Երևան
12 °C
Հարցազրույց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինի հետ
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ավանդային պրոդուկտների բավականին լայն շարք: Պատմեք, խնդրեմ, ավանդատուների ո՞ր խմբի համար են դրանք նախատեսված:
- Իսկապես, Բանկն առաջարկում է ավանդների լայն շարք, որը մշակված և նախատեսված է տարբեր սեգմենտների հաճախորդների համար: Մենք մանրակրկիտ մշակում ենք մեր պրոդուկտային շարքը, ելնելով շուկայի պահանջներից և տրամադրում ենք առավել պահանջված ծառայություններ և պրոդուկտներ: Մենք ունենք ավանդներ հաճախորդների բոլոր սեգմենտների համար, այդ թվում՝ թոշակառուների ու նրանց, ովքեր ցանկանում են ապահովել իրենց երեխաների ֆինանսական ապագան:
- Բանկի ո՞ր ավանդներն են առավել պահանջված հաճախորդների կողմից:
- Առավել մեծ պահանջարկ ունեն «Շահավետ», «Պրոգրես» և «Սոցիալական» ավանդները: «Շահավետ» ավանդը՝ անշարժ գույքի ձեռքբերման, ուսման կամ հանգստի համար միջոցներ կուտակելու ամենատարածված եղանակն է։ Մեր ավանդատուների 65% - ը օգտվում են այս ավանդատեսակից և ունեն հնարավորություն ներդնել ավանդներ 4 արժույթներով՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով: Առավել հաճախ մեր հաճախորդները նախընտրում են խնայողություններ կատարել հենց ՀՀ դրամով։ Այսպիսով, Բանկի յուրաքանչյուր 6-րդ ավանդատուն իր միջոցները ներդնում է «Շահավետ» ավանդի տեսքով:
Այս ավանդատեսակի առանձնահատկությունն այն է, որ հաճախորդները կարող են ներդնել իրենց ազատ միջոցները և ստանալ տարեկան մինչև 10% եկամուտ 2 տարվա ընթացքում՝ առանց մուտքագրումների և ելքագրումների ավանդի գործողության ընթացքում, ինչն էլ հաճախորդին հնարավորություն է ապահովում նախապես պլանավորել իր եկամուտների/տոկոսագումարների օգտագործումը:
«Պրոգրես» ավանդը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր հակված են խնայողություններ կատարել ամսական եկամուտից՝ աշխատավարձ, վարձակալական մուտքեր և այլն: Այստեղ եկամուտը կազմում է մինչև 9.50%՝ 2 տարվա ընթացքում ավանդը անսահմանափակ անգմաներ համալրելու հնարավորությամբ:
Հաճախորդների հարմարավետությունն ապահովելու համար մենք ունենք հատուկ գործիք՝ պարբերական վճարման հանձնարարական, որը ձևակերպելով հաճախորդը հնարավորություն է ստանում առանց լրացուցիչ գործողություններ կատարելու աշխատավարձ ստանալիս ավտոմատ հատկացնել միջոցների մի մասը ավանդի համալրմանը: Բանկի ամեն 2-րդ ավանդատուն ընտրում է «Պրոգրես» ավանդը:
3-րդ տեղն է զբաղեցնում «Սոցիալական» ավանդը, որը հատուկ մշակված է սոցիալական թոշակառուների ու ուժային կառույցների թոշակառուների համար: Այս ավանդատեսակը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին ընտրել տոկոսագումարները ստանալու պարբերականությունը իրենց հայեցողությամբ՝ ամեն ամիս կամ ժամկետի վերջում: Յուրաքանչյուր 3-րդ թոշակառուն, որը սպասարկվում է ՎՏԲ-Հայաստան Բանկում, օգտվում է «Սոցիալական» ավանդից:
- Բանկի ավանդատեսակների շարքում կա ևս մեկ պրոդուկտ, որն արժանի է առանձնակի ուշադրության՝ երեխաների ապագան ապահովելու նպատակով ավանդ: Որո՞նք են դրա առանձնահատկությունները:
- Անշուշտ, այս ավանդատեսակը յուրահատուկ է մեր պրոդուկտների շարքում: Մեր երեխաների ապագան կարևորագույն բաղադրիչն է յուրաքանչյուր ընտանիքի համար։ Ի վերջո, հավաքելով գումար երեխայի վաղ տարիքից, դուք, ըստ էության, կառուցում եք նրա ապագան, պետք է ստեղծել որոշակի հարթություն, որի հիման վրա նա կարող է հեշտությամբ մտնել հասուն կյանք։ Կուտակած միջոցները կարող են ուղղվել ուսման վարձի վճարմանը և սեփական բնակարանի կամ ավտոմեքենայի գնմանը: Ծնողները գումար են հատկացնում երեխայի ապագայի համար, իսկ Բանկն ավելացնում է այդ միջոցները: Այսպես, չափահաս դառնալուն պես կարող է ձևավորվել բավականին մեծ գումար։ Օրինակ, 15 տարի անց երեխային 10 մլն դրամի չափով գումար ապահովելու համար անհրաժեշտ է կուտակել ամսական ընդամենը 40,000 դրամ։
- Ո՞րն է ՎՏԲ-Հայաստան Բանկի առավելությունը ավանդատուների համար: Ինչ՞ու նրանք պետք է ընտրեն հենց ՎՏԲ-Հայաստան Բանկ ավանդ ներդնելու համար:
- Յուրաքանչյուր պոտենցիալ հաճախորդ նախքան իր ընտրություն կատարելը և կոնկրետ բանկ դիմելը, մանրակրկիտ ուսումնասիրում է նրան առաջարկվող ծառայությունները և տվյալ բանկի ֆինանսական պրոդուկտները: Մեր Բանկի առավելություներն են առաջին հերթին, հուսալիությունը, շահավետ տոկոսադրույքը, հարմարավետ պայմանները և աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմը:
Վստահաբար կարող ենք պնդել, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը այն բանկն է, որին վստահում են հաճախորդները, որն ապահովում է հաճախորդների դրամական միջոցների հուսալիությունն ու պահպանությունը և որը մշտապես կատարելագործվում է իր հաճախորդների հարմարավետության համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:
Բացի հենց Բանկի հուսալիությունից ավանդի հուսալիությունը ապահովում է նաև «Ավանդների երաշխավորման հիմնադրամը», որը 100% - ով երաշխավորում է մինչև 10 մլն ՀՀ դրամով ավանդները և մինչև 5 մլն դրամ՝ արտարժույթով:
Բացի այդ, ունենալով ամենամեծ մասնաճյուղային ցանցը Հայաստանում, ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է իր հաճախորդներին մատչելիություն և օպերատիվություն ավանդներ ձևակերպելիս: Բացի այդ, Բանկը հնարավորություն է ընձեռում համալրել ավանդները օնլայն ավելի քան 2000 վճարային տերմինալների միջոցով, առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:
Առաջիկայում Բանկը կգործարկի Բջջային բանկի և Ինտերնետ բանկի միջոցով ավանդների ձևակերպման և հետագա համալրման հնարավորությունը, ինչը զգալիորեն կխնայի մեր հաճախորդների ժամանակը:
- Դուք արդեն ձևավորե՞լ եք ավանդների պրոդուկտային շարքը, թե՞ պլանավորում եք ինչ-որ բան ավելացնել:
- Մեր թիմը մշտապես աշխատում է արդիականացնել ավանդների պրոդուկտային շարքը: Մենք ամեն տարի անցկացնում ենք մի քանի ակցիաներ, որոնք ուղղված են տոկոսադրույքների բարձրացմանը կամ տոկոսագումարների վճարմանը ավանդի ժամկետի սկզբում, այսինքն ավանդի ձևակերպման պահին: Վերջին տարիներին ակցիաների արդյունքները ուսումնասիրելիս բազմիցս համոզվել ենք, որ մեր ավանդատուների շրջանում առավել մեծ ժողովրդականություն է վայելում հենց ավանդների ձևակերպման պահին տոկոսագումարները ստանալու տարբերակը:
Մենք, մեր հերթին, ամեն կերպ նպաստում ենք ոչ միայն հաճախորդների միջոցների պահպանության, այլ նաև դրանց ավելացմանը, վճարելով տոկոսներ, որոնք, ի դեպ, Հայաստանում բավականին բարձր են։
- Ինչպիսի՞ն է Բանկի 2017-2018 թթ. ավանդային պորտֆելը:
- 2017 թ.–ին Բանկին հաջողվել է աճեցնել ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցների պորտֆելը 20%-ով, ինչը լավագույն ցուցանիշն է վերջին տարիների ընթացքում: Ընդ որում, ուրախալի է ազգային արժույթի հանդեպ վստահության աճի փաստը. աճի ավելի քան 60%-ը ապահովվել է դրամային միջոցների հաշվին, ինչը վկայում է հաճախորդների մոտ խնայողությունները կատարել եկամուտ ստանալու արտարժույթով սովորույթի մշակման մասին:
Հաճախորդների ցպահանջ միջոցների նման աճ ապահովված է նաև 2018 թ. առաջին 9 ամիսների ընթացքում, ինչը հանդիսանում է դրական ազդակ մինչև տարվա վերջ ավելի մեծ աճի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT