Երևան
12 °C
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կարճատեւ աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր։ Նախարարը այցելել է Սեւանի շաքարի գործարան, որն առաջիկայում նախատեսվում է վերագործարկել։
Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, նախարարին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, ՏԶՆՆ փոխնախարար Հակոբ Ավագյանը, այլ պատասխանատուներ։
«Սեւանի շաքարի գործարան» ՓԲԸ սեփականատեր Արմեն Առաքելյանը ներկայացրել է վերագործարկման պատրաստվող գործարանի արտադրական հնարավորությունները, անդրադարձել նախատեսվող ծրագրերին։
Նախարարը ողջունել է շուրջ տասը տարի գործունեությունը դադարեցրած գործարանի վերագործարկման ծրագիրը, նշել, որ նախարարությունն ամեն ջանք գործադրելու է ծրագրի լիակատար իրագործման համար․ «Պետությունը աջակցելու է վերագործարկման ծրագրին, սկսած վարկավորման սուբսիդավորումից մինչեւ արտահանում։ Մենք կունենանք շաքարի երկրորդ գործարանը, ինչը նաեւ մրցակցային կդարձնի շաքարի շուկան»,- լրագրողների հետ զրույցում նշել է նախարար Մինասյանը։ Նախարարն անդրադարձել է նաեւ հետագայում տեղական հումքն ունենալու հեռանկարին, նշելով, որ գյուղատնտեսության արդյունաբերականությանը միտված ծրագրեր պետք է իրականացվեն, ինչի շուրջ աշխատանքներ են տարվում գյուղատնտեսության նախարարության հետ։
Համառոտ տեղեկանք «Սեւանի շաքարի գործարան» ՓԲԸ մասին
Սեւանի շաքարի գործարանն իր գործունեությունը սկսել է 2003 թվականին: Կատարվել է շուրջ 2.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: 2005 թվականից ընկերությունը համագործակցություն է սկսել ՎԶԵԲ-ի հետ: Համապատասխան ծրագրի շրջանակում ՎԶԵԲ-ի կողմից կատարվել է հումքի ներմուծման ֆինանսավորում` վճարման 180-270 օր հետաձգման հնարավորությամբ: Բարձորակ հումքի ներկրումը կատարվել է ֆրանսիական հայտնի SUCDEN ընկերությունից: Պատրաստի արտադրանքի իրացումն ամբողջությամբ կատարվել է Հայաստանի ներքին շուկայում:
2008-2009 թվականներին գործարանի օրական արտադրողականությունը հասել է 20 տոննայի, իսկ ամսական շրջանառության ծավալները՝ 400.0 հազար ԱՄՆ դոլարի։
Հետագայում ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է:
Վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, աշխատանքներ են իրականացվում գործարանը վերագործարկելու ուղղությամբ:
Ընկերության ղեկավարության համոզմամբ, վերագործարկման արդյունքում կշահի ոչ միայն ընկերությունը, այլ նաեւ ողջ տարածաշրջանը, հանրապետությունը: Բացի այն, որ գործարանի աշխատելու դեպքում էականապես կնվազի Հայաստանի կախվածությունը այլ երկրներում շաքարի գների տատանումներից, նաեւ որոշակիորեն կմեղմացվեն Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի սոցիալական խնդիրները, քանի որ ընկերության վերագործարկմամբ նախատեսվում է վերաբացել 80-ից 100 աշխատատեղ, միջինը ավելի քան 120 հազար դրամ ամսական աշխատավարձով:
Գործարանի արտադրողականությունը նախատեսվում է հասցնել օրական 60 տոննայի: Այս պարագայում ընկերության ամսական շրջանառությունը կկազմի ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար:
Ֆրանսիական SUCDEN ընկերության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն հումքի մատակարարումների վերականգնման մասով: Նախատեսվում է, որ հումքի գինը ֆիքսվելու է Նյու-Յորքի բորսայական գներին համապատասխան: Ներկրումը կատարվելու է ծովային ճանապարհով մինչեւ Փոթի, իսկ այնտեղից Հայաստան ՝ ավտոմոբիլային կամ երկաթուղային տրանսպորտով:
Շաքարի հումքը Հայաստանի Հանրապետությունում ազատված է մաքսատուրքերից: Առկա է միայն սահմանի վրա ավերացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարման խնդիրը: ընկերության ղեկավարությունն ականկալում է, որ մոտ ապագայում ՀՀ կառավարությունը կընդունի համապատասխան որոշում` ԱԱՀ-ի վճարման գործընթացը սահմանից արտադրություն տեղափոխելու մասով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT