Չհիասթափեցնող եւ չոգեւորող ցուցանիշներ

Անցած օրերին ներքաղաքական թոհուբոհի մեջ տնտեսությանը վերաբերող պաշտոնական մի քանի ցուցանիշներ հրապարակվեցին, որոնք կարող են մտահոգության տեղիք տալ: Մասնավորապես տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը սեպտեմբերին կազմել է ընդամենը 0.2 տոկոս, որը ամենացածրն է անցած ամիսների ընթացքում: Իհարկե, դա հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված մոտ 18 տոկոս անկմամբ, ինչն էլ իր հերթին մեծապես բնակլիմայական պայմանների հետեւանք է: Կան նաեւ, այսպես ասենք, ոչ այնքան դրական այլ ցուցանիշներ եւս: Մասնավորապես, փայլուն չեն արտաքին առեւտրի ցուցանիշները, արդյունաբերությունը վերաբերվող տվյալները եւ այլն:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օրերս խորհրդակցություն է անցկացրել ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության մասին տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ կան որոշ ցուցանիշներ, որոնք լրացուցիչ տեղեկատվություն են պարունակում տնտեսության մասին: Ըստ հաղորդագրության, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ «առավել խոշոր 275 արդյունաբերական ձեռնարկությունների արտադրական տվյալների մոնիթորինգի արդյունքում 9 ամսվա հանրագումարով թողարկվել է 875 մլրդ դրամի արտադրանք, որն անվանական արժեքով հավասար է 2017 թ. նույն ժամանակահատվածի արտադրանքին...»: Եթե հաշվի առնենք, որ արդյունաբերական արտադրանքի գները աճել են 3 տոկոսով, ապա կստացվի, որ արդյունաբերական արտադրանքի ծավալները վերը նշված 275 ձեռնարկություններում իրականում նվազել է հենց 3 տոկոսով: Սա քանակական առումով, իհարկե, լավ ցուցանիշ չէ:

Բայց պատկերն ամբողջությամբ հասկանալու համար պետք է ուսումնասիրել նաեւ այլ տվյալներ: Այս տարվա առաջին 9 ամիսների ցուցանիշների ամբողջ բացվածքը կհրապարակվի առաջիկա օրերին, բայց առաջին 8 ամիսների տվյալներից էլ կարելի է որոշ պատկերացում կազմել: Մասնավորապես, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին արդյունաբերական միակ ծանրակշիռ ճյուղը, որտեղ անկում է գրանցվել, հանքագործությունն է: Այստեղ անկումը ավելի քան 10 տոկոս է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչը Թեղուտի հանքի շահագործման դադարեցման հետեւանք է: Այդ 10 տոկոսը գումարի վերածած՝ կազմում է մոտ 26 միլիարդ դրամ: Այսինքն, անցած տարվա համեմատ, այս ճյուղում արտադրվել է 26 միլիարդ դրամով պակաս արտադրանք: Եթե համարենք, որ այս միտումը շարունակվել է նաեւ սեպտեմբերին, ապա պարզ կդառնա հետեւյալը: Հանքերը մտնում են այդ առավել խոշոր ընկերությունների ցանկի մեջ, եւ նրանց կողմից 26 միլիարդ դրամով պակաս արտադրանքը մոտավորապես հենց այն 3 տոկոսն է, որքանով որ նվազել է արդյունաբերության ընդհանուր ծավալը: Դժվար չէ կռահել, որ արտահանման ցուցանիշների վատթարացումը նույնպես պայմանավորված է հանքարդյունաբերության խնդիրներով: Իսկ արդյունաբերության մյուս ճյուղերում արձանագրված ցուցանիշները սպասվածի շրջակայքում են: Օրինակ, մշակող արդյունաբերությունում արձանագրվում է բավականին կայուն աճ՝ հենց օգոստոսին այստեղ եղել է 9.2 տոկոս, իսկ առաջին 8 ամիսներին՝ 9.3 տոկոս աճ անցած տարվա նույն ժամանակահատվածների համեմատ: Իսկ սա ամենեւին էլ վատ ցուցանիշ չէ, մանավանդ հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը, որտեղ անընդմեջ առաջացող խնդիրները, մեղմ ասած, որեւէ կերպ չեն նպաստում տնտեսության աճին:

Նկատենք նաեւ, որ վերջին ամիսներին այսպես կոչված արտաքին կոնյունկտուրան նույնպես բարվոք չէ: Մասնավորապես, հունիսի վերջից սկսել են նվազել գունավոր մետաղների գները: Մեր տնտեսության ցուցանիշների տեսանկյունից կարեւորագույն մետաղի՝ պղնձի գինը վերջին երեք ամիսներին նվազել է մոտ 10 տոկոսով: Ռուսաստանում տնտեսության ոչ այնքան բարվոք վիճակը հանգեցրել է նաեւ մասնավոր տրանսֆերտների՝ դեպի Հայաստան ներհոսքի նվազմանը մոտ 5 տոկոսով: Իսկ սա ազդում է բնակչության եկամուտների վրա եւ հետեւաբար բացասական ազդեցություն թողնում գնողունակ պահանջարկի վրա:  

Մի խոսքով, հրապարակված ցուցանիշները ոչ ոգեւորվելու, ոչ էլ հիասթափվելու առիթներ չեն տալիս: Դրանք ունեն մանրամասն եւ փորձագիտական ուսումնասիրության ու վերլուծության կարիք:

Տպել
3851 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)