Ինձ համար այս հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը կոռուպցիայի դեմ պայքարն է. Նաիրա Զոհրաբյան

Տեղի ունեցածն ինձ համար հեղափոխություն է, ինչո՞ւ, որովհետև ամենամեծ հեղափոխությունը տեղի է ունեցել՝ մտածելակերպի հեղափոխություն: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Օրերս Գյումրիի դպրոցներից մեկում էի և 5-րդ դասարանի երեխաներին «Ինչպիսի՞ կերպարն է ձեզ համար ընդօրինակելի» թեմայով շարադրություն էին տվել: Հիշում եմ, թե տարիներ շարունակ ինչ կերպարներ էին բերվում, բայց ինձ ապշեցրեց դպրոցականներից մեկի մոտեցումը՝ չկոռումպացված պաշտոնյա, որովհետեւ, այո՛, մեր երկիրը տարիներ շարունակ քանդել է կոռուպցիան: Կոռուպցիան, քաղաքական կոռուպցիան եղել են մեր երկրի սռնին, ողնաշարը»,- ասաց Զոհրաբյանը:

«Ես ուղղակի ապշում էի՝ կարդալով այդ հայտարարագրերը, ոչ միայն պաշտոնյաների, այլ նաեւ իրենց զոքանչների, բաջանաղների, բաջանաղների հետ փոխկապակցված անձանց, թե ինչպես է հնարավոր լինել, օրինակ՝ նախարար կամ փոխնախարար, կամ վարչության պետ եւ ունենալ աստղաբաշխական ունեցվածք: Ինձ համար այս հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը կոռուպցիայի դեմ պայքարն է: Եվ ես ինքս չեմ թաքցնում, լինելով երկար տարիներ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, մշտապես հորդորել եմ եվրոպական կառույցներին՝ գումար չտալ նախորդ իշխանությանը կոռուպցիայի դեմ պայքարելու համար, որովհետեւ դա նշանակում էր, որ դուք տալիս եք գումար գողին, որ ինքը պայքարի իր դեմ, դա հնարավոր չէ: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար պետք չեն մեզ դրսից դոնորներ եւ գումարներ, այլ այստեղ ընդամենը մեկ որոշման խնդիր կա, եւ սա իր համար հեղափոխության ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն է»,- հայտարարեց պատգամավորը:

Նա ասաց, որ համաձայն է այն կարծիքին, որ ունենք ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ, որի հանգուցալուծումը մեկն է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որից հետո, ըստ Զոհրաբյանի, արդեն պետք է հետհեղափոխական փուլից անցնենք կայունացման, եւ իսկապես տնտեսական-քաղաքական նոր օրակարգ ձեւավորելու փուլին. «Եւ ես վստահ եմ՝ դա անպայմանորեն լինելու է»,- հավելեց Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին, նա ասաց, որ կարող է հասկանալ ցանկացած քաղաքական մոտիվացիա, բայց երբ, նրա խոսքով՝ քաղաքական ուժը շարժվում է իռացիոնալ տրամաբանությամբ, որի տակ չկա որեւէ տրամաբանություն, այլ կա մանր ներկուսակցական վրիժառություն, այդտեղ քաղաքական ցանկացած դիսկուրս ավարտվում է. «Ես հորդորում եմ սատարել այդ փոփոխություններին, որովհետեւ մենք ուզում ենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն ունենան բացարձակ լեգիտիմություն»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3996 դիտում

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին