Ես խորապես թքած ունեմ ցանկացած պաշտոնի եւ մանդատի վրա. Կոնջորյանը՝ ՔՊ-ի ցուցակում լինելու մասին

Միտքը եւ այն քայլը, որ ես արեցի երեկ, չէր առաջացել ոչ երեկ, ոչ էլ երեկ չէ առաջին օրը: Քիչ առաջ լրագրողներին ասաց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դուրս գալու եւ գործող իշխանությունների հետ առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտարարությանը։ Նա նշեց, որ մի քանի անգամ արտահայտել է կարծիք, որ ճիշտը հենց սկզբից հեղափոխությանը միանալն է, սակայն կուսակցության մեծամասնությունը այլ կարծիք ուներ:

«Ես սրտով մշտապես եղել եմ այնտեղ` հրապարակում, բայց ես, կուսակցական կարգապահությունը պահելով, չեմ եղել այնտեղ: Ես փողոցում կանգնած իմ ընկերներին խոստացել եմ մեկ բան, որ երբեք չեմ խանգարելու նրանց` փողոցում կանգնողներին, որեւէ մեկը չի կարող գտնել մի ստատուս, մի ելույթ, որտեղ ես վատ բան եմ ասել փողոցում կանգնած իմ ընկերներին»,- ասաց նա:

Հարցին՝ նրան կտեսնե՞նք ՔՊ-ի ցուցակում առաջիկա խորհրդարանական ընտրություններին կամ կանդամակցի արդյո՞ք ՔՊ-ին, նա ասաց. «Դեռ նման քննարկում չի եղել, որ ես անդամակցեմ ՔՊ-ին: Քննարկում ենք, որ միասին գնանք առաջիկա գործընթացների ժամանակ»:

Նա միեւնույն ժամանակ նշեց, որ իր քայլը պայմանավորված է իր գաղափարներով եւ հավատամքով: «Ես ասել եմ նաեւ ԼՀ իմ ընկերներին, ես հավատում եւ հավատացել եմ միշտ Նիկոլ Փաշինյանին եւ այն գործին, որը նա սկսել է: Ես չեմ կարող ընդդիմանալ մի բանի, ինչին հավատում եմ»,- հայտարարեց նա:

Դիտարկմանը` մշտապես քննադատվել է, որ ճամբարափոխությունը լավ բան չէ, նա էլ նոր է սկսել քաղաքական կարիերան, բայց արդեն թիմը լքում է, Կոնջորյանը պատասխանեց. «Շատ կարեւոր տարբերություններ կան ձեր նշած նախկին ճամբարափոխությունների եւ էն քայլի միջեւ, որը ես եմ արել: Ճամբարափոխությունը մի բան է, երբ դու բոլորովին այլ թիմից գնում ես բոլորովին այլ թիմ: Իմ քաղաքական գործունեության հիմնական մասը անցկացրել եմ ԵԼՔ դաշինքում: Մենք ունեցել ենք հուշագիր, որ դառնալու ենք մեկ թիմ, ուրեմն սա ճամբարափոխություն չէ: ԵԼՔ-ը մեծ տուն է եղել, եւ ես մի սենյակից անցել եմ մյուս սենյակը, ես ճամբարափոխություն չեմ արել, մի խառնեք»:

Դիտարկմանն էլ, որ հնարավոր է մանդատի համար է արել, արձագանքեց. «Ես խորապես թքած ունեմ ցանկացած պաշտոնի եւ մանդատի վրա: 4 ամիս պատգամավոր եմ եւ իմ մտածմունքներում ոչինչ չի փոխվել: Ես սովորական մարդ եմ, բոլորի նման գնում եմ աշխատանքի եւ ամսվա վերջում պետք է փակեմ վարկերս, երբեմն չի բավականացնում աշխատավարձը: Փոխվել է մի բան` ուղղակի որոշ տեղերում ինձ ավելի զգաստ են ընդունում, որոշ մարդիկ էլ քծնում են, ինչը ինձ դուր չի գալիս»,- եզրափակեց նա:

Տպել
3010 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց