Պետությանը հասցվել է 96 մլն դրամի վնաս, հարուցվել է 19 քրեական գործ. ուսումնասիրություններ՝ զինուժում

ՀՀ զինվորական դատախազությունն ամփոփել է 2018թ. 3-րդ եռամսյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները։ Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայույթունից:

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի եւ կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից այդ ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվել է 104 ուսումնասիրություն, այդ թվում թիկունքային, սպառազինության, կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման, ինժեներական, ռազմաբժշկական, մարտական պատրաստության, ֆինանսական եւ այլ ծառայությունների գծով։

Հաշվետու ժամանակահատվածում իրականացված 104 ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 58 խախտում, ինչը նշանակում է, որ խախտումներ են հայտնաբերվել ուսումնասիրությունների շուրջ 55% դեպքերում։

Իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված 96.115.233 ՀՀ դրամի վնաս, որից շուրջ 80մլն դրամի վնասը հայտնաբերվել է ՀՀ զինվորական կենտրոնական  դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների շրջանակում:  Պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 8.499.007 ՀՀ դրամը: 

Արձանագրված եւ չվերականգնված վնասների մի մասի վերաբերյալ քննվում են քրեական գործեր, մյուս մասի վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են կամ  գտնվում են վերականգնման փուլում, որի ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ դատախազական ներգործության միջոցներ։

2018թ. 3-րդ եռամսյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարված ուսումնասիրությունների արդյունքներով բացահայտված խախտումների դեպքերով հարուցվել է 19 քրեական գործ: Դրանցով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 86.519.622 ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ներկայացվել է պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին 1 դիմում, որով պարտապանի անվիճելի վճարային պարտավորության չափը կազմել է 19.034.050 ՀՀ դրամ։ Դիմումը դատարանի կողմից ընդունվել է վարույթ։ 

Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարարությանն առաջարկվել է ողջամիտ ժամկետում դատարան հայց ներկայացնել պետությանը պատճառված 6.362.000 ՀՀ դրամ վնասի հատուցման պահանջով։

Քրեական գործերի շրջանակում քննության առարկա հանդիսացող խախտումների մի մասը հայտնաբերվել է զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության եւ ենթակա ստորաբաժանումների, զորամասերի ինժեներական ծառայությունների կողմից նյութական միջոցների ստացման, պահպանման, օգտագործման ոլորտում անցկացված խորքային ուսումնասիրությունների ընթացքում , որի արդյունքների մասին արդեն տեղեկացվել է: 

Մյուս խախտումները վերաբերում են ՀՀ ՊՆ կարիքների համար զինվորական պաշտպանիչ հանդերձանքի գնման-ընդունման գործընթացին, որի շրջանակներում սահմանված կարգով չեն ստուգվել նշված ապրանքատեսակների համապատասխանությունը պայմանագրի տեխնիկական բնութագրով նախատեսված հատկանիշներին, ՊԲ կապիտալ շինարարության ծառայության կենտրոնական, ինչպես նաեւ առանձին զորամասերի պահեստներում, ՊՆ զորամասերի տարբեր ստորաբաժանումներում իրականացված գույքագրման արդյունքում հայտնաբերված պակասորդներին, ավելցուկներին, ձեռքբերման անհրաժեշտության բացակայության պայմաններում, առերեւույթ կեղծ հաշիվ-ապրանքագրերի հիման վրա, ուռճացված գներով տարբեր ապրանքների ձեռքբերմամբ պետությանը էական վնաս պատճառելուն եւ այլն:

2018թ. երրորդ եռամսյակի ընթացքում վերը ներկայացված ավարտված ուսումնասիրություններից զատ, պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրություններ են նախաձեռնվել նաեւ այլ ոլորտներում, որոնց ուղղությամբ աշխատանքները շարունակվում են եւ կամփոփվեն ավելի ուշ։

Տպել
1688 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց