Երևան
12 °C
Այսօր պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը Մարալիկում հանդիպել է արդեն 1.5 ամիս բողոքի ակցիաներ անող եւ Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի հրաժարականը պահանջող ցուցարարների հետ:
Հրաժարականից բացի ցուցարարները պահանջեցին աուդիտ անցկացնել: Դավիթ Սանասարյանը տարածք հրավիրեց նաեւ համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին: Մինչ Գեւորգյանի ներկայանալը ցուցարարներն եկան ընդհանուր հայտարարի, համաձայն որի ոչ մեկն իրեն անվայելուչ արտահայտություն թույլ չի տա, չի վիրավորի ոչ Արտակ Գեւորգյանին, ոչ էլ համայնքապետարանի այլ աշխատակցի:


Մոտ 1 ժամ սպասելուց հետո համայնքապետարանի տարածք եկավ Արտակ Գեւորգյանը: Դավիթ Սանասարյանի ներկայությամբ ցուցարարները 11 օրվա դադարից հետո թույլ տվեցին, որ Գեւորգյանը բացի համայնքապետարանի դուռն ու ներս մտնի:
«Ես գնահատականներ չեմ տա այստեղ կատարվող իրադարձություններին, դա իմ գործը չէ, իմ գործն այստեղ ուսումնասիրություն կատարելն է: Ես այսօր եկա, որ լարվածությունն ավելի շատ չմեծանա, եկա, որ հանդարտեցնեմ բնակիչներին: Այսօր աշխատանքային չէ, երկուշաբթի օրվանից մենք կսկսենք մեր աշխատանքը»,-ասաց Դավիթ Սանասարյանը:
Աշխատանք ասելով Դավիթ Սանասարյանը նկատի ուներ համայնքապետարանում իրականացվելիք աուդիտը: Նա Արտակ Գեւորգյանին խնդրեց կանչել նաեւ հաշվապահին, որպեսզի վերջինս տրամադրի պահանջվող փաստաթղթերը:
«Ես պատրաստ եմ սիրով տրամադրել բոլոր պահանջվող փաստաթղթերը, բայց էսօր աշխատանքային չէ, եւ մարդիկ բացակայում են, աշխատանքային մեկ այլ օր պատրաստ ենք դրանք տրամադրել, որ կատարեք ձեր վերահսկողական ծառայությունները»,-ասաց Արտակ Գեւորգյանը: Գեւորգյանը Սանասարյանից նաեւ խնդրեց, որ ցուցարարներին հորդորի, որպեսզի վերջիններս չփակեն համայնքապետարանի մուտքը: Հիշեցնենք, որ ցուցարարներն այն արդեն 11-րդ օրն են փակ պահում:
Ցուցարարները խոստացան Մարալիկի համայնքապետարանում չխոչընդոտել վերահսկողական ծառայության աշխատանքներն ու չփակել շենքի մուտքը: Խոստացան նաեւ, որ կմնան տարածքում՝ ուժի մեջ պահելով Արտակ Գեւորգյանի հրաժարականի իրենց հստակ պահանջը:
Ըստ Դավիթ Սանասարյանի, անհնազանդության քայլեր անելը մարդկանց իրավունքն է, թե ինչ կլինի աուդիտից հետո, Սանասարյանը կանխատեսումներ չի անում:
«Մեր կառույցը դիրքորոշում ներկայացնում է վարչապետին, որ կա էս, էս, էս հանցագործությունը, կան չարաշահումներ կամ անարդյունավետ ծախսեր: Վարչապետի հանձնարարականով դա ներկայացնում ենք իրավապահ մարմիններին, ներկայացնում ենք դատախազություն, կամ քննչական մարմիններին: Անկախ նրանից ինչ դուրս կգա էս ամեն ինչի արդյունքում, իր ընթացքը կստանա: Մենք ոչ կանխատեսումներ ենք անում, ոչ հետո գնահատականներ ենք տալիս, ոչ հետո գալու ենք, ասենք հրաժարական տուր: Չէ, դա իր գործն է, հրաժարական պահանջելն էլ բնակիչների իրավունքն է»,-ասաց Դավիթ Սանասարյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT