Անգամ գործող ԸՕ-ն չի խանգարի, որ մենք հասնենք քաղաքական խորհրդարան ունենալու նպատակին. Նազարյան

Ոչ մի տրամաբանություն չկա այն մեղադրանքում, որ կառավարող ուժի համար ձեռնտու էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունման տապալումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

«Ո՞րն է կառավարող ուժի համար տարածքային ցուցակներ պահելու շահը: Որպեսզի՞ շահագրգռենք մարզերում ու վարչական շրջաններում հեղինակություն ունեցող թեկնածուներին` մեր ցուցակներում ընդգրկվելու համար: Բայց դրա համար հատուկ ջանքի կարիք չկա էլ մեր դեպքում. Երևանի ավագանու ցուցակ կազմելու համար մոտ 500 անձի հայտ ենք դիտարկել:

Մինչդեռ մեկ ընտրական ցուցակով ընտրությունների մասնակցելը միշտ ավելի կանխատեսելի ու պակաս ռիսկային է քաղաքական թիմ ձևավորելու առումով ու սա շա՛տ ավելի նախընտրելի տարբերակ է բոլոր նրանց համար, ովքեր ոչ թե ընտրվելու խնդիր ունեն, այլ` ԱԺ-ում քաղաքական և աշխատող թիմ ունենալու նպատակ ունեն: Իսկ մենք ունենք այդ նպատակը:

Եվ անգամ գործող օրենսգիրքը մեզ չի խանգարի, որ մենք հասնենք այդ նպատակին, թեև ավելի դժվար կլինի: Ափսոսում եմ, որ մարդիկ, ովքեր շատ լավ են պատկերացնում այս տարբերությունը, անտեսեցին մեր ջանքերը քաղաքական խորհրդարան ունենալու ուղղությամբ և չմատնանշեցին իրական խոչընդոտողներին»,- ասված է նրա գրառման մեջ:

Տպել
2077 դիտում

System of a Down-ը նոր երգերի միջոցով մեկ միլիոն դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար

Ռուստամ Մուրադովն անձամբ այցելել է Ադրբեջան, հանդիպել հայ ռազմագերիների հետ, մեզ տրամադրել նրանց անունները. ԱՀ նախագահ

Արցախում ստուգվել է խմելու ջրի որակը. հերքվել են բնակչության մտահոգությունները

Հայազգի համաշխարհային աստղերը կոչ են անում գերությունից ազատել հայ ռազմագերիներին. Fox 11 Los Angeles

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Ընդդիմությունը վարչապետին հեռանալու համար մինչեւ երեքշաբթի օրը ժամանակ տվեց, այլապես կդիմեն անհնազանդությունների

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց առաջարկվող ժամանակավոր կառավարության առաջնահերթությունները

Արսեն Թորոսյանը հանդիպել է վիրավոր զինծառայողների

Օրենքի խախտմամբ հավաքներ անցկացնելու համար ընդհանուր առմամբ մեղադրվում է 35 անձ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր մտահոգությունն է արտահայտել ներքաղաքական թեժացող գործընթացների առնչությամբ

Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում է. հրապարակում նրա անունից խոսք կարդաց Իվետա Տոնոյանը

Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում

Սյունիքի մարզի քաղաքային համայնքների ղեկավարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Ազատության հրապարակում. մարդկանց խմբեր տանելու ահազանգեր են հնչում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությունը

Երեւանի Սարալանջի խճուղում բախվել են 4 մեքենաներ. կա զոհ եւ տուժածներ

Ավարտվել են Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները

Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Ապարան եւ Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում, «Չայնիի ոլորաններ»-ում մառախուղ է