Ինչպե՞ս է ազդում տեխնոլոգիական առաջընթացը կրթության մեթոդների վրա․ սեմինար Երեւանում

14/11/2018 schedule16:53

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը,  «KARDÉS» կազմակերպությունը, ՀԲԸՄ Հայաստանը եւ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) համագործակցում են Հայաստանի դպրոցներում ԱՏՀ-ն որպես կրթական առցանց տեխնոլոգիաների վրա հիմնված նոր ուսումնական մեթոդ ներկայացնելու նպատակի շուրջ: 

Ինչպես հայտնում են ՀԲԸՄ Հայաստանի մամուլի ծառայությունից, Հայաստանյան դպրոցների ուսուցիչների համար կազմակերպված առաջին սեմինար-դասընթացը տեղի ունեցավ Երեւանում նոյեմբերի 14-ին՝ ԱՏՀ-ի միջազգային օրը: Շուրջ 100 մասնակից Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերից եւ Երեւանից մասնակցեցին սեմինարին՝ ծանոթանալով Աշխարհատեղեկատվական համակարգին, տեղանքի վերլուծությանը եւ ԱՏՀ-ն որպես ուսումնական գործիք կիրառելու կարեւորությանը: Սեմինարը վարեց «KARDÉS» կազմակերպությունը, որը մասնագիտացած է խորհրդատվության, վերապատրաստման, կարողությունների զարգացման բնագավառներում, ինչպես նաեւ ԱՏՀ-ն դպրոցական ուսումնական ծրագրերում ներառելու հարցերում:

«Կրթության արդիականացումը կառավարության կարեւորագույն առաջնահերթություններից է, որի նպատակն է նորարարական մոտեցումները եւ գործիքները ներմուծել կրթական համակարգ», - ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Ողջունելով «KARDÉS»-ի, ՀՎՀ-ի եւ ՀԲԸՄ-ի հետ համագործակցությունը՝ նա կարեւորեց ժամանակակից սարքերը եւ գործիքները աշակերտների զարգացման համար լիարժեք կիրառելու անհրաժեշտությունը:

Տեխնոլոգիական առաջընթացը շոշափելի փոփոխությունների է ենթարկել կրթության մեթոդները: Այսօր կրթության առաջնային նպատակն է՝ զարգացնել աշակերտների հետազոտական եւ վերլուծական հմտությունները, ինչպես նաեւ ստացած գիտելիքները գործնական խնդիրների լուծման համար կիրառելու կարողությունը:

«Գեոտեխնոլոգիաները, ինչպես նաեւ բիոտեխնոլոգիաները եւ նանոտեխնոլոգիաները, 21-րդ դարի երեք կարեւոր  ուղղություններն են համարվում: ԱՏՀ-ն հարցումների եւ որոշակի չափանիշների վրա հիմնված, խնդիրների լուծմանն ուղղված առաջադրանքների ամբողջություն է, որն իր մեջ ներառում է դաշտային աշխատանք եւ տալիս է մասնագիտական հմտություններ պահանջված ոլորտներում»,- ասաց «KARDÉS»-ի հիմնադիր եւ տնօրեն Բագրատ Բալաբանյանը:

ԱՏՀ-ի կիրառումը կնպաստի Հայաստանում «STEM/ԳՏՃՄ» (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն եւ մաթեմատիկա) կրթության զարգացմանը: Այս համակարգն աշակերտներին կսովորեցնի ինչպես  օգտագործել, ստեղծել եւ տարածել քարտեզներ, հավաքել եւ ներմուծել տվյալներ, կատարել բազմապիսի վերլուծություններ եւ աշխատել մեծածավալ տվյալների հետ: Արդյունքում աշակերտները կզարգացնեն իրենց քննադատական եւ տարածական մտածողությունը:

«ԱՏՀ-ն կրթական, նորարարական գործիք է, որ ՀՎՀ-ն կիրառել է վերջին տարիների ընթացքում: «KARDÉS»-ի հետ միասին մենք կներդնենք մեր փորձը եւ գիտելիքները՝ օնլայն կրթության առաջադեմ տեխնոլոգիաները հայկական դպրոցներում ներառելու համար»,- ասաց ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր եւ նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Երվանդ Զորյանը, ով միջոցառմանը մասնակցում էր Skype-ով:

«KARDÉS»-ը, Կրթության եւ գիտության նախարարության եւ ՀՎՀ-ի հետ համագործակցության միջոցով, հայ աշակերտներին կներկայացնի ԱՏՀ-ն եւ տեղանքի վերլուծության գործիքակազմը՝ տրամադրելով անվճար արտոնագրեր, ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ եւ ուսումնական ծրագրեր:

Միջոցառման ընթացքում Երվանդ Զորյանը եւ Բագրատ Բալաբանյանը վիրտուալ ստորագրեցին փոխըմբռնման համաձայնագիր՝ վավերացնելով «KARDÉS»-ի եւ ՀՎՀ-ի համագործակցությունը:

Տպել
1929 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)