Մանուկյանն ու Հախոյանը կփորձեն բրոնզ նվաճել ԱԱ-ում. պայքարի մեջ են մտնում եւս 3 հայ ըմբիշ

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն (82 կգ) ու Նորայր Հախոյանը (55 կգ) կպայքարեն աշխարհի 2018 թ. առաջնության բրոնզե մեդալի համար: Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Բուդապեշտում հունահռոմեական ոճի ըմբիշները սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: Մանուկյանի մրցակիցը կլինի վենեսուելացի Լուիս Էդուարդո Ավենդանո Ռոխասը, իսկ Հախոյանինը՝ հարավկորեացի Հի Դոնգ Սոն:

Երեկ աշխարհի գործող չեմպիոն Մանուկյանը հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Էմրե Քուշին: Թուրք մարզիկը հասավ եզրափակիչ, ինչը Մանուկյանին մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն տվեց:

Հախոյանը նույնպես պարտվեց քառորդ եզրափակչում: Նրա մրցակիցը Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովն էր։ Վերջինս եզրափակիչ հասավ՝ հայ մարզիկին պայքարը շարունակելու հնարավորություն տալով:

Երեկ մրցագորգ էր դուրս եկել նաեւ Սլավիկ Գալստյանը (63 կգ): 1/16 եզրափակչում նա առավելության հասավ հարավկորեացի Յունգրոկ Յունգի նկատմամբ, սակայն հաջորդ գոտեմարտում զիջեց ադրբեջանցի Թալեհ Մամադովին: Ադրբեջանցին էլ զիջեց հենց հաջորդ գոտեմարտում՝ քառորդ եզրափակչում, ու Գալստյանը դուրս մնաց հետագա պայքարից: 63 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարի Ռուսաստանը ներկայացնող ազգությամբ հայ Ստեփան Մարյանյանը:

Այսօր պայքարի մեջ է մտնում ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը ներկայացնող եւս 3 մարզիկ: 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը քիչ առաջ որակավորման փուլում հեշտությամբ հաղթեց պանամացի Անդրես Օրլանդո Գոնսալես Անդրադեին: 1/8 եզրափակչում ուժերը կչափի հյուսիսկորեացի Սի Ունգ Ռիի հետ: 67 կգ քաշային կարգում պայքարի դուրս կգա Եվրոպայի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը, իսկ 87 կգ քաշային կարգում՝ Արթուր Շահինյանը:

Հունգարիայի մայրաքաղաքում աշխարհի 2018 թ. առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 20-ին: Կավարտվի 27-ին:

Տպել
1826 դիտում

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)