Նախագահական ընտրություններ Վրաստանում. երկրորդ փուլին ընդառաջ

Հոկտեմբերի 28-ին Վրաստանում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների առաջին փուլը: Թեկնածուներից ոչ մեկին չհաջողվեց հավաքել ընտրողների ձայների կեսից ավելին: Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մինչեւ դեկտեմբերի 2-ը: Այս ընտրությունները վերջինն են, որոնց ընթացքում նախագահն ընտրվում է ժողովրդի կողմից: 2023 թ. ընտրություններից սկսած նախագահին ընտրելու է 300 հոգուց կազմված ընտրիչների հանձնաժողովը:

Նոր նախագահի պաշտոնը ստանձնելու պահից ուժի մեջ են մտնելու սահմանադրական փոփոխությունները, որոնցով Վրաստանը անցնելու է խորհրդարանական կառավարման մոդելի: Այդ փոփոխություններով նախագահի լիազորությունները զգալիորեն կրճատվում են:

Սակայն անգամ այդ պայմաններում Վրաստանի նախագահ դառնալու հայտ էին ներկայացրել 25 թեկնածու, եւս 24-ին ԿԸՀ-ն տարբեր պատճառներով հրաժարվել էր գրանցել: Այդուհանդերձ, իրական պայքարը ծավալվում էր 3 թեկնածուների միջեւ: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սատարում էր անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին: Նրա հիմնական մրցակիցներն էին միասնական ընդդիմության «Ուժը միասնության մեջ է» դաշինքի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն եւ «Եվրոպական Վրաստան» կուսակցության նախագահ Դավիթ Բաքրաձեն: Ընդ որում, երեքն էլ Միխեիլ Սահակաշվիլիի նախագահության օրոք նախարարի պաշտոններ են զբաղեցրել:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ Զուրաբիշվիլին ստացել է ընտրողների ձայների 38,66%-ը: Վաշաձեի օգտին քվեարկել է ընտրողների 37,7%-ը, իսկ Բաքրաձեն ստացել է ձայների գրեթե 11%-ը: Էքզիթ-փոլերի հրապարակումից հետո Բաքրաձեն ընդունել է պարտությունը, իսկ կուսակցության գլխավոր քարտուղար Գիգի Ուգուլավան հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստ է օգնել Վաշաձեին՝ հաղթելու երկրորդ փուլում:

Էքզիթ-փոլերի արդյունքները եւս հուշում էին երկրորդ փուլի անհրաժեշտության մասին: Բացառություն էր, թերեւս, միայն «Վրացական երազանք» կուսակցության պատվիրած «Psychoproject» ընկերության հետազոտությունը, որի արդյունքներով՝ Զուրաբիշվիլին պետք է ստանար ձայների մոտ 52%-ը:

Հատուկ ուշադրության է արժանի նախընտրական քարոզարշավը: Դրա ընթացքում գրանցվել են խախտումներ եւ «սեւ փիառի» դեպքեր: Զուրաբիշվիլին քարոզարշավը կառուցել էր նախկին նախագահ Սահակաշվիլիի սուր քննադատության վրա, սակայն, երբեմն, դա բացասական ազդեցություն էր ունենում: «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» կողմից գրանցվել են նաեւ ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործման դեպքեր, երբ քաղաքապետարանների աշխատակիցներին փորձ էր արվում ներքաշել քարոզարշավի ընթացքին՝ հօգուտ իշխող կուսակցության թեկնածուի:

Ընդդիմադիր գործիչներն ավելի արհեստավարժ մոտեցում էին ցուցաբերել: Քարոզարշավի ընթացքում հրապարակվեցին փաստեր, որոնց համաձայն Վրաստանում գործող տեղական եւ արտասահմանյան գործարարներ «վճարումներ» էին կատարում իշխանական կուսակցությանը: «Վրացական երազանքը» չկարողացավ հիմնավոր կերպով հերքել այդ տեղեկատվությանը:

Քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր գործիչներն անուղղակիորեն թիրախավորում էին մարիխուանայի ապաքրեականացման հարցը: Հասարակության առավել պահպանողական հատվածի ձայները ստանալու տեսանկյունից դա դրական ազդեցություն ունեցավ: Նույն թեմայով գրանցվել են հոգեւորականության կողմից իրականացված հակաիշխանական քարոզի դեպքեր: Սոցցանցերով տարածվում էին Ֆրանսիայում երկար տարիներ բնակված Զուրաբիշվիլիի՝ վրացերենով արված սխալները: Դա եւս «Սեւ փիառի» օրինակ է:

Սակայն, ընդդիմությունը եւս «սուրբ» չէ: Նախ, գրանցված 25 թեկնածուներից չորսը ներկայացնում էին նույն ուժը, ինչ երկրորդ տեղը զբաղեցրած Վաշաձեն: Նրանք առանձնապես չէին էլ թաքցնում, որ առաջադրվել են, որպեսզի «Ուժը միասնության մեջ է» դաշինքն ունենա ավելի շատ եթերաժամանակ եւ պետական ֆինանսավորում: Բացի դրանից «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» ֆիքսել է ընտրակաշառքի բաժանման դեպք:

Այդուհանդերձ, չնայած նրան, որ Զուրաբիշվիլին հաղթել է առաջին փուլի արդյունքներով՝ երկրորդ փուլի ֆավորիտ է համարվում ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն: Վրաստանի հասարակությունում առկա հոգնածությունը իշխող «Վրացական երազանքից», ինչպես նաեւ Բաքրաձեի սպասվելիք աջակցությունը ընդդիմադիր թեկնածուին եւս խոսում են Վաշաձեի առաջիկա հաղթանակի մասին: Այդ պարագայում, սակայն, նա միեւնույն է ստիպված է լինելու սեփական գիծն առաջ տանելու համար պայքարի մեջ մտնել խորհրդարանական ներկայիս մեծամասնության՝ «Վրացական երազանքի» հետ:

Ինչ վերաբերվում է երկրի արտաքին քաղաքականությանը՝ երկրորդ փուլ անցած երկու թեկնածուներն էլ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմնակիցներ են, ուստի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության միտում չի կարող լինել: Ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի դեպքում հետագա երկու տարիները՝ մինչեւ խորհրդարանական նոր ընտրություններ, խոստանում են բուռն ներքին քաղաքականություն՝ հաշվի առնելով նաեւ այն, որ Վաշաձեն խոստացել է նախագահ դառնալուց հետո վերադարձնել Միխեիլ Սահակաշվիլիի վրացական քաղաքացիությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7812 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ