Դպրոցականներն օտար լեզուներն ավելի լավ են սովորում, քան հայերենը. ԳԹԿ գնահատման արդյունքները

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) պարբերաբար արտաքին գնահատումներ է անցկացնում Հայաստանի հանրակրթական մի շարք հաստատություններում՝ պարզելու սովորողների ուսման առաջադիմությունը եւ դրա դինամիկան:

ԳԹԿ պաշտոնական կայքում հրապարակվել են նաեւ 2017 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացված արտաքին գնահատման արդյունքները: Նշվում է, որ աշակերտների գիտելիքները ստուգվել են Երեւանի եւ մարզերի շուրջ 70 դպրոցների 11-րդ դասարաններում: Ընտրվել են այն նույն ուսումնական հաստատությունները, որտեղ նախորդ տարի գիտելիքի գնահատում է իրականացվել 10-րդ դասարանում:

2017 թվականին ամենաբարձր միավորները գրանցվել են «անգլերեն» եւ «կենսաբանություն» առարկաներից: Ամենացածրը՝ «աշխարհագրությունից» եւ «ֆիզիկայից»:

Հայոց լեզու առարկայից միջին գնահատականն այդ տարի կազմել է 5.74 միավոր, հանրահաշվից՝ 5.69, հայոց պատմությունից՝ 5.69, ֆիզիկայից՝ 5.26, կենսաբանություն առարկայի միջին գնահատականը եղել է 6.12, աշխարհագրությանը՝ 5.26, անգլերենինը՝ 6.53, ռուսաց լեզու առարկայինը՝ 5.30:

Նախորդ՝ 2016-ին, երբ այս աշակերները սովորում էին 10-րդ դասարանում, դարձյալ ամենաբարձր միջին միավորը եղել է անգլերենից, իսկ կենսաբանության փոխարեն երկրորդ տեղը զբաղեցրել է ռուսաց լեզուն: Ամենացածր միջին միավորները բաժին են ընկել հայոց լեզու եւ հանրահաշիվ առարկաներին: 2016 թվականի արտաքին գնահատման արդյունքներն ըստ հանրակրթական առարկաների, ունեն հետեւյալ պատկերը՝ հայոց լեզու՝ 5.02, հանրահաշիվ՝ 5.23, հայոց պատմություն՝ 5.63, ֆիզիկա՝ 5.68, կենսաբանություն՝ 5.46, աշխարհագրություն՝ 5.27, անգլերեն՝ 6.40, ռուսաց լեզու՝ 5.90:

Առարկաների մեծ մասի դեպքում 2017 թվականին դիտարկվել են ավելի բարձր ցուցանիշներ, քան եղել են նախորդիվ: Աշակերտները պատրաստվածության համեմատաբար ցածր ցուցանիշ են ունեցել երեք առարկայից՝ ֆիզիկա, աշխարհագրություն եւ ռուսաց լեզու:  

«Հայոց լեզվից եւ հանրահաշվից անբավարար գնահատական ստացած աշակերտների թիվը նկատելի պակասել է: Բացի «Աշխարհագրություն» եւ «Ռուսաց լեզու» առարկաներից, մյուս առարկաներից 6-8 գնահատականներ ստացած աշակերտների թիվն աճել է, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել միջին միավորների ձեւավորման վրա»,- կարդում ենք ԳԹԿ վերլուծության մեջ:

2017 թվականի արտաքին գնահատման արդյունքներում նաեւ առանձնացված են աշակերտների միջին միավորները՝ ըստ վարչատարածքային միավորների: Ըստ այդմ. «Լավագույն արդյունքներով աչքի են ընկել Երեւանը եւ Սյունիքի մարզը, որտեղ աշակերտների միջին միավորը ընդհանուր միջին միավորից ցածր է եղել միայն «Ֆիզիկա» առարկայից: Ցածր արդյունքներով առանձնացել է Գեղարքունիքի մարզը, որտեղ ոչ մի առարկայից աշակերտները չեն գրանցել ընդհանուր միջին միավորից բարձր արդյունք»: 2016 թվականի արտաքին գնահատման վերաբերյալ ԳԹԿ վերլուծության մեջ նման ընդգծումներ չգտանք:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը դարձյալ 2017 թվականի տարեվերջյան վերլուծության մեջ արձանագրում է այն իրողությունը, ինչի մասին հաճախ են խոսում կրթության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ: Այն է՝ դպրոցի անցկացրած ներքին քննությունների արդյունքները հաճախ ոչ շահեկանորեն եւ էապես տարբերվում են առավել խիստ պայմաններում անցկացված քննություններից: «Աշակերտների 10-րդ եւ 11-րդ դասարաններում գրանցած ներքին եւ արտաքին գնահատումների միջին միավորների տարբերությունները ակնառու են: Ի տարբերություն արտաքին գնահատման՝ ներքին գնահատման դեպքում 1-3 գնահատականներ գրեթե չկան, իսկ 9-10 գնահատականների խմբերը նշանակալիորեն մեծ են»,- զուգահեռներ է անցկացրել ԳԹԿ-ն:

Նաեւ արձանագրել է, որ 11-րդ դասարանում աշակերտներն արդեն կողմնորոշված են մասնագիտության ընտրության հարցում եւ մասնակցել են այն առարկաների գրավոր աշխատանքներին, որոնցից պատրաստվում են հանձնել միասնական քննություն: Ինչպես 2016 թվականին, այնպես էլ 2017-ին, ավարտական պարտադիր քննական առարկաներից (հայոց լեզու, մաթեմատիկա, հայոց պատմություն) ընտրություն կատարելիս աշակերտները նախապատվությունը տվել են հայոց լեզու առարկային, բնագիտական առարկաներից՝ կենսաբանություն առարկային, օտար լեզուներից՝ անգլերենին:

Հավալենք, որ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը վերջերս հայտարարել է, որ այս տարի գիտելիքի արտաքին գնահատում է անցկացնելու հանրապետության 157 դպրոցների ավարտական՝ 12-րդ դասարաններում՝ հայոց լեզու եւ հանրահաշիվ առարկաներից՝ սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 20-ը:

Ավելի վաղ, երբ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել էր, որ նպատակ կա միասնական քննությունների տարբերակով ու ԳԹԿ մասնագետների վերահսկողությամբ անցկացնել նաեւ դպրոցների ավարտական քննությունները, ասել էր, որ կդիմի ԳԹԿ-ին՝ մինչ այդ արտաքին գնահատում կազմակերպելու առաջարկով: ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանը մեզ հետ զրույցում նշել էր, որ դա հաշվի առնելով էլ այս անգամ որոշել են ընտրել 12-րդ դասարանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4622 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին