Վարչապետի թեկնածու առաջադրելու վերջին օրը հոկտեմբերի 23-ն է, հատուկ նիստը կարող է լինել 24-ին

Հոկտեմբերի 23-ին լրանում է վարչապետի թեկնածու առաջադրելու ժամկետը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կնյազ Սարոյանը:

ՀԺ-ի հարցին՝ արդեն վարչապետի թեկնածու առաջադրող խմբակցություններ եղե՞լ են, Սարոյանը բացասական պատասխան տվեց: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին, ԱԺ խմբակցությունները հոկտեմբերի 17-ից մինչեւ 23-ը՝ ժամը 18:00-ն, կարող են առաջադրել վարչապետի իրենց թեկնածուներին:

Նշենք, որ ՀՀԿ-ն ԱԺ կանոնակարգում մի փոփոխություն է կատարել, որի համաձայն՝ թեկնածուների առաջադրման վերջին օրվա հաջորդ օրը հնարավոր կլինի նշանակել քվեարկություն: Այսինքն, եթե առաջադրումը լրանում է հոկտեմբերի 23-ին, ապա կարող են 24-ին քվեարկության օր նշանակել:

Հիշեցնենք, որ ըստ Սահմանադրության, վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո 7-օրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:

Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Տպել
2913 դիտում

Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած եւ գերեվարված զինվորների ընտանիքների անդամներին․ վարչապետի մամուլի խոսնակ

ՀՀ սահմանից ներս ներխուժում տեղի չի ունցել, որևէ նոր զիջում տեղի չի ունեցել. Ռուբեն Ռուբինյան

ԵՄ-ն խիստ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ՝ Միջերկրական ծովում ապօրինության եւ Ղարաբաղում միջամտության համար

ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան․ Գնել Սանոսյան

Գյումրիում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. ռուսական կողմը քննություն է սկսել

Հրդեհ է բռնկվել է Նոյեմբերյան քաղաքի երկհարկանի տներից մեկի նկուղում․ ԱԻՆ

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զակարի Գրոսսը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. РИА Новости

Վայոց ձորի մարզի 7 համայնքում իրականացվում է սուբվենցիոն 27 ծրագիր

Երիտասարդներն ուժեղ էին փորձառուներից. ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

Վերսկսվել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը

Թշնամու 15 տանկ խոցած Արցախի հերոս Դավթի մարմինը մի քանի օր առաջ են գտել․ մանրամասներ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին

Զառիթափ համայնքի սահմանամերձ Սերս բնակավայրում իրականացվում են գիշերային լուսավորության կառուցման աշխատանքներ

«Ալաշկերտը» հաղթեց առաջատարին, «Վանն» ուժեղ գտնվեց «Շիրակից»

Հայտնաբերվել է փողոցում մի կնոջ պարանոցից ոսկյա շղթա հափշտակած և փախուստի դիմած տղամարդը (տեսանյութ)

Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ ՊՆ

Ճամբարակ քաղաքում ձյուն է տեղում․ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Կարմիր Խաչը գերիների ավելի մեծ ցուցակ ունի, քան Ադրբեջանն է հաստատում․ ըստ պատգամավորի՝ աշխատում են մի քանի օղակներով

Սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտենում Արմավիր քաղաքի 12 բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքները

Լեռնուտում 70 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ է վերակառուցվում