Երևան
2 °C
Նոյեմբերի 22-ին Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Անկարայում էին՝ Թուրքիա-ԵՄ բարձր մակարդակի հանդիպման: Ընդ որում, եվրոպացի պաշտոնյաներին չի ընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի՝ հանդիպման չկայանալու պատճառը Էրդողանն է, որը մերժել է Մոգերինիին եւ Հանին ընդունելու առաջարկը, չնայած նրան, որ գտնվել է Անկարայում եւ օրակարգում անհետաձգելի հանդիպումներ չի ունեցել: Մոգերինին եւ Հանը հանդիպել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի եւ նրա տեղակալ Ֆարուք Քայմաքիի հետ:
Բանակցությունների ընթացքում քննարկվել է Իրանի միջուկային համաձայնագրի պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը: Բացի դրանից կողմերը ողջունել են սիրիական Իդլիբի վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուրքիայի հուշագրի կատարումը:
ԵՄ-ի եւ Թուրքիայի ներկայացուցիչները բանակցությունների արդյունում ընդունված համատեղ հայտարարության մեջ անհրաժեշտ են համարել, որպեսզի Իրանը շարունակի ստանալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից բխող տնտեսական օգուտներ: Այլ կերպ ասած, նրանք դեմ են արտահայտվել Իրանի դեմ պատժամիջոցներին, ինչն, ըստ էության, հավելյալ լարում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում:
Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունները դադարեցվել էին ս. թ. հունիսին: Եվրոպայի Խորհուրդը կասեցրել էր նաեւ Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ մաքսային միության ամրապնդումը: Դա տեղի էր ունեցել Էրդողանի՝ նախագահ ընտրվելուց հետո եւ կապված էր ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների եւ երկրում ժողովրդավարության զգալի նահանջի հետ:
Իսկ վերջին հանդիպումը կարելի է դիտարկել որպես բանակցությունների վերսկսում, թեեւ դրա ընթացքում էլ զգացվում էր որոշակի լարվածություն ԵՄ-ի հետ ինտեգրացիոն գործընթացի առումով: Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի ընթացքը դեպի ԵՄ խաթարող «քաղաքական խոչընդոտները» անթույլատրելի են:
«ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը բացառող հայտարարությունները որեւէ օգուտ չեն բերում»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Թուրքիային ԵՄ չընդունելը, ոչ ավել, ոչ պակաս, «խանգարում է Եվրամիության բարգավաճմանն ու քաղաքական կայունությանը»:
Հարկ է նշել, սակայն, որ Թուրքիան դեռեւս օգոստոսին էր վերսկսել շարժումը դեպի Եվրամիություն: Շուրջ երեք տարվա ընդմիջումից հետո տեղի էր ունեցել «Բարեփոխումներին հետեւող խմբի» նիստը, որի արդյունքներով որոշվել էր արագացնել ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը: Հաջորդ նիստը նախատեսվում է դեկտեմբերի 11-ին, որի ընթացքում կենտրոնական կլինեն դատական համակարգի եւ մարդու իրավունքների վերաբերյալ հարցերը: Դրանք, թերեւս, ամենախնդրահարույց կետերն են Թուրքիա-ԵՄ հարաբերություններում եւ հենց դրանց վերաբերյալ Անկարայում մտահոգություններ հնչեցին Մոգերինիի եւ Հանի կողմից:
Յոհաննես Հանը Անկարայում հայտարարել էր, որ խորապես մտահոգված է թուրքական բանտերում կալանավորված բազմաթիվ լրագրողների եւ գիտնականների ճակատագրով, իսկ Ֆեդերիկա Մոգերինին հույս էր հայտնել, որ ժողովրդադեմոկրատական կուսակցության ղեկավար Սալահեդդին Դեմիրթաշը հնարավորինս շուտ ազատ կարձակվի: Վերջինս 2016 թ. նոյեմբերից բանտում է, նրան մեղադրում են Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» հետ կապերի համար: Ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապօրինի էր համարել Դեմիրթաշի կալանքի ժամկետի երկարաձգումը, ինչին ի պատասխան Էրդողանը հայտարարել էր, որ ՄԻԵԴ-ի վճիռները իր երկրի վրա չեն անդրադառնում:
ԵՄ-ի համար ոչ պակաս խնդրահարույց է Թուրքիայի դատական համակարգը: Երկրի բոլոր դատավորներին նշանակում է նախագահը, ինչը անթույլատրելի է եվրոպական ժողովրդավարության տեսանկյունից: Քրեական պատասխանատվությունը, օրինակ, նախագահին վիրավորելու համար եւս չի խոսում Թուրքիայի ժողովրդավար երկիր լինելու մասին:
Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները եւ վերջին տարիներին Էրդողանի ավտորիտար իշխանության ամրապնդման միտումը՝ կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում կտրուկ առաջընթաց Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցում չի լինելու: Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ Թուրքիան եւ ԵՄ-ն հեռանկարային հատման կետեր չունեն:
Թուրքիա-ԵՄ տնտեսական համագործացությունը բավական սերտ է, սակայն քաղաքական առումով Թուրքիան շատ հարցերում դուրս է մնում եվրոպական քաղաքականությունից: Այս տեսանկյունից անհրաժեշտություն կա տնտեսական համագործակցութունը նաեւ քաղաքական դաշտ տեղափոխելու: Եւ այդ համագործակցությունը կարող է հակաամերիկյան բնույթ ստանալ:
2019 թ. նախատեսվում է ավարտին հասցնել Ռուսաստանից Գերմանիա ձգվող «Հյուսիսային հոսք 2» գազատարը, ինչն ավելի մեծ կախվածության մեջ կդնի Եվրոպան ռուսական գազից: Դրա հանդեպ կտրուկ բացասական է տրամադրված ԱՄՆ-ն, ինչը բնական է, քանի, որ այն ձգտում է սեփական հեղուկացված գազը վաճառել Եվրոպայում:
Հաջորդ տարի նախատեսվում է նաեւ ավարտին հասցնել Ռուսաստանից Թուրքիա ձգվող «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը: Այն Բալկաններով դեպի Եվրոպայի խորք շարունակվելու հեռանկար ունի: Այդ հեռանկարի իրականություն դառնալու՝ Եվրոպայի, Թուրքիայի եւ Ռուսաստանի համատեղ էներգետիկ շահերի համընկնման պարագայում, Թուրքիան կարող է եվրոպական քաղաքականությունում ակտիվ մասնակցության հայտ ներկայացնել, եթե, իհարկե, պատրաստ լինի թեկուզ կոսմետիկ ժողովրդավարացման:
Էրդողանն ու Մակրոնը թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց կհանդիպեն առաջին անգամ
ԶՈւ և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով
Հայացք ներսից․ հարցազրույց Անկարայի համալսարանի հայաստանցի դասախոսի հետ
Ինչ ունեցվածք ունեն ԲԴԽ նորընտիր անդամներ Դավիթ Խաչատուրյանն ու Գագիկ Ջհանգիրյանը
Վրաստանի ընդդիմություն-իշխանություն ձևաչափով հաջորդ հանդիպումը կլինի Բրյուսելում
Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաեւ ձեզնից սպասումները. վարչապետն ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ
Նոր շինարարություն սկսողներին Երևանի քաղաքապետարանը շինհրապարակի ժամանակավոր ցանկապատի նոր ձևավորում է առաջարկում
33 քաղաքացիական անձ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից սպանվել է իր բնակության վայրում. հարուցվել է քրեական գործ. Արցախի ՄԻՊ
Ազգային շարժման առաջնորդ Նիկա Մելիային կարող են ազատել գրավի դիմաց
Մարտունու քաղաքապետն ազատվել է սեփական դիմումի համաձայն. նա այժմ այլ պաշտոն է զբաղեցնում
Ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին. Արարատ Միրզոյանը հանդիպել է Լին Թրեյսիի հետ
Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ
ԱՄՆ-ն ստիպված է աշխատել Ռուսաստանի հետ, չնայած հակասություններին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
Բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը նախապես մտածված էր և դիտավորյալ է արվում. Անդրանիկ Քոչարյան
Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք
Կայացել է Երևանի ապագա պարեկների երդման հանդիսավոր արարողությունը (տեսանյութ)
Առանց այդ գեներալների էլ բանակը կա և կլինի․ Արմեն Խաչատրյան
Սամվել Բալասանյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին
Փոխվարչապետն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության համար առկա նախադրյալները
Քսանինը տարի առաջ՝ այս օրը, ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծածանվեց Հայաստանի անկախ Հանրապետության եռագույնը. Արա Այվազյան
Հայաստան կվերադառնամ կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալուն պես․ Օրբելյան
Վարույթ է ընդունվել դպրոցի տնօրենի կողմից առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է հատուկ նշանակության զորամաս
Գլխավոր դատախազի բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել
Տիգրան Բարսեղյանը բացեց գոլերի հաշիվը նոր մրցաշրջանում
Ռուստամ Բադասյանը, Արտակ Ապիտոնյանը եւ Արփինե Սարգսյանը մարտի 5-ին կմեկնեն Ճապոնիա
Դուք դուրս եք եկել ձեր լիազորություններից, դրա համար պատասխանատվության եք կանչվելու. Բաբաջանյանը՝ Վարդազարյանին
Փաշինյանը ցույց տվեց, որ միաժամանակ կարող է լինել և՛ իշխանություն, և՛ հեղափոխական. Kommersant
Թումոյի կրթական ծրագիրը շուտով կգործի նաեւ Ախալքալաք քաղաքում
UCOM-ն առաջարկում է նվերի 8 տարբերակ մարտի 8-ին
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը պարզաբանեց, թե ինչու է օգտագործել «վնգստացող դատավորներ» արտահայտությունը
«Արարատ-Արմենիան» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց
Կոտայքի մարզում կհիմնվեն «Թումո» կենտրոններ և «Թումո» տուփեր
Վրեժ Գաբրիելյանը Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն. նա այլ աշխատանքի կանցնի
Վարչապետի որոշմամբ՝ Արմեն Գասպարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն
«Բեռլինալե» կինոփառատոնը կանցկացվի երկու փուլով
Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է պաշտոնից. փաստաբանը՝ նախագահի հայտարարության մասին
Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Վարդան Վարդանյանն ու Ջենիֆեր Սվիդերին քննարկել են երկու կառույցների միջև համագործակցության հետ կապված հարցեր
Նախագահը չի ստորագրի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդությունը. նա ՍԴ-ում կվիճարկի զինծառայության մասին օրենքը
© 2021 Հայկական ժամանակ