Մանվել Գրիգորյանի հետ կապված աղմկոտ բացահայտումներից հետո ԱՀ-ում «Արցախի հերոս» կոչումը կշնորհեն միայն հետմահու

Արցախի ազգային ժողովում ամենամեծ`«Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկել, որ «Արցախի հերոս» կոչումն այսուհետեւ շնորհվի միայն հետմահու:

«Ես գտնում եմ, որ հերոսի կերպարը պետք է օրինակ լինի հանրության համար, իսկ կենդանի հերոսները մարդիկ են, ովքեր սխալներ գործելուց ապահովագրված չեն»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԱՀ պատգամավոր Արթուր Թովմասյանը:

- Պարոն Թովմասյան, տեղեկություն ունենք, որ պատրաստվում եք նախագիծ ներկայացնել, որ «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչումը այսուհետեւ միայն հետմահու շնորհվի, դա համապատասխանո՞ւմ է իրականությանը:

- Այո, համապատասխանում է իրականությանը:

- Ո՞րն է պատճառը, որ նման նախագիծ եք պատրաստվում ներկայացնել, ինչո՞ւ է առաջացել այդ գաղափարը:

- 1997 թվականին այդ մտավախությունը չկար: Երբ մենք առաջին անգամ Սամվել Բաբայանին շնորհեցինք «Արցախի հերոս» եւ պարգեւատրեցինք «Ոսկե արծիվ» շքանշանով, այդ տարիներին չկար այդ մտավախությունը: Այդ տարիներին ես ԱԺ նախագահն էի, եւ մենք ուսումնասիրել ենք տարբեր պետություններ, ովքեր ունեն այդ բարձր կոչումը: Օրինակ, Իսրայելում դեռեւս 1948թ.-ին, երբ քննարկվում էր այդ օրինագիծը, վարչապետ Դավիդ բեն Գուրիոնը դեմ էր արտահայտվել՝ հիմնավորելով, որ երկիրը, որտեղ անկախության համար մղված պայքարում մասսայական հերոսություններ են կատարվել, որևէ մեկին պարգևատրելը անպատվություն կլինի նրա մարտական ընկերների նկատմամբ: Նրա կարծիքով՝ հերոս է ողջ Իսրայելի ժողովուրդը, եւ իշխանության մոտեցումը պետք է այդպիսին լինի:

Վերջին տարիներին, երբ որեւէ անձի պարգեւատրում էինք «Արցախի հերոս» կոչմամբ՝ ճիշտ չէր նաեւ նախկինների նկատմամբ, որովհետեւ մարդը անսխալական չէ եւ կենդանության օրոք հերոսի կոչման արժանացողների հետ կապված մտավախություն առաջացավ: Ես գտնում եմ, որ հերոսի կերպարը պետք է օրինակ լինի հանրության համար, իսկ կենդանի հերոսները մարդիկ են, ովքեր սխալներ գործելուց ապահովագրված չեն:

Այս բանը ես ինձ վրա եմ վերցրել, որովհետեւ ես էի խորհրդարանի նախագահը, որ ընդունեցինք «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը եւ «Ոսկե արծիվ» շքանշանը եւ բարոյական իրավունք ունեմ մեր իսկ կողմից ընդունված օրենքում այդ փոփոխությունը կատարել: Իհարկե, ակնկալում եմ, որ այդ հարցում էական նշանակություն կունենան նաեւ հանրային քննարկումները:

- Կարո՞ղ ենք սա կապել վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների հետ, քանի որ «Արցախի հերոս»-ի կոչմանն արժանացած մի շարք մարդիկ շատ ծանր հանցագործությունների մեջ են մեղադրվում:

- Այո: Հանրային գիտակցության մեջ ինչ-որ բան է փոխվել, եւ այդ մտավախությունը վերջին իրադարձություններից հետո է մտել իմ մեջ:

- Հնարավո՞ր է նաեւ ինչ-որ նախագիծ ներկայացնեք եւ հերոսի կոչումից զրկեք այն մարդկանց, ովքեր հանրության շրջանում վատ կարծիք են ձեւավորել:

- Մարդիկ հերոսի կոչումը ստացել են իրենց կատարած բացառիկ ծառայությունների համար: Կենդանության օրոք մարդը կարող է սխալներ գործի, եթե կոչումը հետմահու շնորհվի, արդեն այդ մտավախությունը չի առաջանալու, որովհետեւ հետմահու պարգեւատրված հերոսների մասով որեւէ խոսակցություն չկա ո՛չ Արցախում, ո՛չ էլ ՀՀ-ում:

- Այսինքն՝ կարծում եք, որ սխալ որոշո՞ւմ է ողջ մարդկանց հերոսի կոչում շնորհելը:

- Օրենքը հետադարձ ուժ չունի: Նրանց պարգեւատրել են ոչ թե նրա համար, թե ոնց են իրենք ապրելու հասարակության մեջ, այլ իրենց կատարած բացառիկ ծառայությունների համար: Ես չեմ ուզում անդրադառնալ այդ թեմային:

Գիտեք, երբ Իսրայելում 1949 թվականին հերոսի կոչմամբ պարգեւատրեցին 12 մարդու, 4-ին՝ հետմահու, այդ 8 հերոսները, ովքեր քայլում էին Իսրայելի փողոցներով, ամեն մի զինվորական անկախ իր կոչումից պատիվ էր տալիս այդ հերոսներին: Բայց հետագայում, մոտ 21 տարի հետո Իսրայելի հերոսի կոչմանը ոչ մեկը չի արժանացել: Ավելին, 1970 թվականին երկրում փոփոխություն եղավ, ըստ որի՝ վերացվել է «Իսրայելի հերոս» բարձրագույն կոչումը եւ փոխարենը առաջարկվել է «Հանուն հերոսության» մեդալը եւ այդ մեդալը շնորհվել է նաեւ 1949 թվականին հերոսի կոչում ստացած այդ 12 հոգուն:

- Իսկ խորհրդարանի ձեր գործընկերները կո՞ղմ են ձեր նախագծին: ԱՀ ԱԺ-ում ընդգրկված է նաեւ «Արցախի հերոս»-ի կոչմանն արժանացած Ժաննա Գալստյանը, նա ինչպե՞ս է վերաբերվում այս նախագծին:

- Ես ասեմ, որ բազմաթիվ հեռախոսազանգեր կան: Եւ հիմնականում ասում են, որ ավելի խստացրեք: Դեռեւս արձագանք չկա Արցախի կենդանի հերոսներից, որովհետեւ նորից եմ ասում՝ օրենքը հակադարձ ուժ չունի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6037 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ