Անհատական մոտեցում ցուցաբերվելու է ցմահ դատապարտյալների նկատմամբ. Արտակ Զեյնալյանի պատասխանը՝ Սիմոնյանին

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում համաներման նախագծի քննարկմանն արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ցմահ դատապարտյալները չեն ընդգրկվել համաներման նախագծում:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա էին անում նաեւ ցմահ դատապարտյալների հարազատները՝ պահանջելով համաներում կիրառել նաեւ իրենց հարազատների նկատմամբ:

«Մոտավորապես, 11 պատգամավոր նամակով դիմել է ձեզ՝ ցմահ դատապարտյալների խնդիրը բարձրաձայնելու: Մենք 6 կետ էինք առաջարկել, որպեսզի դրանց համապատասխան մարդիկ նույնպես ներառվեն համաներման այս շրջանակում: Սակայն դուք մերժել եք: Ինչո՞ւ եք մերժել: Ամբողջությա՞մբ եք մերժել, թե այնուամենայնիվ, որոշ բաներ ներառել եք»,- հարցրեց պատգամավորը:

«Մեր վերաբերմունքը ցմահ դատապարտյալների նկատմամբ արդեն դրսեւորել ենք: Եվ դա աննախադեպ է: Ցմահ դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ դրական եզրակացություններ են ներկայացվում դատարաններ: Այս կառավարության օրոք ցմահ դատապարտյալ է ազատվել: Սրանով դրսեւորում ենք մեր վերաբերմունքը եւ քաղաքականության վեկտորն է սա: Անհատական մոտեցում ցուցաբերվելու է ցմահ դատապարտյալների նկատմամբ: Այս կառավարությունը գտնում է՝ սխալ է ցմահ դատապարտյալներին ազատել համաներմամբ, սակայն նրանք իրավունք ունեն եւ պայմանական վաղաժամկետ ազատման, որն արդեն գործում է, եւ ունեն ներման իրավունք»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ալեն Սիմոնյանն արձագանքեց եւ հիշեցրեց՝ կան մարդիկ, որոնք մինչեւ 2003 թվականը 21 տարին չլրացած են դատապարտվել: «Կան գործեր, երբ մարդը դատապարտվել է մեկ ցուցմունքի հիման վրա: Կցանկանայի, որ այդ գործերով եւս զբաղվեք եւ ուշի ուշով հետեւեք այդ գործերին»,- ասաց Սիմոնյանը:

Արտակ Զեյնալյանն ասաց, որ իրենք ուշի ուշով հետեւում են այդ գործերին: «Պետք է սուբյեկտիվիզմ չլինի այս հարցում»,- ասաց զեկուցողը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2636 դիտում

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել