«Լույս» հիմնադրամը վերադառնում է, բայց կրթաթոշակ չի տալու. նոր նպատակները քաղաքակա՞ն են

«Լույս» հիմնադրամը, որը դադարել էր գործել թավշյա հեղափոխությունից հետո, վերսկսում է աշխատանքները, բայց բոլորովին այլ նպատակներով:

Հիմնադրամի գործադիր խորհրդի կազմում այս ընթացքում տեղի են ունեցել փոփոխություններ: Դրանում շարունակում են ընդգրկված մնալ Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը եւ Արմեն Գեւորգյանը, սակայն Վիգեն Սարգսյանին եւ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին փոխարինում են Վաչե Գաբրիելյանն ու Վարդան Արամյանը:

Դատելով «Լույսի» շրջանավարտներին հասցեագրված եւ մեր ձեռքի տակ հայտնված նամակից, հիմնադրամն այլեւս չի շարունակի նոր կրթաթոշակներ տրամադրել արտասահմանյան հեղինակավոր բուհեր ընդունված ուսանողներին: Փոխարենը փորձ է անելու համախմբել արդեն իսկ կրթություն ստացածներին այլ նպատակների շուրջ:

«Առաջին փուլում «Լույսի» առջեւ դրված նպատակն էր ստեղծել եւ համախմբել առաջադեմ եւ ստեղծարար մտածելակերպ ունեցողների սերունդ՝ բազմապատկելով հայ ուսանողների թիվն աշխարհի լավագույն բուհերում եւ համախմբելով նրանց տարատեսակ ծրագրերի շուրջ: Լավագույն կրթությունը հասանելի դարձավ հայ երիտասարդներին, անկախ քաղաքացիությունից եւ բնակության երկրից, առանց որեւէ պարտավորության: Արդյունքում աշխարհի լավագույն բուհերում կրթություն է ստացել 513 հայ ուսանող, ստեղծելով իր տեսակի մեջ յուրահատուկ համայնք: Թեև հիմնադրամի խորհուրդը ստիպված էր կասեցնել իր կրթաթոշակային ծրագիրը, սակայն իրենց կրթությունը շարունակող շուրջ 70 ուսանող շարունակելու է ֆինանսավորվել մինչեւ իրենց ուսման ավարտը»,- մասնավորապես, նշվում է «Լույսի» շրջանավարտներին հասցեագրված նամակում:

Դրանում նաեւ ասվում է. «Այժմ եկել է ժամանակը անցում կատարելու, գործելու եւ համաստեղծելու այս կարեւորագույն փուլին, որի արդյունքում ի մի կբերվի «Լույսի» ուսանողների գիտելիքը, հմտությունները, փորձառությունն ու կապերը, կիրականացվեն ծրագրեր, որոնք կօգնեն ակադեմիական գիտելիքից անցում կատարել գործնականի՝ ի բարօրություն Հայաստանի եւ Հայկական աշխարհի: Կրթված, սկզբունքային, ստեղծամիտ ու պատասխանատու հայ համայնքի ներուժը հնարավորինս արդյունավետ օգտագործելու նպատակով ստեղծվում է հարթակ, որի գործունեության արդյունքները կնպաստեն երկրի առաջ ծառացած խնդիրների լուծմանը»: Թե «Լույսը» գործունեության ինչ նոր սկզբունքներ է որդեգրել, հատկապես որտեղ է պատրաստվում օգտագործել կրթաթոշակառուների մտավոր ներուժը եւ ինչ հարթակ է պատրաստվում ստեղծել, հիմնադրամից պարզել մեզ չհաջողվեց: Պաշտոնական կայքէջում հրապարակված հեռախոսահամարը չի գործում եւ կապ հաստատել հնարավոր չէ:

2011-2012 թվականներին «Լույսի» կրթաթոշակառու Էլեն Հոխիկյանը, որը սովորել է Լոնդոնի համալսարանական Քոլեջում (University College London)՝ ստանալով քաղաքագետի (Public Policy) մասնագիտություն, նույնպես ստացել է վերոնշյալ նամակը: Եվ հիմնադրամի առաջիկա ծրագրերի վերաբերյալ որոշակի մանրամասներ նրան հայտնի են դարձել:

«Քանի որ այլեւս ուսումնական ծրագիր չունեն, չեն ֆինանսավորելու ոչ մեկին՝ սովորելու համար, նրանք որոշել են, որ այն մարդիկ, ովքեր արդեն կրթություն են ստացել, կարող են օգնել իրենց՝ ստեղծելու վերլուծական կենտրոն, որը թույլ կտա տարբեր վերլուծություններ եւ հետազոտություններ անցկացնել: Պարզ չէ, թե ինչ հետազոտություն, վերլուծություն է, որովհետեւ ոչ մի հստակ հայտարարություն դեռ չի եղել, բայց ամեն դեպքում հիմնական նպատակը դա է»,- ասաց մեր զրուցակիցը: Նա չի բացառում, որ «Լույս» հիմնադրամի շրջանակում ստեղծվելիք վերլուծական կենտրոնը կօգտագործվի քաղաքական նպատակներով ու հանուն Հանրապետական կուսակցության նեղ շահերի:  

Էլեն Հոխիկյանը չի պատրաստվում միանալ վերլուծական կենտրոնի թիմին: «Բացարձակապես եւ ոչ մի դեպքում: Ես երբեւէ Վիգեն Սարգսյանի համակիրների շարքին չեմ պատկանել: Նույնիսկ այն ժամանակ: Եվ երբ իրենք ժամանակին փորձում էին «Լույսը» օգտագործել Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի մեջ, շատերը դեմ արտահայտեցին եւ ստիպեցին տեսանյութերից հեռացնել այն հատվածները, որտեղ տարբեր ուսանողներ երեւում էին, որովետեւ մեզնից համաձայնություն չէին ուզել»,- ասաց «Լույսի» շրջանավարտը: Հավելենք, որ արդեն իսկ հայտարարվել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը:

Հիմնադրամի շրջանավատներին ուղղված նամակում, սակայն խոսվում է «ի բարօրություն Հայաստանի» գործելու եւ կարողությունները ներդնելու մասին: Էլեն Հոխիկյանը դրան չի հավատում: «Վստահ եմ, որ այդպես չէ: Ես հակընդդեմ հարց տամ. մինչ օրս ՀՀԿ-ն ինչ-որ բան արե՞լ է ի բարօրություն Հայաստանի: Տեսե՞լ ենք: Ես կարծում եմ՝ ՀՀԿ-ն ինչ արել է, արել է իր շահերին ի նպաստ: Հիմա ես չեմ կարծում, որ այս պրոյեկտը ինչ-որ ձեւով բացառություն է կազմելու»,- արձանագրեց «Լույսի» շրջանավարտը:

Հ.Գ. -1 Նախորդ տարի՝ 2017 թվականին, «Լույս» հիմնադրամի ընդհանուր բյուջեն, ըստ Hetq.am-ի, կազմել է 4.7 մլրդ դրամ, որից ընդամենը 1.7 մլրդն է հատկացվել աշխարհի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված 116 հայազգի ուսանողների: 2016 թվականին հիմնական բյուջեն եղել է 3.9 միլիարդ դրամ: 104 կրթաթոշակառուների ուսման նպատակով որպես կրթաթոշակ հատկացվել է 1.5 մլրդ-ը: Մնացած գումարների ուղղությունն ու հանգրվանը ոչ բոլոր դեպքերում է հստակեցվել:

Հ.Գ. -2 «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը մայիսի 10-ին հայտարարել էր իր եւ հիմնադրամի աշխատակազմի գործունեության դադարեցման մասին: Նույն հայտարարության մեջ նա նաեւ վստահեցրել էր «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին եւ 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած երիտասարդներին (Կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող), որ նրանց այս տարի եւս կշնորհվի կրթաթոշակ։ Ավելի ուշ «Իմ քայլը» հիմնադրամի հիմնադիր, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ կրթաթոշակով կապահովվի «Լույս»-ի առնվազն 18 շահառու, որոնք միջազգային համալսարաններ են ընդունվել «Լույս» հիմնադրամի հույսով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5473 դիտում

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին