Դա բացառված տարբերակ է. ՊՆ փոխնախարարը՝ Ադրբեջանի առաջարկի մասին

Երեկ Interfax-ի ադրբեջանական ծառայությունը տեղեկություն էր տարածել, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել երկու կողմում պահվող գերիներին ու ձերբակալվածներին՝ «բոլորին բոլորի հետ» սկզբունքով՝ միաժամանակ նշելով, որ պաշտոնական Երեւանը դեռեւս չի արձագանքել այդ առաջարկին:

«Դա բացառված տարբերակ է»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

- Պարոն Բալայան, ճի՞շտ են ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի տարածած այն տեղեկությունները, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկ է եղել փոխանակել երկու կողմում պահվող գերիներին ու ձերբակալվածներին:

- Ես չգիտեմ՝ ում միջոցով են դիմել: Մենք պաշտոնապես դեռ չենք ստացել, միգուցե ճանապարհին է: Դա բացառված տարբերակ է: Նախ մեզ մոտ ձեւավորված չէ այդ հանձնաժողովը: Նախորդ Սահմանադրությամբ նախագահն ուներ այդ լիազորությունը եւ իր հրամանագրով էր ստեղծել այդ հանձնաժողովը` գերիների, պատանդների եւ անհայտ կորածների վերաբերյալ: Հիմա նախագահի այդ հրամանագիրը ուժը կորցրած է ճանաչվել:

Եւ հիմա պաշտպանության նախարարության կողմից մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել վարչապետի համապատասխան որոշման նախագիծը՝ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Ես ենթադրում եմ, որ մինչեւ ընթացիկ ամսվա կեսը վարչապետն այդ որոշումն արդեն կստորագրի եւ ուժի մեջ կմտնի: Դրանից հետո կկարողանանք այդ հարցը քննարկել: Այսինքն՝ հիմա հասցեատեր, որպես այդպիսին չկա, քանի որ վարչական մարմին, որպես այդպիսին, գոյություն չունի, որը կզբաղվի այդ հարցով:

- Այսինքն՝ նման մարմին չունենք այս պահին, որը կարող է փոխանակման հարց քննարկել:

- Մարմին, որը կարող է ընդհանրապես գերիների եւ անհայտ կորածների հարց քննարկել, գոյություն չունի: Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի 72-րդ հոդվածով կա նման լիազորություն տրված պաշտպանության նախարարին, որը վերաբերում է բացառապես գերիներին, բայց դրանք ավելի շատ մեկնաբանվում են որպես ռազմագերիներ, որոնք, ինչպես գիտեք, Հայաստանում չկան:

Իսկ այդ թիվը, որ հնչեցրել են իրենք, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Եթե չեմ սխալվում, երեկ haqqin.az-ն է հնչեցրել, որ 800 քանի հոգի կա: Դա բացարձակ սուտ է:

Տպել
3178 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց