Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում հարգել ժողովրդավարական սկզբունքները․ ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Յուլիա Լովոչկինան կոչ է արել Հայաստանում բոլոր քաղաքական ուժերին ու խաղացողներին ամբողջությամբ հարգել ժողովրդավարական սկզբունքներն ու օրենքի գերակայությունը թե՛ խոսքով, թե՛ գործով։

Նա հավելել է, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է ունենան պատշաճ ու բավարար ժամանակ՝ պատրաստվելու ընտրության։

«Երևանի ավագանու ընտրությունները հստակ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումները։ Միևնույն ժամանակ, ընտրություններին մասնակցությունը պարզ դարձրեց, որ հանրային վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ դեռևս ցածր է։ Հետևաբար, կարևոր է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները ընկալվեն ու ընդունվեն որպես ժողովրդավարական ու արդար բոլոր քաղաքական խաղացողների կողմից»,- ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԽԽՎ կայքում, գրում է Պանարմենիանը:

«Չնայած մենք հասկանում ենք արտահերթ ընտրությունների կոչը, բայց մենք կոչ ենք անում իշխանություններին և բոլոր քաղաքական ուժերին, ապահովել, որ արտահերթ ընտրություններն ամբողջովին հարգեն եվրոպական չափանիշներն ու նորմերը՝ ժողովրդավարական ընտրությունների համար, և որ բոլոր քաղաքական ուժերն ունենան պատշաճ ու բավարար ժամանակ՝ պատրաստվելու ցանկացած նման ընտրության»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ սա հատկապես կարևոր է, եթե Ընտրական օրենսգիրքը փոխվի, ինչպես կոչ են անում որոշ քաղաքական ուժեր։ Յուրաքանչյուր փոփոխություն պետք է լիովին հարգի Վենետիկի հանձնաժողովի ուղեցույցները՝ ներառյալ ընտրական օրենսդրության կայունության առումով, ու հիմնված լինի քաղաքական ուժերի հնարավորինս լայն քաղաքական համաձայնության վրա։

Լովոչկինան ընդգծել է պատշաճ խորհրդակցությունների ու կոնսենսուսի կառուցման համար բավարար ժամանակի անհրաժեշտության կարևորությունը՝ սահմանադրական հնարավոր փոփոխությունների համատեքստում, որը չպետք է իրականացվի հապճեպորեն։

Լովոչկինան անդրադարձել է նաև Հայաստանում վերջին զարգացումներին, որոնք մեծացրել են լարվածությունը երկրի քաղաքական միջավայրում ու հանգեցրել քաղաքական հաշվեհարդարի մասին ենթադրությունների, և այն կարծիքների, որ քրեական հետաքննություններն իրականացվում են քաղաքական մոտիվացիայով: Նա ասել է.«Մենք բազմիցս ողջունել ենք Հայաստանում իշխանության խաղաղ ու ժողովրդավար փոփոխությունը, ներառյալ իշխանությունների հավաստիացումներն այն մասին, որ ժողովրդավարական սկզբունքները պետք է լիովին հարգվեն ու որ դատական համակարգը կիրականացնի իր աշխատանքն առանց քաղաքական միջամտության՝ դրանով իսկ մի կողմ թողնելով քաղաքական վրեժխնդրության ցանկացած մտավախություն։ Ես շեշտում եմ, որ չի կարող լինել անպատժելիություն քրեական գործողությունների համար՝ անկախ հանգամանքից, թե ով է այն կատարել։ Հետևաբար, մենք ողջունում ենք 2008 թ. մարտին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած տասը մահվան դեպքերի ցանկացած վստահելի հետաքննությունը։ Բայց և այնպես, յուրաքանչյուր հետաքննություն, ներառյալ կոռուպցիոն մեղադրանքներով, պետք է տեղի ունենա օրենքի գերակայության, դատական անկախության ու արդար դատաքննության սկզբունքներին համահունչ՝ ինչպես սահմանված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով»։

Նշվում է, որ ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստան կայցելեն մոտ ապագայում՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկելու վերջին զրգացումները։

Հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան ՀՀԿ-ն փոփոխություններ էր ներկայացրել նույն օրն առաջին ընթերցմամբ ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների նախագծում, իսկ հոկտեմբերի 2-ի երեկոյան գումարված արտահերթ նիստում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կողմ են քվեարկել դրան։ «Հակահեղափոխական» որակված օրենքն, ըստ էության, սահմանում է, որ եթե ԱԺ նիստը չի կայանում, այն կարող է համարվել հետաձգված, ոչ թե չկայացած, ինչը փաստացի կարող է տապալել Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրերը։ Փաշինյանն ի պատասխան ազատեց աշխատանքից ՀՅԴ ու ԾԴ նախարարներին ու մարզպետներին և խոստացավ հրաժարական տալ և անցկացնել ընտրություններ դեկտեմբերի առաջին կեսին։

Տպել
8675 դիտում

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի