Արթուր Գեւորգյանից բողոքող բռնցքամարտի մարզիչները չէին արձագանքել նրա հրավերին

Բռնցքամարտի այն մարզիչները, որոնք դժգոհ է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից (ՀԲՖ) ու նախագահ Արթուր Գեւորգյանից, չէին եկել նրա հրավիրած ժողովին: Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Աշխատանքային ռեզերվներ ՄՀԿ-ում նա հանդիպում էր կազմակերպել ՀԲՖ անդամների ու այն մարդկանց միջեւ, որոնք ինչ-ինչ պատճառներով նախկինում հեռացվելուց հետո բողոքներ ունեն եւ այլ ֆեդերացիա են հիմնել: Գեւորգյանը ցանկանում էր, որ նրանք անձամբ իրեն հայտնեն իրենց դժգոհությունները:

«Անձամբ զանգել եմ բոլորին: Ում հեռախոսահամարը չունեի, ընկերոջն եմ ասել, որ իմ անունից խնդրում եմ՝ ասեք, հրավիրեք, թող գան»,- ասաց նա:

Այդ մարզիչների դժգոհության պատճառներից մեկն օգոստոսի 2-ին կայացած ՀԲՖ նախագահական ընտրություններն են, որում վերընտրվեց Գեւորգյանը (միակ թեկնածուն էր): Այնուհետեւ նրանք հանդիպում ունեցան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Հետո էլ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը նամակ ուղարկեց ԱԻԲԱ (բռնցքամարտի միջազգային) միություն:

«ԱԻԲԱ-ն համապատասխան փաստաթղթերը պահանջեց, Ճշտեց ընթացակարգը՝ ինչպես են եղել ընտրությունները, եւ շատ կոշտ պատասխան տվեց ՀԱՕԿ-ին եւ սպորտի նախարարությանը, այն մակարդակով, որ իրենք կհրավիրվեն պատասխանատվության եւ բացատրություն տալու, թե ինչու են միջամտում ՀԲՖ-ի գործերին»,- ասաց Գեւորգյանը՝ ավելացնելով, որ տեսնելով, որ օրինական ճանապարհով չեն կարող իրենց ուզածին հասնել, որոշել են այլ ֆեդերացիա հիմնել, ինչը, ըստ նրա, աբսուրդ է:

Տեւական ժամանակ ֆեդերացիան եղած դժգոհությունների վերաբերյալ պաշտոնական դիմումներ չի ստացել: Առաջին անգամ այդ մասին իմացել է ԱԻԲԱ-ից. այնտեղից են տեղեկացրել, որ ՀԱՕԿ-ն ու նախարարությունն ընտրությունների հետ կապված վերապահումներ ունեն: Գեւորգյանի խոսքով՝ բավական ուշ ստացել են բողոքի վերաբերյալ մի գրություն, որում առկա ստորագրությունների վերաբերյալ կասկածներ ունի:

«Նախարարությունից ուղարկել էին ստորագրություններ, նշվում է, որ որոշակի բողոքներ ունեն: Աչքի տակով անցկացնելով տեսա մարդկանց, եւ զանգահարեցինք մի քանիսին, ովքեր կտրականապես հրաժարվեցին, որ իրենք ստորագրել են: Սա արդեն քրեական հանցագործություն է: Եվ, եթե ուշադրություն դարձնեք, առաջին էջում ստորագրած եւ վերջին էջում հաստատող ստորագրությունների մեջ նույն մարդկանց անունների դիմաց տարբեր ստորագրություններ են: Շատերին չեն ասել՝ ինչի համար են ստորագրում, ասել են՝ ստորագրեք, որ ժողով անենք, հավաքվենք»,- ասաց նա:

Գեւորգյանը կարծում է, որ այս ամենը հրահրել է Ծառուկյանը: Նա նշում է, որ ՀԱՕԿ նախագահն իրականությանը չհամապատասխանող օրենքներ է մեջբերել նոր ֆեդերացիա ստեղծելու գաղափարը հիմնավորելու համար:

«Ծառուկյանը հրահրեց, ոգեւորեց նրանց եւ ոչ իրավական ձեւակերպումներ արեց, որ մենք կստեղծենք նոր ֆեդերացիա, այսինքն՝ մենք կճանաչենք, եթե մենք չճանաչենք, ԱԻԲԱ-ն չի ճանաչի, մենք, որ ճանաչում ենք, ԱԻԲԱ-ն իրավունք չունի չճանաչելու: Օրենքի հետ կապ չունեցող արտահայտություններ են: Օլիմպիական կոմիտեն եւ սպորտի նախարարությունը վերադաս մարմին չէ (խմբ. ՀԲՖ-ին)»,- ասաց նա:

Ըստ ՀԲՖ նախագահի՝ մարզաձեւի շուրջ ստեղծված սկանդալն արշավ է իր դեմ: Կարծում է, որ պատճառն այն է, որ ավելի վաղ հայտարարել է, որ 2020 թ. պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել ՀԱՕԿ նախագահի ընտրություններում:

«Մի անգամ լրագրողները հարց տվեցին՝ հնարավո՞ր է՝ ՀԱՕԿ ընտրություններին մասնակցեք: Պատասխանեցի, որ դեռ շուտ է այդ մասին խոսել, բայց, եթե հարցնում եք, ասեմ, որ ոչ թե հնարավոր է, այլ այո՛, մասնակցելու եմ: Դրանից հետո սկսվեց որոշակի կասկածելի արշավ: Դա էլ եմ ասում, դեռ շուտ է, շուտ եք սկսել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մարզիչների ու որոշ ծնողների բողոքներին, Գեւորգյանը նշում է, որ ֆեդերացիան կայացրած յուրաքանչյուր որոշման համար բացատրություն ունի: Պատմեց, որ մարզիչներից մեկը, օրինակ, հեռացվել է աղջիկ բռնցքամարտիկին հարվածելու ու հայհոյելու համար: Մեկ այլ դեպքում ծնողը տեղեկանալով, որ ֆեդերացիան իր երեխային միջազգային մրցաշարի չի ուղարկում, քանի որ ցուցանիշները չեն բավարարում, պատրաստականություն է հայտնել ինքը ֆինանսավորել նրա մասնակցությունը: Մարզիչը պահանջվածից ավելի գումար է վերցրել, ինչի համար հեռացվել է: Որոշ ծնողների էլ, ըստ նրա, գուցե չեն գոհացնում խիստ չափանիշները:

«Պատանիների մոտ ստուգվում են դպրոցի ցուցանիշները: Եթե դպրոցում շատ վատ ես սովորում, չես գնում Եվրոպայի առաջնություն, այլ գնում է 2-րդ համարը: Նախորդ օրը ֆեյսբուքով ինձ մի ծնող գրել է, որ իմ տղան հաղթող է դարձել, բայց նրան չեն տանում: Տպավորություն է ստեղծվում, որ կա ինչ-որ անարդարություն, բայց նրա տղան իրեն անշնորհք է պահել ռինգում եւ որակազրկվել է. հայհոյել է հակառակորդի մարտավկային: Հասկանո՞ւմ եք՝ մեզ վաղվա քաղաքացի է պետք»,- ասաց նա:

Գեւորգյանն ընդգծեց, որ ֆեդերացիան բարձր արդյունավետությամբ է աշխատում: Կարողանում է այնպես անել, որ հավաքականները համալրվեն տաղանդավոր մարզիկներով: Նաեւ կազմակերպում է, որ համապատասխան որակներ ունեցող բռնցքամարտիկներն ուժերը փորձեն պրոֆեսիոնալ բռնցքամարտում ու գումար աշխատեն:

«Մեր շնորհիվ մեր տղաներից շատերը տարեկան աշխատում են այնքան գումար, որքան Հայաստանում վաստակում է օլիմպիական չեմպիոնը: Սա ամենափայլուն օրինակն է, սա իդեալական մոդել է, որ տժվժիկի պատմությունը չդառնա, երբ դու մի կոպեկ փող ես տալիս, մեքենա ես նվեր տալիս, հետո ամբողջ կյանքում քթերից բերում ես, այլ նա ինքնուրույն վաստակում է եւ ոչ մեկիս պարտք չէ, դու ուղղակի ճիշտ ճանապարհ ես ցույց տալիս, ճիշտ ուղու վրա ես դնում»,- ասաց  նա:

ՀԲՖ նախագահը հերթական անգամ ցուցադրեց Բռնցքամարտի Եվրոպայի միության (EUBC) նախագահ Ֆրանկո Ֆալչինելիի նամակը եւ հորդորը չմիջամտել ՀԲՖ գործերին: Նշեց, որ տեղեկություններ ունի, որ ցանկանում են նաեւ բռնցքամարտի եւս մեկ՝ 3-րդ, ֆեդերացիան բացել, սակայն միայն իրենց՝ ՀԲՖ-ի միջոցով բռնցքամարտիկները կարող են միջազգային մրցաշարերի մասնակցել, քանի որ միջազգային կազմակերպությունները միայն իրենց են ճանաչում: Նաեւ ասաց, որ այս աղմուկն իրենց չի խանգարում, ֆեդերացիան բնականոն հունով շարունակում է աշխատանքնը ու այս շրջանում պատրաստվում է ՀՀ մեծահասակների առաջնությանը:

Գեւորգյանը տրամադրեց Ֆալչինելիի նամակը եւ դրա թարգմանությունը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3104 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ