Երևան
12 °C
Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում իրականացվող միջոցառումների մեկնարկը տրված է հոկտեմբերի 7-ից:
Գագաթանժողովի թեման է «Ապրել միասին`հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրեւ խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը եւ զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության եւ բարգավաճման։
Հոկտեմբերի 9-ից Ազատության հրապարակում պաշտոնապես բացված Ֆրանկոֆոնիայի ավանում գագաթնաժողովի մասնակից երկրները, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն ունեն ցուցադրել իրենց երկրների մշակութային եւ լեզվական ողջ բազմազանությունը: Ներկայացնել արհեստագործական իրեր, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստի, մշակույթի գործեր, ինչպես նաեւ ազգային խոհանոցը:
Ազատության հրապարակում՝ մասնավորապես Ֆրանկոֆոնիայի ավանում, ողջ օրվա ընթացքում ելույթներ են ունենում Հայաստան ժամանած ֆրանկոֆոն երկրների պարային խմբերն ու երգչախմբերը։ Ֆրանկոֆոնիայի ավանը մեկ հարկի տակ է միավորում աշխարհի 5 մայրցամաքներից տասնյակ երկրների՝ իրենց մշակութային բազմազանությամբ: 
Ֆրանկոֆոնիայի ավանում շուրջ քսան տաղավարների կողքին Ֆրանսիան տեղադրել է իր տաղավարը, որը ստեղծվել է «ֆրանսերեն հնարավորությունների» ոգով: Այսպես է բնորոշում ֆրանսերենը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ֆրանկոֆոնիայի ավանում քաղաքացիները կարող են մասնակցել վարսահարդարման, հրուշակագործության դասընթացների, համտեսել ֆրանսիական եւ այլ ազգային ուտեստներ, դիտել 3 եւ 9D պատկերներ, պրոֆեսիոնալ լուսանկարներ ունենալ եւ այլն:

Վիրտուալ իրականություն, տեսախաղեր, վարպետության դասեր, հանրության առաջ հուզող հարցերի շուրջ խոսելու համար տրամադրված հարթակ՝ բեմ նստարաններ եւ շատ ավելին:
Այս ամենը ներկայացված են կողք-կողքի ու ամենն անվճար է, պարզապես մուտք գործելու համար քաղաքացիները պետք է հատուկ անցակետերով անցնեն՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Տաղավարների կողքին գործում են նաեւ վաճառակետեր, որտեղ քաղաքացիները կարող են գնել ֆրանկոֆոն երկրների խորհրդանիշներով շապիկներ, բիժուտերիա, պայուսակներ, ամսագրեր, գրքեր եւ այլն։
ՀԺ-ն շրջեց տաղավարներով եւ զրուցեց ՀՀ տարբեր մարզեր ներակայացնող անհատների ու միջոցառումը վայելող քաղաքացիների հետ:
Կոտայքի մարզը ներկայացնող Նարե անունով աղջնակը մեզ ցույց տվեց իր տաղավարում հայկական ուտելիքներն ու պատմեց ցորենի խորհրդանշական նշանակության մասին:
Այս տաղավարում կա Գառնիի լավաշ, թթու լավաշ եւ ցորեն, ինչը ներկայացված էր ոչ միայն որպես հաց եւ ուտեստներ պատրաստաելու հումք, այլեւ տան համար գեղեցիկ դեկորների միջոց:
Նարեի խոսքով՝ զբոսաշրջիկներին ոչ միայն ցորենի դեկորատիվ տեսքն է հետաքրքրում, այլեւ նրա շուրջ հյուսված առասպելներն ու խորհրդանշական պատմությունները: «Արդեն բազմաթիվ այցելուներ ենք ունեցել, ովքեր սիրով լսում են ցորենի հետ կապված պատմությունները, սակայն ավելի շատ այցելուներ երեկոյան ժամերի ենք ունենում»,-ասաց նա:
Ռուբեն եւ Կարեն Ղազարյանները, որոնք ներկայացնում են Վայոց ձորի մարզը, եկել են Եղեգնաձոր քաղաքից: ՀԺ-ի հետ զրույցում Ղազարյան եղբայրները փոխանցեցին, որ ներկայացնում են հայկական արվեստը՝ խաչքարերը:
Ղազարյան եղբայրները
Տղաների աշխատանքի մի մասը պատրաստի ներկայացված են, նաեւ ընթացքում էին պատրաստում՝ այցելուների աչքի առաջ: Ամենափոքրիկ խաչքարի արժեքը 5 հազար դրամ է, ամենամեծինը 12 հազար:
«Մեզ մարզպետարանից են տեղեկացրել ու հրավիրել, որպեսզի ֆրանկոֆոնիայի շրջանականերում ներկայացնենեք մեր արվեստը: Արդեն վաճառքներ ունեցել ենք, ներկայացնում ենք նաեւ Նորավանքի մակետներ, ընթացքում ցույց ենք տալիս նաեւ, թե ինչպես են խաչքարերը ստեղծվում, ամեն դեպքում՝ մարդկանց հետաքրքիր է»,-ասաց Ռուբեն Ղազարյանը:
ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսներ Անուշ եւ Դոնարա Չիբուխչյանները ՀԺ-ի հետ զրույցում նշեցին՝ Տավուշի մարզն են ներկայացնում: Չիբուխչյանները Իջեւան քաղաքում սովորեցնում են նաեւ ձեռագործ աշխատանք:
Լուսանկարում՝ Չիբուխչյան քույրերը
«Այսօր ներկայացնում ենք ժանյակներ անկյունագործ եւ ասեղնագործ գլխարկներ, աշխատանքի ներքեւի հատվածում մեր լոգոն է դրված՝ մեր անվան առաջին տառերով: Անցկացնում ենք վարպետաց դասեր»,-ասացին նրանք:
Քաղաքացիները ՀԺ-ի հետ զրույցում նշեցին, որ շատ ուրախ են, որ նմանատիպ միջոցառում է իրականացվում Երեւանում: Նշեցին, որ ամեն ինչ բարձր մակարդակով է ընթանում, թե՛ կազմակերպչական, եւ թե՛ միջոցառման անցկացման ձեւաչափը ոչնչով չի զիջում: «Առհասարակ այս տարի քաղաքի միջավայրը շատ է փոխվել, ամեն քայլափոխի դրական բանի ես հանդիպում, մարդկանց դեմքերին ժպիտներ են»,-ասաց Երեւան քաղաքի բնակչուհի տիկին Անահիտը:
Ոմանք, սակայն, մեզ հետ զրույցում ափսոսանք հայտնեցին, որ ֆրանսերենի չեն տիրապետում եւ միջոցառման ընթացքում շատ բաներ չեն հասկանում:

Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն կկատարվի Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում
Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալու առիթով
Ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից, ազատել ճանապարհը
Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող 12,4 միլիոն դոլար արժեքով հողատարածք
Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման գործող մոդելը․ կներդրվի առավել թիրախային ընթացակարգ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը
Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը․ նախագիծ
Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
Հանրային տրանսպորտում 55-ամյա մի կին հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հայհոյել
2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին. Փաշինյան
Օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան
Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին
Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան
Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար
Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին
Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին
Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոս
2028թ. հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան
Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև. Ռուբինյան
Ավելի շատ կանայք այն սեղանի շուրջ, որտեղ կայացվում են որոշումներ
Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Արթիկ քաղաքում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ
Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան
ԼՂ-ից տեղահանված մոտ 2970 ընտանիք Կառավարության աջակցությամբ արդեն ձեռք է բերել բնակարան. փոխվարչապետ
Փամբակ գետում կորած քույրերի որոնումները շարունակվում են. ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, ԱԹՍ-ներ
«Հո թռած թուլա չենք, փողոցի տղա ենք, լավ տղա ենք». «Արի, ես 10 հազար բենզինի փող կտամ». նոր ձայնագրություններ
Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու արտաքին պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի. Հովհաննիսյան
Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք՝ 300 հազարից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը
Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ
Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը
Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT