Նոր ընդդիմությանը սպասելիս. դրա ձեւավորումը անկասելի է

Արդեն կարելի է արձանագրել, որ ներքաղաքական ճգնաժամը, որը արհեստականորեն սրվեց ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ նախաձեռնած հայտնի գործողությունից հետո, հանգուցալուծվեց: Ընդ որում, հաղթահարվեց ոչ միայն այդ սրացումը, այլեւ լիցքաթափվեց վերջին ամիսներին հաստատված լարվածությունը ընդհանրապես: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարել է կոնկրետ ժամկետներ: Ու եթե այս ընթացքում արտառոց ոչինչ տեղի չունենա, ապա մայիսին սկսված իշխանափոխությունը մոտ երկու ամսից կհանգի իր տրամաբանական ու անխուսափելի ավարտին:

Ու այդ պահից սկսած ներքաղաքական օրակարգի կարեւորագույն հարցը կդառնա այն, թե ով է լինելու ընդդիմություն: Այս հարցը անընդմեջ քննարկվում է արդեն ամիսներ շարունակ եւ հատկապես սրվեց Երեւանի ավագանու ընտրության օրերին, երբ պարզ դարձավ, որ Փաշինյանի թիմը ունի շատ մեծ հանրային վարկանիշ եւ որեւէ այլ ուժ այս պահին չի կարող մրցակցության կամ դիմադրության հեռավոր հույսեր ունենալ: Ու քաղաքական գործիչների կամ քաղաքագետների այն կոչերը կամ հրապարակային մտահոգությունները, թե Հայաստանում ստեղծվում է միահեծան իշխանություն, առնվազն արհեստական էր հնչում: Խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ այդ «մտահոգությունները», անշուշտ, ավելի կսաստկանան, բայց դրանք կլինեն նույնքան արհեստական: Այս փուլում ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը վստահում է մեկ ուժի, եւ այդ ուժը ապագա խորհրդարանում ստանալու է բացարձակ մեծամասնություն:  Այսինքն իշխանության «միահեծանությունը» այս փուլում կանխել պարզապես հնարավոր չէ:

Դա կարող է կանխվել միայն մի պարագայում, երբ ասպարեզում լինի մեկ այլ ուժ, որը հանրության համար լինի ավելի վստահելի, առաջադրի հանրության համար էլ ավելի ընդունելի սկզբունքներ, լինի էլ ավելի ազնիվ, էլ ավելի անկաշառ, էլ ավելի թափանցիկ...: Այս պահին, անկեղծ լինենք, ասպարեզում չկա այդպիսի որեւէ ազդեցիկ ուժ: Ասպարեզում գտնվող կուսակցությունների բացարձակ մեծամասնությունը կամ արդեն եղել է իշխանություն եւ, մեղմ ասած, չի փայլում իր «կենսագրությամբ», կամ իրենց հռչակել են ընդդիմություն, բայց տարիներ շարունակ եղել են մութ գործարքների մեջ իշխանության հետ, կամ ցույց են տվել իրենց բացարձակ անգործունակությունը, կամ դավանում են միջնադարին հարիր սկզբունքներ, կամ լավագույն դեպքում անհույս երազողներից են բաղկացած, կամ պարզապես արդեն հասցրել են արմատապես ձանձրացնել հանրությանը, կամ ստեղծվել են մի մեծահարուստի փողերով ու միակ նպատակը նրա շահերի սպասարկումն է, կամ... կամ... կամ...: Ու այս տեսանկյունից ակնհայտ է, որ կա նոր տիպի ընդդիմության անհրաժեշտություն: Այդ նոր տիպի ընդդիմության առաջացումը լինելու է շատ դժվար ու ժամանակատար:

Ցավոք սրտի, մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ այդպիսի ընդդիմություն չի կարող ձեւավորվել օբյեկտիվորեն: Եվ հաջորդ խորհրդարանում մենք կրկին ստիպված կլինենք ըմբոշխնել ընդդիմադիր կուսակցությունների, որոնք հանրությանը քաջածանոթ են: Բայց այդ ընթացքում անկասելիորեն կընթանա նոր տիպի ընդդիմության ձեւավորումը: Ամենայն հավանականությամբ, այդ ընդդիմությունը կձեւավորվի խորհրդարանից դուրս, օգտվելով թե իշխանության, եւ թե այդ պահին խորհրդարանում առկա ընդդիմության սխալներից ու թերություններից: Չի կարելի բացառել նաեւ, որ նոր ընդդիմությունը կձեւավորվի հենց Փաշինյանի թիմում, սկզբում՝ որպես ֆրակցիա, ապա նաեւ առանձին քաղաքական միավոր: Եթե սխալներն ու թերությունները շատ լինեն, շուտ կձեւավորվի նոր ընդդիմությունը, եւ հակառակը՝ որքան քիչ լինեն, այդքան ուշ կձեւավորվի: Դրա ձեւավորման «արագության» վրա կարող են ազդեցություն թողնել անգամ համաշխարհային զարգացումները եւ այն, թե դրանց ինչպես կարձագանքեն տվյալ պահի իշխանությունն ու ընդդիմությունը:    

Մի խոսքով, սա մի գործընթաց է, որը հնարավոր չէ արհեստականորեն  խթանել կամ կասեցնել: Սա լինելու է բնական գործընթաց, որը ենթարկվում է քաղաքագիտական աքսիոմատիկ կանոններին: Ցանկացած արհեստական միջամտություն կարող է տալ կարճատեւ արդյունքներ եւ վերջին հաշվով տապալվելու է:

Այս պարզ ճշմարտությունը ընկալելու պարագայում տարօրինակ են որոշ քաղաքագետների կամ քաղաքական գործիչների կողմից վերջին շրջանում հնչեցվող այն մտահոգությունները, թե շուտով Հայաստանում կհաստատվի դիկտատուրա: Ոմանք նույնիսկ Փաշինյանին համեմատում են Հիտլերի հետ, զուգահեռներ անցկացնում անցած դարի 30-ական թվականներին Գերմանիայում տեղի ունեցած իրադարձությունների հետ, խոսում այն մասին, որ Հիտլերը նույնպես իշխանության եկավ արդար ընտրությունների միջոցով եւ այլն, եւ այսպես շարունակ: Ընդ որում, նման «վերլուծություններ» անում են մարդիկ, ովքեր անձամբ են ճանաչում Փաշինյանին, նրա հետ համատեղ քաղաքական կամ լրագրողական գործունեություն են ունեցել: Դժվար է պնդել, թե այդ մարդիկ գոնե մակերեսորեն չգիտեն նախահիտլերյան Գերմանիայի պատմությունը եւ չգիտեն, որ որեւէ նման զուգահեռ անցկացնելը առնվազն ազնիվ չէ:

Իսկ սա ցույց է տալիս, որ Հայաստանին անհրաժեշտ է ոչ միայն նոր ընդդիմություն, այլ նաեւ նոր քաղաքագիտական «էլիտա»՝ բառիս ամենադրական իմաստով: Այդպիսի «էլիտան» պակաս կարեւոր չէ երկրի ապագայի համար: Հենց այդտեղ պետք է գեներացվեն փորձագիտական վերլուծությունները թե ներքին, թե արտաքին մարտահրավերների վերաբերյալ, որոնք պետք է իրենց ազդեցությունը թողնեն իշխանության եւ  ընդդիմության օրակարգի վրա: Իսկ Հայաստանում առկա գործընթացների ետեւում դիկտատուրա հաստատելու դրսեւորումներ «փնտրող» կամ Փաշինյանին Հիտլերի հետ համեմատող քաղաքագիտական «դպրոցը» որեւէ արդյունավետ միտք գեներացնել պարզապես չի կարող:

Տպել
3968 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց