Ում հետ խոսում ես, ասում են՝ 15-20 տոկոս ձայն ունենք, որ այդպես է՝ մեր հետ ինչ գործ ունեն. Ծառուկյանը՝ ԲՀԿ ցուցակի մասին

ԲՀԿ-ի ցուցակում գործարարների առկայությունը չի բացառվում: «Մուլտի սոլար» արեւային էներգիայի համակարգի բացման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով լրագրողների հարցին, հայտարարեց, որ գործարարներն ընդամենը սեփականատերեր են: Դիտարկմանը, որ այդպիսով բիզնեսը բերում է քաղաքականություն, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց.

«Այսօր ԱՄՆ-ի նման երկրում ամենախոշոր սեփականատերն է երկիրը կառավարում, եւ Թրամփի օրոք գործազրկությունն ԱՄՆ-ում ամենացածր տոկոսն է կազմում: Այդ տեղեկությունները կարդացեք եւ այդ հարցերը նոր տվեք ինձ: Երբ ես զգամ, որ իմ ժողովրդին պետք չեմ քաղաքականության մեջ, իմացեք՝ նույն պահին չեմ մասնակցի ընտրություններին»:

Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ցուցակն արդեն վերջնական տեսքի է բերում եւ շուտով հայտնի կլինի, թե առաջին տասնյակում ովքեր են լինելու: Նշենք, որ ԲՀԿ-ն եւս լուրջ փոփոխությունների է գնում, Գագիկ Ծառուկյանը ցանկանում է հեղափոխված երկրում ընտրողներին թարմ դեմքեր առաջարկել: Գագիկ Ծառուկյանը նախկին ՀՀԿ-ին իրեն լուրջ մրցակից չի համարում:

«Ծառուկյանը տոկոսի համար ոչ դոշ է ծեծելու, ոչ էլ ժողովրդին խնդրելու է: Ծառուկյանը ներկայացնելու է իր ծրագիրը, ասելու եմ ՝ ժողովուրդ ջան, ես իմ թիմով կարող եմ այս անել, վստահու՞մ եք, ինչքա՞ն եք վստահում, արդքան էլ կարող եմ անել: Ինքան կվստահեն, այդքան էլ թող պահանջեն»,- ասաց նա:

ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում որեւէ այլ ուժի հետ դաշինք կազմել: Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այժմ բոլորը խոսում են այն դիրքերից, որ իրենք ապահովված են՝ անցողիկ շեմը հաղթահարելու խնդրից: «Մենք պետք է նայենք, թե դաշինքը ինչ է մեզ տալու: Այսօր բոլորն էլ կուսակցություններ ունեն, կուսակցական են ու ում հետ խոսում ես, ասում են՝ 15, 20 տոկոս ձայն ունենք: Դե, որ այդպես է՝ մեր հետ ի՞նչ գործ ունի, թող գնա իր 15-20 տոկոսով մասնակցի»,- ասաց նա:

Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում ներկուսակցական լարվածություն չկա: «Ես տեղյակ չեմ ներկուսակցական խմորումներից»,- ասաց նա եւ անդրադառնալով մեր դիտարկմանը, որ ԲՀԿ-ականներ Լյովա Խաչատրյանը եւ Վահան Կարապետյանն արդեն լքել են կուսակցությունը՝ մեկնաբանեց. «Ամեն մարդ իր ծրագիրն ունի, իր մոտեցումն ունի, դուրս են եկել, թող դուրս գան: Մեր դռները բաց են ե՛ւ մտնողների, ե՛ւ դուրս գալացողների համար»:

Գագիկ Ծառուկյանին հիշեցրեցինք, որ ոչ վաղ անցյալում՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ն մոտ յոթ տոկոս քվե ստացավ, ապա հարցրեցինք՝ մտավախություն չկա՞, որ նույնը կլինի նաեւ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ: «Ես ուզում եմ ասել, որ Երեւանի ընտրությունը դա քաղաքապետի ընտրություն չէր, դա հեղափոխական ընտրություն էր: Դա ընդհանրապես կապ չունի, ժողովուրդը ինչպես պատկերացնում է, այնպես էլ ընտրում է»,- նշեց նա:

2017 թվականի ընտրությունների նախընտրական շրջանում Գագիկ Ծառուկյանը հայտարարում էր, որ, եթե իշխանություն դառնա, ապա միլիարդներ կներդրվեն Հայաստանում: Խոսքը հայտնի 15 միլիարդ դոլարի մասին է: Լրագրողները Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ եթե այս ընտրություններում էլ իշխանության չգան, հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը վստահելով՝ այդ ներդրումները կատարվեն: «Մենք պարոն Փաշինյանին վստահում ենք, միշտ նրա կողքին ենք եւ հեղափոխությունը կատարել ենք միասնական: Ես միշտ էլ գործարանները սարքում եմ, բացում եմ, բայց ինչ որոշողը դու լինես, ինչ աջակցողը: Տարբերությունները շատ մեծ են»:

Հարցին՝ ԲՀԿ-ին ընտրություններից հետո ընդդիմությո՞ւն է տեսնում, թե՞ կոալիցիոն գործընկեր, Ծառուկյանը պատասխանեց. «Որտեղ որ անհրաժեշտությունը լինի, ես այնտեղ կլինեմ: Դա մենք չենք անում պաշտոնի համար, մենք ուզում ենք երկիր զարգացնենք: Մենք ընտրությանը մասնակցելու ենք, ծրագրերի վրա աշխատում ենք»:

Գագիկ Ծառուկյանը նախընտրական ցուցակը կազմում է միայնակ, որը գլխավորելու է ինքը: Ծառուկյանը չի պատրաստվում առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով: ԲՀԿ-ի ցուցակում լինելու է նաեւ Նաիրա Զոհրաբյանը: Մամուլը տեւական ժամանակ գրում էր, որ Ծառուկյան-Զոհրաբյան հարաբերությունները լարված են, ինչի պատճառով էլ Զոհրաբյանը ցուցակում չի լինելու: Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները:

ՀԺ-ին հայտնի դարձավ, որ այս պահին ԲՀԿ-ում որոշում են մարզային ռեյտինգային թեկնածուներին, որոնց կազմում մեծ փոփոխություններ չկան եւ նախորդ տարվա թեկնածուները կրկին առաջադրվելու են նույն տարածքներում: Ծառուկյանը չի կողմնորոշվում Երեւանի ընտրատարածքներում առաջադրվող թեկնածուների հարցում: Մեր տեղեկություններով՝ նա թարմ դեմքեր է փնտրում:

Տպել
3027 դիտում

Գյումրիից եկած խումբը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)