Առանց հայտնելու երեխայի մահվան մասին, դա ձեւակերպելու փաստաթղթեր են ուզում. հարազատները բողոքում են

Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում շաբաթ օրը նորածին է մահացել: Հարազատները վստահ են, որ դժբախտությունը տեղի է ունեցել բժշկի մեղքով եւ դիմել են իրավապահներին:

Ծնունդն ընդունել է բժիշկ Ա.Հ.-ն: Հենց նրան էլ երեխայի հարազատները մեղադրում են անուշադրության մեջ: «Մեր հարսը մեզ ասաց, որ երեխային սպանեց իր անուշադրության, իր գոռոզության պատճառով: Անուշադրության է մատնել, ամեն ինչ ուշացրել է: Նույն վերաբերմունքը ստացել ենք ընդհանուր հիվանդանոցի տնօրինությունից, մեզ ինչ-որ մեկը երեք օրվա մեջ չի կանչել, ասել՝ ցավակցում եմ ձեզ, կներեք, որ այսպես եղավ: Մենք ենք բաժնի վարիչին ման գալիս, գտնում, մտնում ենք իր մոտ, մուրաբայով, մեղրով թեյ է խմում: Ասում ենք՝ երեխայի վիճակը ոնց է, ասում է` տեղյակ չեմ»,- մեզ հետ զրույցում պատմեց մահացած նորածնի հորեղբայր Անդրանիկ Գեւորգյանը:

Վերակենդանացման բաժանմունքի ղեկավարն, ըստ նրա, ասել է, որ փոքրիկը գլխի հետ կապված խնդիր ունի եւ ապրելու դեպքում կարող է թերզարգացած լինել: «Մեզ ասում էր՝ Աստված կանչեք, որ երեխայի սիրտը չաշխատի: Որ հարցրեցինք՝ ինչու, պատասխանեց՝ գլխի հետ կապված վնասվածք է ստացել, խնդիր ունի»,- նշեց հորեղբայրը:

Մահացած երեխայի հարազատները չգիտեն՝ այդ վնասվածքը նա ծնվելո՞ւ ժամանակ է ստացել: Գիտեն, սակայն, որ հարսի հղիության ողջ ընթացքում, որն, ի դեպ, նույնպես հսկվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, միայն լսել են, որ ամեն ինչ իդեալական է: «Վերջին հետազոտությունը նույն (ծննդաբերության) օրն է անցել, ասել են` իդեալական է»,- հավելեց նա:

Հարազատներին վրդովեցրել է նաեւ այն ձեւը, որով իրենց տեղեկացել են փոքրիկի մահվան մասին: «Ոտքի վրա գալիս են, ասում՝ ձեր երեխայի մահվան վկայականի համար այսինչ թղթերն են պետք: Այդպիսի բանը ոտքի վրա ո՞վ է մոր ներկայությամբ ասում, երբ նա գիտի՝ երեխան վերակենդանացման բաժանմունքում է, պիտի կարգավորվի ամեն ինչ: Անձամբ ինձ ասել էին՝ հույս կա, որ սիրտը կաշխատի, բայց երեխան թերզարգացած կլինի: Ես պատասխանել եմ՝ ոչինչ, թող սիրտը աշխատի, երեխային տվեք ինձ: Հետո ասում եմ՝ մենք ինչու չենք իմանում, որ երեխան մահացել է: Ինձ մի բժիշկ պատասխանում է՝ ինչ իմանանք՝ դուք որտեղ եք, որ գայինք ձեզ հայտնեինք: Ասում ենք՝ դուք այնքան անտարբեր եք, որ չգիտեք՝ այդ երեխայի մայրը որ հիվանդասենյակում է սթրեսի մեջ պառկած»,- շարունակեց Անդրանիկ Գեւորգյանը:

Մահացած նորածինը ծնողների առաջնեկն էր: Տղա: Մայրը դուրս է գրվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից: Հարազատները, սակայն, վստահ չեն, որ կնոջ առողջությանը նույնպես այստեղ վնաս չի հասցվել եւ պատրաստվում են որոշակի հոգեկան հանգստության հասնելուց հետո նրան այլ հաստատությունում հետազոտության տանել:

«Ոնց կարելի է այդքան սառնասիրտ լինել: Հասկացանք ոչ աշխատանքային օրեր էին, կես ժամ ժամամանակ չգտնե՞լ գալ ինչ-որ մի հարազատի կանչել, բացատրել, մեղմացնել, որ ձեր երեխան այլեւս չկա, խնդրում ենք՝ ծնողներին էլ դուք մեղմորեն հայտնեք: Ոչ մի այդպիսի վերաբերմունք չստացանք»,- փոխանցեց մահացած փոքրիկի հորեղբայրը:

Դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաեւ Հայաստանի քննչական կոմիտեն, որտեղ մասնավորապես նշվում է. «ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով («Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»: Նախատեսվող պատիժն ազատազրկումն է՝ 2-6 տարի ժամկետով-խմբ.)։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նորածնի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հիվանդանոցից առգրավվել է ծննդկանի հղիության քարտը: Նախաքննությունը շարունակվում է»:

Տեղի ունեցածի վերաբերյալ «Շենգավիթ» բժշկական կենտրոնը մեկնաբանություններ կներկայացրեց գրավոր տարբերակով, որտեղ մասնավորապես ասվում է.

«Ս․թ․ 20.10.2018թ․ «Շենգավթ» ԲԿ է ընդունվել 23 տարեկան Տաթև Ահարոնի Հովսեփյանը` ծննդալուծման: Առաջին փուլը (ակտիվ կծկանքների շրջան) ընթացել է առանց բարդությունների, սակայն երկրորդ փուլի սկզբում (ճիգային շրջան) պտղի գլխի ծկլթման ժամանակահատվածում (պտղի գլուխը փոքր կոնքի հատակում է) խիստ տուժել է պտղի սրտի բաբախը: Անհապաղ իրականացվել է ծննդալուծում վակումային էքստրակցիայի ճանապարհով: Պտուղը ծնվել է կարճ պորտալարով, ծանր ասֆիկցիայով: Չնայած իրականացված ինտենսիվ վերակենդանացման միջոցառումների նորածինը մահացել է: «Շենգավթ» ԲԿ-ի տնօրինությունը եւ ողջ անձնակազմը խորապես ցավում է նորածնի մահվան կապակցությամբ եւ իր ցավակցությունն է հայտնում հարազատներին:

«Շենգավթ» ԲԿ-ի տնօրինությունը խնդրում է ԶԼՄ-ներին մինչեւ դատաբժշկական փորձաքննության վերջնական արդյունքների հրապարակումը զերծ մնալ հուզական, ոչ ստույգ տեղեկատվության տարածումից, գնահատական տալուց: «Շենգավիթ»  ԲԿ-ը հանդիսանում է երրորդ մակարդակի ծննդատուն և ընդունում է ամենաբարդ դեպքերը:

Ի պատասխան ԶԼՄ-ներում տեղ գտած հայտարարությունների, առ այն որ «Շենգավիթ» ԲԿ-ում հաճախ են նորածնային մահացությունները պաշտոնապես տեղեկացնում  ենք, որ 2017 թ․ հանրապետական պերինաթալ մահացությունների ցուցանիշը եղել է 19 ‰ (պրոմիլե), իսկ մայրաքաղաքայինը՝ 25/8 ‰ (պրոմիլե), միևնույն ժամանակահատվածում Շենգավիթ ԲԿ-ում պերինաթալ մահացությունները եղել են 6.06‰ (պրոմիլե),  իսկ 2000 թվականից մինչ այսօր մայրական մահացության դեպք չի եղել»:

Բժշկական կենտրոնը հետգրությամբ նաեւ հիշեցնում է, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5441 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին