Երևան
12 °C
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ սկանդալը շարունակվում է: Տեւական ժամանակ է՝ գործող նախագահ Արթուր Գեւորգյանից բողոքող բռնցքամարտի աշխարհի մի շարք ներկայացուցիչներ բարձրաձայնում են իրենց դժգոհությունները, ցանկանում են, որ նախագահի նոր ընտրություններ լինեն: Ըստ նրանց՝ օգոստոսի 2-ի նախագահական ընտրությունները կայացել են խախտումներով: Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, նրանք հանդիպել են նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի հետ, իսկ այսօր նախարարությունը հաղորդագրություն է տարածել:
«Հաշվի առնելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀՀԲՖ) նախագահի 02.08.2018 թ. կայացած ընտրություններից հետո Հայաստանի բռնցքամարտի ներկայացուցիչների կազմակերպած բողոքի ակցիաները եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի՝ «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի եւ «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահների հետ ունեցած անձնական հանդիպումները՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ուսումնասիրել է ստեղծված իրավիճակը եւ այն հանգուցալուծելու նպատակով առաջարկում է կազմակերպել եւ անցկացնել ԱԻԲԱ-ի կանոնադրությանը եւ ԱԻԲԱ-ի կանոններին (հոդված 37) համապատասխան ՀՀԲՖ-ի նախագահի նոր ընտրություններ՝ հաշվի առնելով Հայաստանի բռնցքամարտի բոլոր ներկայացուցիչների (ԱԻԲԱ-ի կողմից կազմակերպված միջազգային մրցաշարերին մասնակցած մարզիչներ, մարզիկներ, բռնցքամարտի վետերաններ) իրավունքներն ու շահերը եւ բոլորին ծանուցել ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությունների անցկացման օրակարգի, վայրի եւ ժամի մասին` խստորեն պահպանելով ՀՀԲՖ-ի կանոնադրության 4.2.1, 4.2.2, 10.3.3 եւ 10.5.3 կետերի դրույթները»,- գրված է հայտարարության մեջ:
Նախարարության այս հայտարարությանն արձագանքել է Արթուր Գեւորգյանը: Նա նշել է, որ հանդիպում է ունեցել Ղազարյանի հետ ու որ իրենք քննարկել են մի բան, սակայն հայտարարվել է մեկ այլ բան: Գեւորգյանը նշել է, որ ԱԻԲԱ-ն (բռնցքամարտի միջազգային միություն) հաստատել եւ ճանաչել է ընտրությունների արդյունքները, հետեւաբար արտահերթ ընտրություններ անցկացնելու օբյեկտիվ անհրաժեշտությունը բացակայում է: Նա ավելացրել է, որ, եթե ՀԲՖ անդամները խախտումներ են նկատել ընտրություններում, ապա օրենքը դրա համար նախատեսում է ընթացակարգեր. այսինքն՝ կազմակերպության անդամը կարող է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներով դիմել դատարան: Գեւորգյանը նաեւ հերթական անգամ նշել է, որ այս ամեն հետեւում կանգնած է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Սպորտի նախարարը հեռախոսազրույցի միջոցով ցանկություն հայտնեց հանդիպել եւ բոլոր խնդիրները քննարկել եւ նշեց, որ հանդիպումը տեղի կունենա բողոքող անձանց ներկայացուցչի հետ: Սակայն հանդիպումը տեղի ունեցավ առանց այդ անձանց ներկայացուցիչների մասնակցության: Հետեւություն. վերջիններս միանշանակ ուղղորդվում են ՀԱՕԿ նախագահի կողմից եւ արհեստածին լարվածությունը ստեղծում է հենց Գագիկ Ծառուկյանը՝ ցանկանալով նաեւ «տիրանալ» Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիային»,- գրել է նա:
Այս աղմուկի դեռ սկզբում նախարարությունը դիմել էր ԱԻԲԱ: Գեւորգյանի հետո հայտարարել էր, որ ԱԻԲԱ-ն դրանից հետո իրենցից ընտրությունների վերաբերյալ փաստաթղթեր է խնդրել, ուսումնասիրել ընտրությունների ընթացքն ու կոշտ պատասխան տվել ՀԱՕԿ-ին ու նախարարությանը, եւ հենց այդ պատճառով էլ իրենից բողոքողները որոշել են նոր ֆեդերացիա հիմնել:
Գեւորգյանից բողոքող կողմը վերջերս ստեղծած նոր ֆեդերացիայով հավակնում է փոխարինել բռնցքամարտի՝ տարիներ շարունակ գործող ֆեդերացիային:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT