«Պարոն Մանասյան, բարով վայելեք». Սամվել Բալասանյանն ուրախ է ու գոհ

Նոր ինքնաթափ կամազի ղեկին երկրորդը Սամվել Բալասանյանը նստեց, առաջինն այն Գյումրի հասցրած վարորդն էր եղել: Մի քանի ձայնային ազդանշան եւ դրական գնահատական: «Շատ լավն են, հրաշալի է, պարոն Մանասյան, բարով վայելեք»,-ղեկից իջնելուց հետ քաղաքապետարանի Բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետին ասաց Սամվել Բալասանյանը:«Գյումրու քաղաքապետարանը ՀՀ կառավարության հետ համագործակցել եւ 2 ինքնաթափ, 3 հատ էլ աղբատար է գնել: Ավելի քան 120 մլն դրամ է ծախսվել 5 մեքենայի ձեռք բերման համար: Գումարի 57 տոկոսը քաղաքապետարանը, 47 տոկոսը կառավարությունն է հատկացրել: Այսօր 2 ինքնաթափ էր բերվել Գյումրի, եւս 3-ը քաղաք կհասնեն մինչեւ դեկտեմբերի առաջին տասնօրյակ: 2019 թվականին եւս ավտոպարկի թարմացում է նախատեսվում»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:«Սրանք լրիվ նոր մեքենաներ են, եվրոդասի, 11 տոննա տարողությամբ, ինչն անչափ կարեւոր է քաղաքի համար, որովհետեւ մենք ունենք կամազներ, որոնք արդեն շարքից դուրս են եկել: Բայց դրանք էլ կնորոգենք, որ նորից օգտագործենք, մեր ունեցածն արդեն 7 տարվա հնություն ունի: 2019-ին բերելու ենք նաեւ բարձող մեքենաներ, փոշեկուլներ, փոքրիկ մեքենաներ, արդեն պլանավորել ենք, որ մի հատ էլ մեծ տրակտոր ձեռք բերենք»,-ասաց քաղաքապետը: Նշենք, որ փոշեկուլը Գյումրու համար նորություն չէ, դրանից քաղաքն ունի, բայց թե ե՞րբ է օգտագործվում կամ որտե՞ղ՝ հայտնի չէ: Մի քանի անգամ փոշեկուլը Վարդանանց հրապարակի քարե գորգի վրա է երեւացել ընդամենը: Այդպես էլ պետք է լիներ, քանի որ այդ տեխնիկան նախատեսված է հարթ տարածության համար, իսկ Գյումրիում, հատկապես այս տարի դա անհասանելի երազանք մնաց:

Եւս մեկ անհասանելիք էլ փակ աղբամաններն են: Գյումրին դա ոչ այս տարի ունեցավ, ոչ էլ կունենա առաջիկայում: Բնակկոմունալ բաժնի պետն ասաց՝ դա մեր բյուջեի բանը չէ, քանի որ եթե փակ բերաններով աղբամաններ բերվեն, պետք է բոլոր մեքենաները փոխվեն, իսկ դա իրատեսական չէ: Փոխարենն այս տարվա նման քաղաքում կավելանա բաց աղբամանների թիվը: Արդեն 70 հատ նոր աղբաման է տեղադրվել: Դրանց թիվը քաղաքում մոտենում է 900-ի: Պատասխանատուն աղբաման տեղադրելու հարցում լուրջ դժվարություններ ունի: «Գյումրեցիները շատ աղբամաններ են ուզում, բայց թույլ չեն տալիս, որ դրանք իրենց փողոցներում դրվեն: Բայց դրանք պետք է չէ մի տեղ դրվեն, որտեղ թույլ չեն տալիս, հանում ենք, դրա համար էլ աղբամաններն անհամաչափ են բաշխված քաղաքում»,-դժգոհեց Կնյազ Մանասյանը: Բայց անկախ այս հանգամանքից, գարնանը շատ փոքրիկ աղբամաններ էլ կտեղադրվեն Գյումրու փողոցներում:Նաեւ հետաքրքիր նախաձեռնություն է իրականացվելու: Վերադառնալու ենք խորհրդային հուշերին եւ ամեն առավոտ աղբատար մեքենայի զանգ ենք լսելու: «Երբ բոլոր փողոցները ասֆալտապատվեն, կարգի բերվեն, մեքենան կգա աղբի հետեից, վարորդն ազդանշան կտա, կբերեն, կթափեն աղբը»,-ասաց քաղաքապետը: Հիմա Ռուսթավելիում է աղբահանությունն այսպես իրականացվում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5013 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ