Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի բրոնզե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի 2017 թ. չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) բրոնզե մեդալ նվաճեց աշխարհի 2018 թ. առաջնությունում: Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, բրոնզի համար պայքարում հաղթեց իրանցի Մորադ Աբդվալիին: Առավելության հասավ 4:1:

Մանուկյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից ու հասել էր մինչեւ քառորդ եզրափակիչ: Այնտեղ պարտվել էր թուրք Էմրե Քուշին: Վերջինս հասավ եզրափակիչ, ու Մանուկյանը բրոնզի համար պայքարելու հնարավորություն ստացավ: Մինչեւ Աբդվալիին հանդիպելը նա սփոփիչ գոտեմարտում հաղթեց վենեսուելացի Լուիս Էդուարդո Ավենդանո Ռոխասին:

Այսօր ՀՀ հավաքականի կազմում բրոնզ նվաճելու հնարավորություն ուներ նաեւ 55 կգ քաշային կարգում հանդես եկող Նորայր Հախոյանը, սակայն բաց թողեց այն: Նա պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից: Քառորդ եզրափակչում պարտվել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին: Վերջինս հասավ եզրափակիչ, ու Հախոյանը պայքարը շարունակեց: Սփոփիչ գոտեմարտում պարտության մատնեց հարավկորեացի Հի Դոնգ Սոնին, սակայն բրոնզի համար գոտեմարտում զիջեց թուրք Էքրեմ Օզթուրքին:

Այսօր պայքարի մեջ մտան ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի եւս 3 ներկայացուցիչ: 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը սկսեց որակավորման փուլից: Հենց հաջորդ փուլում՝ 1/8 եզրափակչում, պարտվեց հյուսիսկորեացի Սե Ունգ Ռիին: Վերջինս պարտվեց հաջորդ փուլում, ու Ղարիբյանը դուրս մնաց հետագա պայքարից:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը (67 կգ) 1/16 եզրափակչում՝ իր առաջին գոտեմարտում, զիջեց ադրբեջանցի Քամրան Մամադովին: Վերջինս էլ պարտվեց քառորդ եզրափակչում, ու Ասլանյանը դուրս մնաց հետագա պայքարից:

Արթուր Շահինյանը (87 կգ) պայքարը սկսեց 1/16 եզրափակչից հաղթանակով: Հաջորդ գոտեմարտում՝ 1/8 եզրափակչում, պարտվեց ուկրաինացի Ժան Բելենյուկին: Վերջինս եզրափակիչ դուրս եկավ, ու Շահինյանը դեռեւս կպայքարի բրոնզի համար: Վաղը նա սփոփիչ գոտեմարտում կմրցի լիտվացի Էիվիդաս Ստանկեւիչյուսի դեմ:

Աշխարհի 2018 թ. առաջնությունը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկել է հոկտեմբերի 20-ին: Կավարտվի 28-ին: Վաղը Հայաստանի հավաքականի կազմում պայքարի մեջ կմտնեն Կարապետ Չալյանը (77 կգ) ու օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Տպել
3523 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց