ՄԱԿ-ի ԳԱ-ում Թորոսյանը խոսել է ոչ վարակիչ հիվանդությունների խնդիրների եւ անելիքների մասին

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ժամանակ ունեցած ելույթում նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ազգային ռազմավարությունը, խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաեւ հայաստանյան վիճակագրությունն ու անելիքները:

Նախարարի ելույթն ամբողջությամբ` ստորեւ:

«Հարգարժան նախագահ, Հարգելի տիկնայք և պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունն այստեղ` շրջապատված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի առաջնորդներով և առաջամարտիկներով:

Նախ թույլ տվեք ընդգծել, որ առողջապահական բոլոր ծրագրերը Հայաստանում իրականացվում են ԱՀԿ-ի գլոբալ ռազմավարության շրջանակներում: Մենք նաև հաշվի ենք առնում «Առողջապահություն 2020»-ի և կայուն զարգացման նպատակները` մեծապես կարևորելով դրանք մեր ազգային ռազմավարական զարգացման առումով:

Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու վերահսկումը, ինչպես նաև առողջ ապրելակերպի խթանումը ՀՀ կառավարության առողջապահական օրակարգում գերակայություն են: Մեր խնդիրներն ու նպատակներն են, մասնավորապես,

1.Բարելավել մեր գործունեությունը` հիմնվելով կանխարգելելի ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների վրա:

2.Իրականացնել հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված քայլեր:

3.Ուժեղացնել ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկողությունն ու ռիսկի գործոնների մոնիթորինգի համակարգը` հաշվի առնելով սոցիալ-տնտեսական գործոնները:

4.Վերապատրաստել մասնագետներին:

5.Բարելավել ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և կառավարման ծառայությունները` ներառյալ առաջնային կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, բուժումը, վերականգնումը և պալիատիվ խնամքը:

Այժմ` թվերով: Ինչպես առավել զարգացած երկրներում, այնպես էլ Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունները մահվան հիմնական պատճառն են: Ես հատկապես ուզում եմ ընդգծել սրտանոթային հիվանդությունները (56%), քաղցկեղը (21%) և դիաբետը (3%): Մենք լիովին կիսում ենք ԱՀԿ-ի տեսլականն այն առումով, որ կենսակերպը ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման հիմնական ռիսկի գործոններից մեկն է:

Ցավոք, Հայաստանում ծխողների մեծ թիվ ունենք (մեծահասակների մոտ 52%-ն ամենօրյա ծխող է): Մենք ներկայում աշխատում ենք ծխախոտի դեմ պայքարի նոր օրենքի վրա և վճռական ենք հաղթել ծխելու դեմ պայքարում և պաշտպանել մեր քաղաքացիների առողջությունը:

Առողջ ապրելակերպի թեմայով պետք է նշեմ նաև, որ մենք լավ դիրքերում չենք գտնվում հավելյալ քաշ ունեցող բնակչության (48%), ալկոհոլի չարաշահման (6%) և ոչ բավարար ֆիզիկական ակտիվության (21%) տարածվածության առումով: Ընդհանուր առմամբ, տղամարդիկ առավել հաճախ են ենթարկվում բարձր ռիսկի` պայմանավորված ծխախոտի և ալկոհոլի կիրառման ռիսկային վարքագծով, մինչդեռ կանայք ֆիզիկապես պակաս ակտիվ են և հաճախ ունեն հավելյալ քաշ:

Այդ իսկ պատճառով մեր կառավարությունը որդեգրել է առողջության կերտման և պահպանման, ինչպես նաև առաջնային բուժօգնության հզորացման ուղին: Ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման կանխարգելումը մեր նախանշած նպատակն է` փոխանակ ծախսելու սահմանափակ ռեսուրսներն արդեն ուշացած ու թանկ արժեցող բուժման կամ մեր սխալների շտկման վրա:

Համոզված եմ, որ ոչ վարակիչ հիվանդությունները կարող են կանխվել, եթե մենք գլոբալ մակարդակով համատեղենք մեր ջանքերը` պայքարելու ռիսկի բոլոր գործոնների դեմ` ծխախոտ, անառողջ սննդակարգ, ֆիզիկական թերակտիվություն և այլն:

Տիկնայք և պարոնայք, Անենք մեր վճռական համատեղ քայլը` միտված մեր առողջ ապագային:

Շնորհակալություն ձեր ուշադրության համար»:

Տպել
2264 դիտում

Իրադրությունը Երևանում ժամը 15.30-ի դրությամբ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին