Թուրքիայում կա շուրջ 2 մլն իսլամացած հայ ազգաբնակչությո՞ւն. Ավետիս Հաջյանը վստահ չէ

20/11/2018 schedule13:13

Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու դահլիճում վերջերս կայացավ ամերիկահայ լրագրող Ավետիս Հաջյանի «Գաղտնի ազգ. ծպտյալ հայեր» գրքի շնորհանդեսը: Հեղինակը պնդում է, որ այսօր Թուրքիայում շարունակում են բնակվել բազմաթիվ հայեր, ովքեր Մեծ Եղեռնի հետնորդներն են և թաքցնում են իրենց ինքնությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:

Այսօր Թուրքիայում բնակվող բնակչության զգալի մի հատվածն ունի հայկական ծագում, սակայն խուսափում է բացահայտ խոսել դրա մասին, պնդում է «Գաղտնի ազգ. Թուրքիայի ծպտյալ հայեր» ծավալուն աշխատության հեղինակ, ամերիկահայ լրագրող Ավետիս Հաջյանը, ում գրքի շնորհանդեսը վերջերս կայացավ Վաշինգտոնի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցու դահլիճում:

«Նույնիսկ կրոնափոխ հայերը, որոնց անհրաժեշտ էր շուրջ հարյուր տարի, մինչև թուրքական պետության կողմից սահմանափակ ազատության ընծայումը, հերքում էին իրենց ազգային ինքնությունը: Եվ դրա գլխավոր պատճառը Եղեռնն էր: Առայսօր այդ առումով որոշակի վախ պահպանվել է»,- ասում է Հաջյանը:

Գրքի հրապարակմանը նախորդել էին երկար տարիների հետազոտական աշխատանք, բազմաթիվ հարցազրույցներ, այցելություններ Թուրքիա և այլ երկրներ: Հեղինակն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ հայեր կրոնափոխ եղան և չհեռացան իրենց հայրենիքից, սակայն կորցրեցին իրենց հայկական ինքնությունը: Այսօր նրանց մեծ մասը Մեծ Եղեռնի հետնորդներն են:

«Հրանտ Դինքն ասում էր, որ Թուրքիայում կա շուրջ 2 միլիոն իսլամացած հայ ազգաբնակչություն՝ գաղտնի հայեր: Վստահ չեմ, թե կարելի է մարդահամար անել, թե՝ ոչ»,- ասում է գրքի հեղինակը:

Հաջյանի կարծիքով՝ ժամանակակից Թուրքիայում դժվար է պարզել վերջնական ազգային ինքնությունը, քանի որ պետությունը որոշակի բարդություններ է ստեղծում ազգային փոքրամասնությունների հանդեպ: Բացի այդ, առկա է բազմակի ինքնության գործոնը:

«Նախ, Թուրքիան միօրինակ մարդահամար է անցկացնում, որտեղ հնարավոր չէ պարզել որքան հայ կամ այլ ազգային փոքրամասնություն կա: Բացի այդ, շատ դժվար է սահմանել, ով է հայ, իսկ ով` ոչ, քանի որ եթե ինչ-որ անձի մեծ մայրը Եղեռն վերապրած հայ է, նա, իհարկե կարող է հայ համարվել, թեև կրոնը, ազգությունը փոխված են և հայերենին չի տիրապետում: Սակայն նույն կերպ նա կարող է համարվել թուրք կամ քուրդ, ուստի՝ շատ դժվար է սահմանել, թե ով է հայ, իսկ ով ՝ ոչ այսօրվա Թուրքիայում»,- ասում է Հաջյանը:

Սակայն հեղինակը նշում է նաև, որ իր հետազոտական աշխատանքի ընթացքում հանդիպել է թրքացած, կրոնափոխ եղած հայերի, ովքեր, բացահայտելով իրենց հայկական արմատները, չեն թաքցնում այդ փաստը: Արդյունքում, ըստ գրքի հեղինակի, եղել են դեպքեր, երբ մարդիկ, տեղեկանալով իրենց հայկական ծագումնաբանության մասին, փորձում են այն համադրել իրենց թուրքական կամ քրդական ինքնության հետ:

Միջոցառմանը Հաջյանը համառոտ ներկայացրեց իր աշխատության բովանդակությունը, իսկ վերջում պատասխանեց ներկաների հարցերին հայկական ինքնության, արմատների և հայապահպանության մասին:

Տպել
1865 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց