Երևան
12 °C
Ջազի հայկական ասոցիացիան եւ «Մեցցո Պրոդաքշն»-ը նոյեմբերի 7-20-ը կանցկացնեն ամենամյա միջազգային ջազ փառատոն՝ Երևան ջազ ֆեստ 2018-ը: 2018 թվականին լրանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 80-ամյակը: Այդ իսկ առիթով Երևան ջազ ֆեստ 2018-ը նվիրված է նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Արտեմի Այվազյանին:
Երևան ջազ ֆեստի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Գրեմմիի տասնակի դափնեկիր, աշխարհահռչակ ջազ-դաշնակահար եւ շեփորահար Արթուրո Սանդովալի եւ Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգով:
Արթուրո Սանդովալը առաջին անգամ էր Հայաստանում: Լրագրողների հետ զրույցում մաեստրոն հայտնեց, որ շեփորի համար գրված իր ամենասիրված ստեղծագործությունը գրված է եղել հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի կողմից: Արթուրո Սանդովալը պատմեց, որ տարիներ առաջ, Լոս Անջելոսում գտնվող հայ համայնքն իրեն հրավիրել էր, որպեսզի նշյալ ստեղծագործությունը նվագի կոմպոզիտոր Հարությունյանի համար. «Դա ինձ համար մի իսկական մարտահրավեր էր, եւ ես ինձ համարում եմ հաջողակ, որովհետեւ կոմպոզիտորին դուր էր եկել: Ոչ միշտ է մեզ հնարավորություն ընձեռվում նվագել ստեղծագործությունը հենց կողմպոզիտորի առաջ»:
Երաժիշտը կիսվեց Հայաստան այցի ընթացքում ստացած տպավորություններով. «Այն՝ ինչ տեսա այստեղ, ինձ շատ դուր եկավ, շատ գեղեցիկ քաղաք ունեք: Շատ ավելի շուտ էի ուզում այցելել Հայաստան: Չնայած ձեր երկրի մասին շատ քիչ բան գիտեմ, բայց այն՝ ինչ գիտեմ, բավարար էր՝ այցելելու մեծ ցանկություն ունենալու համար, գիտեմ, որ Հայաստանը փոքր երկիր է, փոքր, բայց մեծ մարդկանցով»,-ասաց նա:
Երևան ջազ ֆեստ 2018 փառատոնին աշխարհահռչակ ջազ-դաշնակահար եւ շեփորահար Արթուրո Սանդովալի հյուրընկալությունը ջազի 80-ամյակին թերեւս միակ անակնկալը չէ: Հայկական ջազի 80-ամյա պատմությանը նվիրված մի ամբողջ գլուխ ընդգրկվել է Մեծ Բրիտանիայում հրատարակված «Եվրոպական ջազի պատմություն» հանրագիտարանում:
Այս մասին ՀԺ-ին հայտնեց հոդվածի հեղինակ, լրագրող, վերլուծաբան, երաժշտագետ Արմեն Մանուկյանը: «Հայկական ջազին անդրադարձող գլխում ներկայացվում է 80-ամյա ջազի ամբողջ պատմությունը: Ամեն ինչ սկսվում է Արտեմի Այվազյանից, Կոնստանտին Օրբելյանից եւ ավարտվում է Հայաստանի պետական ջազ-նվագախմբով (գեղարվեստական ղեկավար` Արմեն Հյուսնունց): Հիշատակում կա նաեւ Հայաստանի ջազ-ասոցիացիայի մասին»,-ասաց հեղինակը:
Նշենք նաեւ, որ Երևան ջազ ֆեստ փառատոնն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ համերգներ կազմակերպելով նաև Շուշիում ու Գյումրիում: Նոյեմբերի 11-ին Շուշիում կկայանա Սերգեյ Մանուկյանի եւ Արցախի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգը (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Լալայան):
Նոյեմբերի 13-ին Սերգեյ Մանուկյանի, Ռաֆայել Պետրոսյան քառյակի ու Կարեն Գրիգորյան քառյակի մասնակցությամբ համերգ կանցկացվի Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Նոյեմբերի 19-ին «Դվին» հյուրանոցի նորաբաց սրահում համերգային ծրագիր կանցկացվի հանրահայտ Չայնա Մոսեսի եւ Հայաստանի պետական ջազ նվագախմբի մասնակցությամբ:
Նոյեմբերի 20-ին փառատոնի փակման գալա համերգին «Արամ Խաչատրան» համերգասրահում համատեղ համերգով հանդես կգան Հայաստանի պետական ջազ նվագախումբը եւ Օլեգ Լունդստրեմի անվան ջազ նվագախումբը՝ Բորիս Ֆրումկինի ղեկավարությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT