Երևան
12 °C
Առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կարգին աղմուկ են բարձրացրել, թե երկրում ահավոր անարդարություն է տեղի ունենում՝ Նիկոլ Փաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը, խախտում է օրենքները և պաշտոնական քարոզարշավը դեռ չսկսված՝ այցելում է մարզեր ու հանդիպում ընտրողների հետ:
Ընդհանրապես՝ ընտրություններից առաջ գործող իշխանություններին անազնիվ մրցակցության մեջ մեղադրելը մեզանում հինավուրց, գեղեցիկ ավանդույթ է: Կուսակցություններին դա անհրաժեշտ է, որպեսզի անցանկալի արդյունքների դեպքում արդարանան ընտրողների առաջ՝ «դե մենք ի՞նչ մեղավոր ենք, եթե ազնիվ մրցակցություն լիներ՝ շատ ավելի լուրջ տոկոսներ կստանայինք»: Եվ մինչև հիմա այդպես էլ եղել է՝ իշխանություններն իսկապես չարաշահել են վարչական լծակները, և մրցակցությունն ազնիվ չի եղել: Իսկ գուցե ոչինչ չի՞ փոխվել, գուցե հիմա է՞լ է այդպես: Փորձենք հասկանալ:
Նիկոլ Փաշինյանն, այո, այցելում է մարզեր և աշխատանքային հանդիպումներ ունենում ու զրուցում մարդկանց հետ: Ընդ որում՝ բոլոր այդ մարդիկ, որպես կանոն, նաեւ ընտրողներ են, հետեւաբար՝ ցանկության դեպքում այդ այցերն իսկապես կարելի է ներկայացնել որպես «հանդիպում ընտրողների հետ» (եւ հետեւաբար՝ քարոզարշավ), ու ֆորմալ առումով այդ պնդման մեջ որեւէ սխալ չի լինի: Բայց մյուս կողմից էլ՝ եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ապա Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում պիտի հանդիպումներ ունենա բացառապես ոչ ՀՀ քաղաքացիների հետ, այլապես ցանկացած հանդիպում կներկայացվի որպես «հանդիպում ընտրողների հետ»: Ու նույնիսկ այդ դեպքում էլ, եթե լրատվամիջոցները լուսաբանեն օտարերկրացիների հետ այդ հանդիպումները, դա նույնպես կարող է ներկայացվել որպես քարոզարշավ (թեկուզ՝ թաքնված):
Ուրիշ հարց էլ կա: Իսկ ո՞վ է խանգարում, որ քաղաքական մյուս ուժերը նույնպես մարզային այցեր ու հանդիպումներ կազմակերպեն: Քարոզարշավն է արգելված, հանդիպումներն էլ հո արգելված չե՞ն: Կարող են, չէ՞, քաղաքական լիդերներն այցելել մարզեր ու ոչ թե մարդկանց ասել՝ «ընտրեք մեզ, եւ այս-այս-այս հարցերը կլուծենք» (դա կլիներ բացահայտ քարոզարշավ), այլ ուղղակի ճշտել, թե առավելապես ինչ հարցեր են հուզում մարդկանց, խնամքով գրանցել բլոկնոտի մեջ, իսկ արդեն քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո գալ եւ քարոզչություն իրականացնել հենց այդ խնդիրների շուրջ: Ուրիշ բան, որ այդ քաղաքական ուժերի համար զուտ քարոզչական տեսանկյունից երեւի ավելի շահեկան է ոչ թե մարդկանց հետ հանդիպելը (բա որ հանկարծ փիս-փիս հարցեր տան), այլ համակարգիչների առջեւ նստելն ու ստատուսներ տկտկացնելն «առ այն մասին», որ գործող իշխանություններն օրենք են խախտում: Ի դեպ՝ որեւէ ուժի դեմ հակաքարոզչությունը նույնպես քարոզարշավի պարտադիր բաղադրիչ է: Իսկ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, հիշեցնենք, դեռ չի տրվել, հետեւաբար՝ նման կարգի հայտարարությունները նույնպես օրենքի տեսանկյունից վիճելի են:
Ինչեւէ: Քանի որ իդեալականին մոտ ընտրություններ կազմակերպելը բոլորիս գերխնդիրն է, երեւի ավելի ճիշտ կլինի, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչական ռեսուրս կիրառել-չկիրառելու հարցը հստակ իրավական պարզաբանում ստանա, եւ անցնենք առաջ: Ինչ վերաբերում է մարզային այցերին ու մարդկանց հետ հանդիպումներին, ապա արդեն իսկ նկատելի է, որ դրանք արմատապես տարբերվում են նախկին ղեկավարների նմանատիպ հանդիպումներից: Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներին, օրինակ, մարդկանց մեծ մասին բերում էին նախապես կազմված ցուցակներով, մարդիկ էլ գալիս էին, ստանում իրենց «պտիչկան» ու անտարբեր լսում, որովհետեւ նրա որեւէ խոստմանը չէին հավատում: Իսկ Նիկոլ Փաշինյանին այդ նույն մարդիկ որպես յուրային են ընկալում: Ընկալում են որպես մարդու, ով ոչ թե իրենց քվեներով է ընտրվել (Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էին իրենց քվեներով «ընտրվել»), այլ իշխանության չէր գա առանց իրենց աջակցության: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը յուրային է, իսկ յուրայինից կարելի է կոնկրետ ակնկալիքներն ունենալ, անկեղծ խոսակցություն ակնկալել, նեղանալ, հիասթափվել, անգամ հայհոյել... Եվ բովանդակային իմաստով էական նշանակություն չունի՝ այդ հանդիպումները ֆորմալ առումով «քարոզարշավ» են համարվում, թե ոչ:
Ու հենց այս հարթության մեջ է, որ քաղաքական մյուս ուժերը տանուլ են տալիս, որովհետեւ հասարակությունն իրենցից որեւէ ակնկալիք չունի՝ անկախ նրանից, թե որքան գեղեցիկ կհնչեն նախընտրական խոստումները: Եվ սա, ի դեպ, այնքան էլ լավ չէ: Նույնիսկ շատ վատ է: Բայց իրողությունն է այսպիսին: Ժամանակի ընթացքում երեւի կփոխվի:
Արմեն Բաղդասարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT