գործով քննության ընթացքի վերաբերյալ։

ՀՀ ՔԿ նախագահի կողմից վարույթն իրականացնող մարմիններին տրվել են կոնկրետ հանձնարարականներ՝ բարձրացված հարցերի շուրջ։ Հայկ Գրիգորյանը վստահեցրել է, որ զինվորական ծառայության ընթացքում արձանագրված հանցավոր դրսևորումները՝ հատկապես մահվան դեպքերը, գտնվում են մշտական ուշադրության կենտրոնում։

«Յուրաքանչյուր զինվորի մահ ողբերգություն է, և ուզում եմ հավատացած լինեք, որ յուրաքանչյուր դեպքով ձեռնարկում ենք բոլոր հնարավոր գործողությունները՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշել է Հ.Գրիգորյանը։

Նա հարազատներին տեղեկացրել է, որ մահվան դեպքերով անմիջապես առաջ են քաշվում մի շարք վարկածներ, որոնց թվում են սպանությունը, ինքնասպանությունը, դժբախտ պատահարը, անդամախեղումը, մարտական հերթապահության կանոնները, զենքի հետ վարվելու կանոնները խախտելը և դրանց ենթավարկածները, որոնց ուղղությամբ քննություն է տարվում միաժամանակ։

«Քննություն է տարվում հնարավոր բոլոր վարկածների ուղղությամբ անկախ նրանից, թե նախնական տվյալների հիման վրա ինչ հոդվածով է հարուցվել քրեական գործը, չունենք նման որևէ կաշկանդվածություն։ Եվ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ անձանց գործողություններին տրվում է իրավական գնահատական, վեր հանվում նպաստող պայմաններն ու պատճառները»,- ասել է ՔԿ նախագահը։

Հ.Գրիգորյանն առաջարկել է մահացած զինծառայողների հարազատներին համագործակցել քննիչների հետ ու իրենց հայտնի դարձած տվյալների մասին անմիջապես հայտնել, ինչը կօգնի քննության բազմակողմանիությանը, ինչպես նաև՝ մասնակցել քննչական փորձարարություններին, փորձաքննությունների կատարմանը և տեղում իրենց հուզող արցադրումներն ուղղել նաև փորձագետներին։

Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր գործ ունի իր առանձնահատկությունը և պարունակում է մասնավոր կյանքի վերաբերյալ տվյալներ՝ ՀՀ ՔԿ նախագահն առաջարկել է քննարկումները առանձին հանդիպումների ձևաչափով, ինչը ողջունվեց հարազատների կողմից, և ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։

Տուժող կողմի ցանկության դեպքում, գործող օրենսդրության շրջանակներում, քննարկումներ տեղի կունենան նաև Քննչական կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծված հասարակական մոնիտորինգի խմբի աշխատանքների շրջանակում:

Տպել
1011 դիտում

Բոլոր չորս խոցված անօդաչուները եղել են հետախուզական. Հայաստանի տարածքում 7 ԱԹՍ է այսօր խոցվել. ՊՆ

ԱՀ նախագահը տեսակցել է ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողներին ու մյուս վիրավորներին. Մասիս Մայիլյան

«Արցախի հերոս». կոչում Կարեն Ջավալյանին. ականատես ենք եղել Եղնիկների հերոսական մարտական գործողություններին. ԱՀ նախագահ

Էրդողանը անդրադարձել է Ադրբեջանին ռազմական օգնություն ցույց տալու թեմային. Milliyet

Իսրայելը զենքով բեռնված նոր ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան. պաշտոնական Բաքուն չի հերքում

Չորրորդն էլ ոչնչացվեց, հանդարտ, վստահ եւ դուխով. Նիկոլ Փաշինյան

Կոտայքում և Գեղարքունիքում հայտնված հակառակորդի 4 ԱԹՍ-ից 3-ը ոչնչացված է. տեղորոշվում է չորրորդը. վարչապետ

Չեմպիոնների լիգա. կայացավ խմբային փուլի վիճակահանությունը

Չիրականացված երազանք. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց

Կոտայքի օդային սահմաններում հակառակորդի ԱԹՍ է խոցվել

Մենք համոզվեցինք, որ հրամանատարի ղեկավարման կետում բան չունենք անելու. Սեյրան Օհանյան

ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք. Արծրուն Հովհաննիսյանը՝ Աբովյանում լսված պայթյունանման ձայների մասին

Մարզային պատասխանատուներ` ռազմական դրության հետ կապված հարցերով. ՏԿԵ նախարարությունը ներկայացրել է ցանկը

Թուրքիայի միջամտությունն ինքնին կարող է ՄԻԵԴ դիմելու հիմք դառնալ, բայց ապացույցները պետք է անվիճելի լինեն․ Ս․ Սահակյան

ՃՏՊ է տեղի ունեցեկ Քաղսի գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Հակառակորդը Գեղարքունիքում հրետանի է կիրառել. ունենք մեկ զոհ և երկու վիրավոր

ՄԻՊ միջազգային կազմակերպությունների չարձագանքելը վարձկաններին նսեմացնում է մարդու իրավունքների կոնցեպցիան առհասարակ

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ տվյալներ ունի ԼՂ-ում Սիրիայից վարձկանների ներգրավվածության մասին

Կաթողիկոսն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող վիրավոր զինվորներին

Դպրոցներում ուսումնական գործընթացի շարունակականությունն ապահովված է. ԿԳՄՍՆ