Մենք լավագույնն անում ենք սիրիահայերի ինտեգրման համար. Մխիթար Հայրապետյան

17/10/2018 schedule13:09

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 17-ին այցելեցին Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ: Նիկոլ Փաշինյանը շրջայցի ընթացքում մոտեցավ տաղավարներին, ծանոթացավ սիրիահայերի ներկայացրած աշխատանքներին, հետաքրքրվեց նրանց  գործունեությամբ:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, Մխիթար Հայրապետյանը, խոսելով ցուցահանդես-տոնավաճառի մասին, նշեց, որ այն կազմակերպվել է սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի, Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ եւ նպատակ ունի նպաստելու Հայաստանում սիրիահայերի սոցիալ-տնտեսական ինտեգրմանը: «Այսօրինակ միջոցառումները լինելու են շարունակական ինչպես սփյուռքի նախարարության, այնպես էլ միջազգային եւ մասնավոր կազմակերպությունների աջակցությամբ: Սա թվով 24-րդ բարեգործական ցուցահանդես-տոնավաճառն է: Նախորդ անգամ, երբ ՀՀ անկախության տոնին նվիրված ցուցահանդես այցելեցի, հիմնական խնդիրները, որ բարձրաձայնվում էին սիրիահայերի կողմից, կապված էին տաղավարների վարձակալության հետ: Սիրիահայերն ինձ խնդրեցին որեւէ լուծում գտնել: Եվ մենք անմիջապես բանակցություններ սկսեցինք «Տաշիր Սթրիթ»-ի հետ, հաջողվեց գալ համաձայնության»,- նշեց Մխիթար Հայրապետյանը:

Նա հավելեց, որ շուրջ 4 տասնյակ սիրիահայերի Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում գործող «Տաշիր Սթրիթ» առեւտրի կենտրոնում կտրամադրվեն տաղավարներ մեկ տարի ժամկետով, վարձակալության առաջին երեք ամիսները կլինեն անվճար, իսկ մյուս ինը ամիսների ընթացքում նախատեսված 60 հազար դրամ ամսավճարի փոխարեն սիրիահայերը կվճարեն 30 հազար դրամ: Այս ամենը Մխիթար Հայրապետյանը համարեց քայլ առաջ:

«Մենք մեր լավագույնն անում ենք, որ սիրիահայերն ինտեգրվեն, լինեն հասարակության լիիրավ անդամ, ունենան աշխատանք: Մեր առաջնահերթություններից է այն, որ կարողանանք հստակեցնել՝ ինչ հարկային արտոնություններ կարող ենք տրամադրել սիրիահայերին: Առհասարակ, սիրիահայերի հիմնախնդիրները մշտապես սփյուռքի նախարարության խոշորացույցի տակ եղել են ու կմնան»,- ընդգծեց նախարարի պաշտոնակատարն ու առանձնացրեց կրթական, բնակարանային, աշխատանքի ապահովման խնդիրները:

Տպել
1743 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան