Մոսկվան կողջունի Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կառուցողական հանդիպումը

Մոսկվան պատրաստ է ողջունել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կառուցողական հանդիպումը։ Այս մասին նոյեմբերի 22-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա այսպես է արձագանքել Միլանում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորության մասին հարցին: Զախարովան նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է ողջունել ցանկացած համաձայնություն եւ շփումներ, որոնք կնպաստեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ «ՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է ողջունել հերթական ռաունդը, եթե կողմերը հանդիպման շուրջ համաձայնության հասնեն։ Եթե հանդիպումը տեղի ունենա եւ կառուցողական լինի, այն կարելի է միայն ողջունել»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ 

Պատասխանելով «բոլորը բոլորը հետ» գերիների փոխանակման Ադրբեջանի նախաձեռնության մասին հարցին, որը հայկական կողմը մերժել է, Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան ողջունում է կողմերի ցանկացած համաձայնություն, որոնք ընթանում են գլխավոր խնդրի՝ հակամարտության կարգավորման հունում։ «Սակայն դրա համար նախատեսվում է համաձայնություն եւ աշխատանք համաձայնության հասնելու համար։ Նախաձեռնությունները հրաշալի են, սակայն դրանք պետք է մշակել, որպեսզի համաձայնությունների վերածվեն»,- նշել է Զախարովան։

Տպել
4659 դիտում

Մարվել է «Կեռ Թալա» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը. ԱԻՆ

Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է

ԱՍՀՆ-ն դիմել է դատախազություն. «ադեկվադ»-ները գիշերօթիկ հաստատություններից մեկում խաբեությամբ նկարահանում են իրականացրել

Մխիթարյանի բացակայությամբ ՀՀ ֆուտբոլի հավաքականի ավագը կլինի Հովհաննես Համբարձումյանը

ՀՀ ֆուտբոլի հավաքականը երանելի վիճակում չէ. գլխավոր մարզիչ

Գործարար Ալիկ Պետրոսյանն ազատ է արձակվել

Հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. ԱԻՆ

«Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը շատ կարևոր է մեզ համար». կայացել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը

Հուսով եմ Ներկայացուցիչների պալատի կատարած սխալը ԱՄՆ Սենատը չի կրկնի. Էրդողանը՝ Թրամփի հետ հանդիպմանը

Գորիսի պարեկայինները 27 խմ փայտանյութով բարձված խոշոր բեռնատար են հայտնաբերել. ոստիկանություն

77-ամյա Լաուրա Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Ո՞վ կփոխարինի Վազգեն Մանուկյանին. խորհրդի 2 նոր անդամի նշանակվելուց հետո վարչապետը ՀԽ նախագահի թեկնածու կառաջադրի

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ԱԻՆ - «JICA» համագործակցությունը շարունակվում է. ԱԻՆ

Ավանում ավտոտնակների տեղում եւ ինքնակամ զբաղեցրած տարածքներում խաղահրապարակ է կառուցվել (լուսանկարներ)

ՌԴ իրավապահ մամինները զբաղվում են Գ. Նժդեհի հուշատախտակի նկատմամբ կատարված միջադեպով. Մարիա Զախարովա

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Եղշատի մատեր» կոչվող հանդամասում, խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Հայաստանի Մ-21 ընտրանին 0։1 հաշվով պարտվեց Իռլանդիայի Մ-21 թիմին

ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով հանդես եկողների թվում շատ կոնկրետ քաղաքական կենտրոնների շահեր ներկայացնող մարդիկ կան

Մշակույթի և կրթության ոլորտերի մի խումբ գործիչներ հայտարարություն են տարածել՝ աջակցելով բողոքի ցույց անող երիտասարդներին