Երևան
12 °C
Նոյեմբերի 20-ին՝ Ժնեւում, Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քարտուղարությունում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության երկրորդ առեւտրային քաղաքականության վերաքննության (ԱՔՎ) լիագումար նիստը՝ ԱՀԿ Գլխավոր Խորհրդի նախագահ, դեսպան Յուհիկո Իհարայի նախագահությամբ:
Նիստին մասնակցում է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից: Վերջինս հանդես է եկել բացման խոսքով եւ զեկույցով ներկայացրել ՀՀ առեւտրային քաղաքականության զարգացումները:
Որպես հարակից զեկուցող հանդես է եկել ԱՀԿ-ում Իռլանդիայի ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Գեֆֆին:
Նիստի շրջանակներում ներկայացվել եւ քննարկվել է երկու փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության առեւտրային քաղաքականության վերաբերյալ ԱՀԿ քարտուղարության կողմից պատրաստված զեկույցը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պատրաստված զեկույցը:
Լիագումար նիստին մասնակցում են ԱՀԿ անդամ երկրների պատվիրակությունները, ԱՀԿ քարտուղարության համապատասխան պաշտոնյաները, ինչպես նաեւ միջազգային տարբեր կառույցների եւ մարմինների ներկայացուցիչները:
ՀՀ առեւտրային քաղաքականության նկատմամբ ԱՀԿ անդամ երկրների կողմից ցուցաբերվել է մեծ հետաքրքրություն եւ երկրորդ առեւտրային քաղաքականության վերաքննության զեկույցների ներկայացման ժամանակ ԱՀԿ 19 անդամ երկրների ներկայացուցիչներ (ԱՄՆ, ԵՄ, Ճապոնիա, Կանադա, Իսլանդիա, Չինաստան, Հնդկաստան, Վրաստան, Ուկրաինա, Թաիլանդ, Սինգապուր, Ղրղզստան, ՌԴ, Բրազիլիա, Ղազախստան, Պարագվայ, Ուրուգվայ, Տաջիկստան եւ Աֆղանստան) հանդես են եկել ելույթներով` ներկայացնելով Հայաստանի հետ իրենց առեւտրային հարաբերությունների ներկա ընթացքը, զարգացման ուղղությունները, նկատառումները, դիրքորոշումները, ինչպես նաեւ ներկայացրել են հարցեր՝ ակնկալելով հայկական կողմի պարզաբանումները: Բոլոր նշված երկրների ներկայացուցիչները հատկապես նշում եւ կարեւորում էին 2010թ.-ին կայացած ՀՀ առեւտրային քաղաքականության առաջին զեկույցից հետո ոլորտում տեղի ունեցած զարգացումները:
Նոյեմբերի 22-ին նիստի աշխատանքը կշարունակվի եւ հայկական կողմը, ինչպես նաեւ ԱՀԿ քարտուղարության ներկայցուցիչներն ու ԱՀԿ անդամ երկրները հանդես կգան ամփոփիչ ելույթներով:
Լրացուցիչ տեղեկատվություն.
ՀՀ երկրորդ առեւտրային քաղաքականության վերաքննության (ԱՔՎ) գործընթացը մեկնարկել է 2017թ. հոկտեմբերին եւ իրականացվել է գրեթե մեկ տարվա ընթացքում՝ համաձայն ԱՀԿ քարտուղարության հետ երկկողմ համաձայնեցված գործողությունների ժամանակացույցի:
Գործընթացի ընթացքում 2018թ. հունվարին եւ հունիսին ԱՀԿ քարտուղարության փորձագիտական առաքելությունները երկու փաստահավաք այցեր են կատարել Հայաստանի Հանրապետություն, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում տեղի են ունեցել մասնագիտական քննարկումներ եւ հանդիպումներ ՀՀ պետական կառավարման մարմինների եւ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Դրան նախորդել է ԱՀԿ քարտուղարության կողմից համապատասխան հարցաշարով պահանջվող անհրաժեշտ օրենսդրական, իրավական եւ ընթացակարգային փաթեթի տրամադրումը:
Նշյալ աշխատանքների արդյունքում ձեւավորվել եւ ԱՀԿ կողմից սեպտեմբերի 25-ին պաշտոնական շրջանառվել է ՀՀ առեւտրային քաղաքականության վերաքննության՝ ԱՀԿ քարտուղարության զեկույցը (WT/TPR/S/379):
Գրեթե բոլոր ՀՀ պետական կառավարման մարմինների մասնակցությամբ մեծածավալ աշխատանք է իրականացվել նաեւ հայկական կողմի զեկույցի պատրաստման ուղղությամբ, որի արդյունքում էլ ձեւավորվել եւ ԱՀԿ քարտուղարության կողմից շրջանառվել է Հայաստանի Հանրապետության զեկույցը (WT/TPR/G/379):
Վերոնշյալ գործընթացի շրջանակներում, ԱՀԿ ընթացակարգերին համապատասխան, ԱՀԿ անդամ 11 երկրների կողմից (Իսլանդիա, Չինաստան, ԱՄՆ, Ճապոնիա, ԵՄ, Ուկրաինա, Թաիլանդ, Արգենտինա, Չիլի, Կանադա, Հնդկաստան) ստացվել են 120-ից ավել հարցադրումներ` առեւտրի կարգավորումների, ներքին շուկայի պաշտպանության, տեխնիկական խոչընդոտների կիրառման, հակագնագցման միջոցների, մտավոր սեփականության պաշտպանության, ստանդարտների, տեխնիկական կարգավորումների, հարկային եւ մաքսային ընթացակարգերի, սանիտարա-բուսասանիտարական հարցերի, պետական գնումների, բանկային համակարգի, գյուղատնտեսության եւ առեւտրային քաղաքականության մի շարք այլ ոլորտների վերաբերյալ, որոնց հայկական կողմից տրվել են սպառիչ եւ հանգամանալից պատասխաններ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT