Երևան
12 °C
«Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը»/BANA/, Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ իրականացրեց վաղ փուլում գտնվող ընկերությունների զարգացմանն ուղղված ներդրումային կոնֆերանսը, որին ներկա էին հայ եւ արտասահմանցի գործարար-ներդրողներ:
Ինչպես հայտնում են ն«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի մամուլի ծառայությունից, բիզնես հրեշտակների համաժողովի հատուկ հյուրը Եվրոպայի Բիզնես ներդրողների ցանցի/EBAN/ պատվավոր նախագահ Բրիջիթ Բոումենն էր, որը Հայաստան բերեց ներդրումային մշակույթի ոլորտում իր մեծ փորձը։ Կոնֆերանսի մասնակիցները Բոումենի խորհուրդները լսելու համար շուրջ երեք ժամ ունեին, այնուհետեւ կլոր սեղանի շուրջ տեղի ունեցավ առանձին քննարկում բիզնես ոլորտի կանանց հետ։
Հայաստանում ներդրումների խթանմանն ուղղված միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարար Հակոբ Արշակյանը, նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, որը վերահաստատեց Եվրամիության աջակցությունը Հայաստանի ստեղծարար ու բարձր տեխնոլոգիաների ոլորտին EU4Business SMEDA նախագծի միջոցով, նաեւ կարեւորեց բիզնես հրեշտակների ներդրումները նորարար ստարտափ թիմերում։
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Դորիթ Կեմպան էլ նշեց ստարտափների կարեւորությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում. «GIZ-ը ներգրաված է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի կայացման գործում։ Մեր «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի միջոցով նպաստում ենք այս ոլորտի կայացմանը, այդ թվում՝ աջակցում ենք Հայաստանի բիզնես հրեշտակների աշխատանքին»:
Ներդրումային հնարավորությունների կոնֆերանսը նպատակն էր՝ հայ եւ արտասահմանցի գործարարներին ներկայացնելու Հայաստանի ՏՏ ոլորտի ներդրումային միջավայրը եւ GlobalAM ՀԿ-ի նախաձեռնած Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի գործունեությունը, որը ձեռներեցներին հնարավորություն է տալիս կարեւորագույն ներդրումներ անել Հայաստանի ստարտափ էկոհամակարգում։
BANA-ի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով՝ նման հանդիպումները հայ-եվրոպական տնտեսական համագործակցությունը կբերեն նոր մակարդակի. «Այս կոնֆերանսին մեր կառավարության, մասնավոր սեկտորի եւ միջազգային կազմակերպությունների միասին ներկա գտնվելը փաստում է, որ ստարտափ էկոհամակարգի կայանալն իսկապես կարեւոր է մեր երկրի համար, եւ ներդրումային միջավայրի զարգացմանն աջակցելու ձեր պատրաստակամության շնորհիվ կայացման գործընթացն ավելի արդյունավետ կլինի։ Մենք հավատում ենք, որ Հայաստանի տնտեսական ապագան պետք է կառուցվի զարգացած եւ մրցունակ ստարտափ էկոհամակարգի հիման վրա։ Էկոհամակարգ, որը մոտ ապագայում կմրցի Իսրայելի, Բարսելոնայի եւ Սիլիկոնյան Հովտի հետ»։
Բոումենը Եվրոպայի վենչուրային տարածքում ամենաազդեցիկ 50 կանանցից մեկն է, հիմնադրել է «Go Beyond» ներդրումային ընկերությունը, որը գործում է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում ու Շվեյցարիայում։ Նա խորհրդատվություն է տրամադրում գործարարներին եւ տարբեր երկրների կառավարություններին։
Բոումենը գծապատկերներով ու փաստերով իր փորձը փոխանցեց ստարտափներով հետաքրքրված ու ներդրումների համար հեռանկարային ոլորտ փնտրող գործարարներին։ 20 տարեկանում առաջին ներդրումն արած EBAN-ի հիմնադրի խորհուրդներն ու ուղերձները հստակ ու պարզ էին՝ առաջին ներդրումը պետք է այնքան գումար կազմի, որ պատրաստ լինես այն կորցնելուն, ինչպես նաեւ ցանկալի է գումար դնել այն գործերում, որոնք ունեն 3-4 համահիմնադիրներ. այդ դեպքում ռիսկի գործոնը նվազում է. «Մենք հրեշտակ ենք 2 թեւով, այսինքն՝ ոչ միայն ներդրում ենք անում, այլեւ աջակցում ենք, որ ստարտափները դուրս գան միջազգային շուկա, գործարարներն ու նորարարական գաղափարների հեղիակները գտնեն միմյանց, կապ հաստատեն, դա է մեր առաքելությունը», - ընդգծեց Բոումենը։
Ներդրումային հնարավորություններին ուղղված կոնֆերանսն իրականացվում էր Եվրոպական միության "Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում" ծրագրի, եվրոպական ESIL ծրագրի եւ GlobalAM ՀԿ-ի աջակցությամբ։
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի մասին
Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արեւելյան գործընկերության երկրներում:
Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար եւ ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT