Երևան
12 °C
Տեղի ունեցավ «Գործակալ 044» կատակերգության պրեմիերան: Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվեց այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Կինոպարկում»: Գլխավոր հերոսին մարմնավորում է Մկրտիչ Արզումանյանը: Նա հանդես է գալիս Գործակալ 044-ի դերում, որը պետք է բացահայտի Սուրբ Գեղարդի գողությունը թանգարանից ու գտնի այն: Մկրտիչը դերասանական կարիերայի ընթացքում բազմաթիվ կերպարների է մարմնավորել, սակայն նման հերոսով առաջին անգամ է ներկայանում:
«Շատ բարդ էր: Երկար ժամանակ փնտրում էինք: Բարդ էր նրանով, որ, ըստ տարիքի, պետք է շատ ավելի պլաստիկ, արագ լինես: Վերջում եկանք այս արդյունքին: Նա մի քիչ աննորմալ է, մի քիչ չէ, նույնիսկ շատ, բայց չգիտի այդ մասին: Մյուս կերպարների հետ էլ շատ մեծ կոնտրաստի մեջ է: Նա կարծում է՝ ամեն ինչ լավ է, այնինչ ինքն անհաջողակ է: Այդուհանդերձ տարբեր սխալների միջոցով վերջում Գեղարդը վերադարձնում է: Բարդ էր խաղալը եւ բարդ էր գտնելը, սակայն հուրախություն ինձ ստեղծեցինք մի նոր կերպար, որը մեծ հույսեր ունեմ, որ կապրի երկար, տեղ կգտնի հաջորդ նախագծերում»,- ասաց Մկրտիչը:

Գործակալ 044-ը արգենտինահայ է: Նա անհաջողակ է, այդ պատճառով էլ հնագետ Ղազարյանը, որն իբր օգնում է իրավապահներին, սակայն ինքն է գողացել Գեղարդը, ոստիկաններին խորհուրդ է տալիս հենց Հենզելին վարձել գործը բացահայտելու համար: Հենզելը Գեղարդը պետք է գտնի կարճ ժամանակում՝ մինչեւ Հռոմի Պապի այցը Հայաստան, որպեսզի ոչ ոք չիմանա, որ այն չկա:

Հենզելը նախ մտածում է, թե գողության միակ վկայի փաստաբանն է իրական գողը, ապա կասկածում է քահանային, որն առաջինն է բացահայտել գողությունը, հետո որպես քահանա մասնակցում է թաղման արարողության ու սկսում կասկածել մահացածի մտերիմներին: Ի վերջո, երբ լիովին հուսահատվում է, Բելլայի՝ ՀՀ-ում Հռոմի Պապի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկի աջակցությամբ պարզում է, որ հենց հնագետն է գողը:
Նախագծի վրա անձնակազմն աշխատել է շուրջ 1 տարի: Ունեցել են պատմության մի քանի տարբերակներ: Բոլորը նախատեսված են եղել Մկրտիչ Արզումանյանի համար: Ընտրել են այս մեկը: Նկարահանումները տեղի են ունեցել այս տարի ամռանը: Դրանք, Մկրտիչի խոսքով, շատ հետաքրքիր են անցել, սակայն ոչ անվնաս:
«Երկաթագծի կայարանի նկարահանման ժամանակ թեւս շատ ուժեղ վնասեցի: Տեխնիկական պատճառով չկարողացան այդ փափուկ իրը դնել, որ «վայրէջք» կատարեմ դրա վրա (ծիծաղում է): Թեւս արդեն վնասված էր եւ ավելի խորացավ: Հիմա նորմալ է, բայց այդ ժամանակ բավական այդտուցված էր»,- պատմեց նա:
Ստեղծագործական թիմն ու, մասնավորապես Մկրտիչն արկածների պակաս էլ չեն ունեցել: Վերջինս ստիպված է եղել կասկադյորական հնարք կատարել: Դրվագներից մեկում Հենզելը պետք է իջնի շենքի տանիքից ու մտնի բնակարաններից մեկը: Դա անում է հենց Մկրտիչը:
«Առաջին դուբլերի ժամանակ կատուների պես էի. այն, որ կատուներին իջեցնում, բարձրացնում են: Հետո հասկացա, որ պետք է մի քիչ խաղալ, սկսեցի շարժումներ անել (ծիծաղում է)»,- պատմեց նա:

Բացի Մկրտիչ Արզումանյանից՝ դերերում հանդես են գալիս Հայկ Սարգսյանը, Մարիամ Ադամյանը, Արմեն Մարգարյանը, Մարիամ Դավթյանը, Մակար Գալստյանը: Ռեժիսորը Հայկ Կբեյանն է, պրոդյուսերը՝ Տիգրան Համբարձումյանը, գծային պրոդյուսերը՝ Վահան Գրիշկյանը:
Հեղինակները պատրաստվում են պրեմիերաներ անել նաեւ ՀՀ այլ քաղաքներում: Ցանկանում են ցուցադրել նաեւ արտասահմանում՝ հատկապես Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում, որտեղ հայկական մեծ համայնքներ կան, բանակցություններ են վարում: Վաղվանից կցուցադրվի բոլոր կինոթատրոններում: Հեռուստատեսությամբ կլինի 2019-ի վերջից՝ Ամանորից, ոչ շուտ: Ֆիլմի 2-րդ մասին մասին կմտածեն՝ կախված այս մեկի հաջողությունից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում
Հրդեհ՝ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT