Երկու բեմադրիչներ կպայքարեն Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղի համար

04/10/2018 schedule19:51

ՀՀ մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը դեռ  գեղարվեստական ղեկավար չի ունենա:  Հոկտեմբերի 1-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է քննարկում Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում  առաջադրվող  թեկնածուների վերաբերյալ: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ն. Ղարիբյանը, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Կ. Խոդիկյանը, նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Ա. Ղազարյանը, նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Ն. Հայրապետյանը, «Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ֆ. Դավթյանը:

Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում իրենց թեկնածությունն են առաջադրել 5 մասնակից. նախկինում՝  Խաբարովսկի շրջանային դրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ՝ Ռ. Մանուկյանը (ՌԴ քաղաքացի), Մոսկվայի Ս. Փարաջանովի անվան թատրոնի հիմնադիր, բեմադրիչ՝ Վ. Գաբբեն (ՌԴ քաղաքացի), Ղազախստանի Ալմաթի քաղաքի Մ. Յ. Լերմոնտովի անվան ռուսական դրամայի թատրոնի բեմադրող ռեժիսոր Կ. Ներսիսյանը (ՌԴ քաղաքացի), Կ. Սատնիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Ն. Գրիգորյանը, ռեժիսոր-բեմադրիչ՝ Ս. Շահվերդյանը:

Աշխատանքային խումբը նախապես ծանոթանալով մասնակիցների կողմից ներկայացրած կենսագրականների և թատրոնի առաջիկա գործունեության տեսլականի հետ, տեղում տեսաձայնագրված տարբերակով քննության առավ յուրաքանչյուր թեկնածուի կողմից ներկայացրած ռեժիսորական աշխատանքները, լուսանկարները, մամուլից՝ ակնարկները, հղումները, ինչպես նաև ստեղծագործական գործունեությունը լուսաբանող այլ նյութերը: Շուրջ 3 ժամ տևած խորհրդակցության արդյունքում որոշվեց՝ Կ. Ստանիսլավկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի թափուր պաշտոնում առաջադրվող 5 թեկնածուներից ընտրել 2-ին՝ Կարեն Ներսիսյանին և Սուրեն Շահվերդյանին, ովքեր հնարավորություն կունենան առաջիկայում վերոգրյալ թատրոնում բեմադրել մեկական ներկայացում, ինչն էլ հնարավորություն կտա հետագա հստակ և համարժեք ընտրության:

Տպել
1645 դիտում

Մակրոնը երեկ զանգահարել է Պուտինին. քննարկել են Ղարաբաղում տիրող իրավիճակը

Որոշ ժամանակ տրանսպորտի սակավությունը էլ ավելի զգալի է լինելու. պատճառը պարզ է. ավագանու անդամ

Մեր բժիշկների արհեստավարժության շնորհիվ տասնյակ վիրավորներ բառացիորեն փրկվում են մահվան ճիրաններից (տեսանյութ)

Կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է. ի՞նչ է կատարվել գիշերը. ՊԲ-ն մանրամասնում է

Արցախ ճանապարհեցինք մեր «Կարմիր բերետներ 5165» կամավորական ջոկատի տղաներին. Հայկ Մարության

Նորից ԱԹՍ զգետնեցինք. Արծրուն Հովհաննիսյան

Մերժելի եւ արատավոր մոտեցում է. Ջ.Ավետիսյանի Արցախի մասին պատմող ֆիլմը հանվել է Մոսկվայի կինոփառատոնի ծրագրից

Մեկ շաբաթվա, 10 օրվա մեջ ադրբեջանական բանակը փլուզվելու է, ռազմաճակատի գծից զինվորները փախչելու են. քաղաքագետ

Երեւանի գովազդային վահանակներին քարոզչական հոլովակներ են պտտվում. ինչի մասին են դրանք

Թուրքական մասնակցությունը պատերազմին և վարձկանների ներկայությունը ռազմական գոտում փաստացի ճանաչվեցին. Ռուբեն Ռուբինյան

Ադրբեջանն անգամ թուրքական օգնության հետ բախվում է ծանր հարվածների, Թրամփը դեռ լուռ է, Մակրոնը՝ մտահոգ. ԶԼՄ-ներ

Ջավախքցիները խաղաղվել են, Արցախին ուղարկված օգնությունը Հայաստան հասավ

Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ, կամ ոչ հաղթանակով. Արայիկ Հարությունյան

Արցախն իր պատմության մեջ երբեք չի գրավվել և երբեք չի գրավվելու. Արայիկ Հարությունյան

Մեր դրոշներն Ազգային Ժողովի շենքի վրա. Արարատ Միրզոյանը լուսանկար է հրապարակել

Ունենք 18 տարեկան երիտասարդ, որն արդեն հասցրել է ոչնչացնել հակառակորդի 9 զրահատեխնիկա. Արցախի նախագահ

Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման համար

Կան բազմաթիվ փաստեր, որ հակառակորդը սա պլանավորել էր վաղուց. Արայիկ Հարությունյան

Հարյուրավոր դիակներ են թողել առաջնագծում եւ շատ անտարբեր են իրենց կորուստների հանդեպ. Արցախի նախագահ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ