Երևան
12 °C
Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրից հետո D դիվիզիոնում 1 թիմ արդեն պատրաստվում է Եվրո 2020-ի ուղեգիրը վիճարկելուն: Առաջին խմբում Վրաստանը 4 հաղթանակների շնորհիվ 12 միավորով արդեն անհասանելի է 2-րդ տեղում ընթացող Ղազախստանի համար, որն ունի 5 միավոր: Մեր հարեւան երկիրը D դիվիզինում առաջինն է ու դեռ միակը, որ ժամանակից շուտ ապահովել է ինչպես փլեյ-օֆում իր տեղը, այնպես էլ այս մրցաշարի հաջորդ շրջափուլում կարգով ավելի բարձր՝ C, դիվիզիոնում հանդես գալու իրավունքը:
4-րդ խմբում ընդգրկված Հայաստանը չնչին հնարավորություններ է պահպանում: 4 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 9 միավորով գլխավորում է Մակեդոնիան: 2-րդ տեղում Ջիբրալթարն է (6), 3-րդում՝ Հայաստանը (6), 4-րդում՝ Լիխտենշտեյնը (3): Այստեղ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մի շարք հանգամանքներ պետք է դասավորվեն ՀՀ ընտրանու օգտին, որպեսզի թիմը հաղթի խմբում:
Դժվար թե Մակեդոնիան Ջիբրալթարի ու Լիխտենշտեյնի դեմ մնացած 2 խաղերում ձեռքից բաց թողնի առաջին տեղը, սակայն, ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում: Հայաստանը պետք է անպայման հաղթի նույն Ջիբրալթարի ու Լիխտենշտեյնի դեմ մնացած 2 խաղերում, ու սպասի Մակեդոնիայի սայթաքմանը:
D դիվիզիոնում պատկերն այսպիսին է.
1 խումբ
1.Վրաստան 12 միավոր
2.Ղազախստան 5
3.Լատվիա 2
4.Անդորրա 2
2-րդ խումբ
1.Լյուքսեմբուրգ 9
2.Բելառուս 8
3.Մոլդովա 5
4.Սան Մարինո 0
3-րդ խումբ
1.Կոսովո 8
2.Ադրբեջան 6
3.Ֆարերյան կղզիներ 4
4.Մալթա 4
4-րդ խումբ
1.Մակեդոնիա 9
2.Ջիբրալթար 6
3.Հայաստան 6
4.Լիխտենշտեյն 3
Եթե այնպես ստացվի, որ մրցաշարի ավարտից հետո 2 եւ ավելի թիմեր վաստակեն հավասար միավորներ, ապա պետք է հաշվվեն լրացուցիչ ցուցանիշները: ՈՒԵՖԱ-ն մի շարք լրացուցիչ ցուցանիշներ է սահմանել նման դեպքերի համար: Հիմնականը 4-ն են, որոնց համընկնման դեպքում նոր հաշվի կառնվեն մյուսները:
Հիմնական 4 չափանիշները հետեւյալն են.
1.միմյանց դեմ խաղերում վաստական ավելի շատ միավորներ
2.միմյանց դեմ խաղերում գոլերի տարբերությունը
3.միմյանց դեմ խաղերում խփած ավելի շատ գոլեր
4.միմյանց դեմ խաղերում մրցակցի հարկի տակ խփած ավելի շատ գոլեր
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT