Տիկին Աննան ասաց, որ հարսանիքը նոյեմբերին է կայանալու. Ուրֆանյանի մայրը զարդեր նվիրելու ցանկություն ունեցողների մասին

Սեպտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված տղաների մայրերի հետ հանդիպմանը ներկա եւ նախկին պաշտոնյաների ու օլիգարխների կանանց կոչ էր արել իրենց թանկարժեք զարդերը նվիրաբերել «Արմենակ Ուրֆանյանի անվան ռազմահայրենասիրական բարեգործական հիմնադրամ»-ին: Դրանից մի քանի օր անց ՀԺ-ի հետ զրույցում Ապրիլյան պատերազմում հերոսաբար նահատակված Արմենակ Ուրֆանյանի մայրը` Համեստ Ներսիսյանը, նշել էր, որ «օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց հարսանեկան նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին»:

«Դեռ նորություն չկա, բայց տիկին Աննան ինձ ասաց, որ հարսանիքը նոյեմբերին է կայանալու»,- այս մասին մեր զրույցում ասաց Համեստ Ներսիսյանը:

- Տիկին Համեստ, ի՞նչ արդյունքներ են գրանցվել հիմնադրամում անցած 1.5 ամսվա ընթացքում:

- Ճիշտն ասած՝ դեռ արդյունք չկա: Սպասողական վիճակ է: Երեւի արդյունք էլ չի լինի, եթե կոչից հետո չեն արձագանքել:

- Դուք նշել էիք, որ օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են հարսանեկան նվերների` զարդերի գումարը փոխանցել ձեր հիմնադրամին: Փոխանցումը եղա՞վ:

- Դեռ նորություն չկա, բայց տիկին Աննան ինձ ասաց, որ հարսանիքը նոյեմբերին է կայանալու:

- Ի՞նչ եք կարծում, որն է պատճառը, որ արձագանք չեղավ:

- Չգիտեմ, ես ճիշտն ասած հույս չունեի, որ որեւիցե մի օլիգարխ կարձագանքի: Բայց հիմնադրամը պետք է աշխատի: Հիմնադրամը աշխատելու է առաջնագծի համար, զոհվածների ընտանիքների համար:

- Սփյուռքից արձագանքներ չե՞ն եղել:

- Իհարկե, ամբողջ աշխարհն է դա դիտել: Հիմա ճիշտն ասած արդեն հիմնադրամի ֆեյսբուքյան էջը գովազդվում է եւ դեռ սպասողական վիճակի մեջ ենք: Ճիշտ է մենք աշխատանքներ կատարում ենք, բայց եթե հիմնադրամում գումար լինի՝ ավելի շատ արդյունք կլինի: Ֆինանսին վերաբերող աշխատանքները ավելի շատ կարվեն:

- Ւսկ ցանկություններ եղե՞լ են փոխանցման, որոնք սակայն դեռ չեն իրագործվել:

- Չգիտեմ, միգուցե հաշվեհամարը մինչեւ այդ չկար էջում դա է պատճառը: Հիմա արդեն հաշվեհամարը ֆեյսբուքյան էջում գրված է, բոլորը տեսնում են:

- Որպես հերոսաբար նահատակված զինվորականի մայր, ի՞նչ կոչ եք անում այն մարդկանց, ովքեր միջոցներ ունեն, սակայն չգիտեն, թե որտեղ ներդնել դրանք:

- Եթե հերոսի մայրը կոչ է անում, որ պետք է օգնեք հիմնադրամին, ապա բոլորը պարտավոր են ինչ-որ չափով, ինչ-որ գումար նվիրաբերել: Հիմա ես ի՞նչ անեմ, ընկնեմ բոլորի հետեւի՞ց: Երեւի ստիպողական հիմնադրամի կողմից նամակ կգրեմ բոլոր կազմակերպություններին, բոլոր հիմնադրամներին, որպեսզի մենք էլ մեր աշխատանքը կարողանանք կատարել:

Տպել
8760 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց