Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը դատապարտում է դեսպան Միլսի հայտարարությունը

19/10/2018 schedule09:17

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը դատապարտում է դեսպան Միլսի հայտարարությունը, այդ մասին կուսակցությունը հղորդագրություն է տարածել, որում ասվում է.

ԱՄՆ դեսպան Միլսի այն հայտարարությանը, որ Հայաստանը(Արցախը ներառյալ) պարտավոր է «գրավյալ» «տարածք» զիջել հանուն խաղաղության՝ պատասխանում ենք.

-Հայաստանում «տարածք»-ներ չկան, կա միայն հայրենիք, իսկ հայրենիքները չեն գրավվում, նրանք ազատագրվում են։

ԱՄՆ-ի պետական շահերը սպասարկող դիվանագետը դժվարությամբ կընկալի մեր դիրքորոշումը, քանզի մեզ համար հայրենիքը ոչ Վիետնամն է ԱՄՆ բանակի համար, ոչ Իրաքը եւ ոչ Լիբիան։ Եւ երբ ոչ հեռու անցյալում, տարիներ առաջ հայ ազգի նկատմամբ թույլ տրված խտրականությունների ու ազգային ճնշումների արդյունքում եւ ոչ մի դիվանագետ չարձագանքեց մեր հոգսերին, մենք ըմբոստացանք անարդար կարգերի դեմ եւ կտրեցինք մեզ հարվածող ձեռքը՝ ազատատենչ հայ ժողովուրդը ընդունակ չէ հանդուրժել ոչ բռնատիրություն եւ ոչ անարդարություն, մենք ինքներս նպաստեցինք առկա խնդիրների լուծմանը։ 

Պարոն դեսպան, այդ «տարածքներում» են մեր ազգակիցները բնակվել, բնակվում, ստեղծել ու ստեղծում մաշկույթի համամարդկային նշանակության նմուշներ, այնպիսի նմուշներ որոնք գազանաբար կոտրվում էին հայաթափված մեր հայրենիք Նախիջեւանում համաշխարհային հանրության(այդ թվում եւ ձեր) աչքի առաջ, ուստի մեր հասարակությունը գիտակցում է, որ ինքն է հանդիսանում ե՛ւ իր ազգակիցների անվտանգության, ե՛ւ այդ պատմական ժառանգության պահպանման երաշխավորը։ 

Այսօր այլեւս ապարդյուն են ձեր դիվանագիտական շաղակրատանքները, միակ խնդիրը, որ հասու է ձեր լուծմանը՝ ադրբեջանական պետության իշխանությանը իրականության հետ առերեսելն ու համակերպելն է։ 

Հայաստանի եւ հայ ժողովրդի խաղաղության միակ երաշխիքը Հայկական բանակն է եւ ինքը՝ հայ ժողովուրդը։

Հիշեցնենք, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլսի՝ EVN Report կայքին տված հարցազրույցում արտահայտած որոշ մտքեր վրդովմունք են առաջացրել հայ հասարակության շրջանում: Խնդրահարույց էին, մասնավորապես, նրա պատկերացումները Արցախի խնդրի վերաբերյալ: Անդրադառնալով հակամարտության կարգավորման հայկական տարբերակին, նա նշել է, որ հայ ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշի թե ինչին է պատրաստ: 

«Ես զարմացած էի, երբ առաջին անգամ եկա այստեղ եւ պարզեցի, որ հայերի մեծամասնությունը, որոնց հետ հանդիպում էի, կտրականապես դեմ էին օկուպացված տարածքների վերադարձին՝ որպես բանակցային կարգավորման մաս», - նշել է Ռիչարդ Միլսն ու հվելել, որ Հայաստանը պետք է պատրստ լինի «գրավյալ» «տարածքները» զիջել՝ հանուն խաղաղության:

 
Տպել
1618 դիտում

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն