ԿԳ նախարարը հովանավորյալ կադրեր չունի. արձագանք Վանաձորի թիվ 16 դպրոցում ստեղծված իրավիճակի մասին

Արձագանքելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրությանը` Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոցի մի խումբ ուսուցիչների բողոքի վերաբերյալ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ վերոնշյալ դպրոցի 12 մանկավարժ դեռեւս այս տարվա սեպտեմբերի 18-ին դիմել էին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ նրանք ներկայացրել են դպրոցում ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները, եւ դրանով պայմանավորված` իրենց դժգոհությունն արտահայտել դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանի գործունեության վերաբերյալ: Նախարարի հանձնարարությամբ դիմումը հասցեագրվել էր Կրթության տեսչական մարմին` ուսումնասիրության: Տեսչական մարմինը, կատարելով բարձրացված խնդիրների ուսումնասիրություն, համապատասխան գրությամբ դիմել էր ՀՀ Լոռու մարզպետարան` տեղեկացնելով, որ մանկավարժների կողմից բարձրացված խնդիրները դուրս են տեսչական մարմնի լիազորությունների շրջանակներից: Լոռու մարզպետի կողմից ստացվել է պատասխան գրություն, որում, մասնավորապես, նշվում է. «Դիմումը քննարկվել է Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում` ՀՀ Լոռու մարզպետի, փոխմարզպետի, կրթության մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատարի, դպրոցի տնօրենի եւ դիմումատուների մասնակցությամբ: Քննարկման արդյունքում  հանձնարարվել է եւ՛ տնօրինությանը, եւ՛ կոլեկտիվին լինել հանդուրժող` ավելի կարեւորելով նոր սերնդի կրթության եւ դաստիարակության գործընթացը եւ ոչ թե անձնական խնդիրները, եւ աշխատանք տանել դպրոցում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու ուղղությամբ»: Այս մասին իրազեկվել են նաեւ դիմումատուները: Ուստի, ուսուցիչների դիմումն անպատասխան չի մնացել:

Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանն ընդունել է Վանաձորի թիվ 16 դպրոցի մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչներին, որոնք նոր մանրամասներ են ներկայացրել դպրոցում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նախարարի տեղակալի առաջարկով դրանք նոր բողոք-դիմումով հասցեագրվել են Կրթության տեսչական մարմին:

Ինչ վերաբերում է հաղորդագրության մեջ տեղ գտած այն ձեւակերպմանը, թե տնօրեն Նաիրա Հարությունյանը վայելում է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հովանավորչությունը, հարկ ենք համարում նշել, որ տնօրենի ընտրության եւ վերընտրության գործառույթը բացառապես տվյալ դպրոցի կառավարման խորհրդի իրավասության շրջանակում է: ԿԳ նախարարն իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում չի ունեցել եւ չունի հովանավորյալ կադրեր, այդ երեւույթը խորթ է նոր իշխանություններին, ինչի մասին նախարարը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ իր գործունեության մեջ առաջնորդվելով բացառապես օրենքների եւ իրավական ակտերի շրջանակում նախարարին վերապահված լիազորություններով: Բացի այդ, ոչ բոլոր Հարությունյաններն են, որ բարեկամական կապեր ունեն ԿԳ նախարարի հետ:

Տպել
2094 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ