Երևան
12 °C
Վերջին 10 օրերի ընթացքում մայրաքաղաքում մի շարք երթուղիներ դադարեցրել են աշխատանքը: Այլեւս չեն գործում 4, 11, 16, 17, 19, 30, 32, 34, 36ա, 36, 40, 43, 48, 51, 59, 65 ավտոբուսային երթուղիները: Չեն գործում նաեւ 14, 22, 31ա, 51, 53, 62, 64, 69, 76 եւ 77 միկրոավտոբուսային երթուղիները:
Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը մեր զրույցում նշել էր, որ փակված այս երթուղիներից մոտ 50–60 հազար քաղաքացի է օգտվում, եւ հիմա քաղաքի մի հատվածից մյուսը հասնելու համար նրանք ստիպված կրկնակի գումար ու ժամանակ են ծախսում: Որպես աշխատանքները դադարեցնելու հիմնական պատճառ նշվում է վնասով աշխատելը:
«Այդ երթուղիները բացառապես անհատական կամքի եւ բիզնես շահի հիման վրա էր»,- այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ վարչապետի խորհրդական, «Իմ Քայլ»-ը դաշինքի ավագանու ցուցակի 2-րդ համարը զբաղեցնող Սրբուհի Ղազարյանը:
- Տիկին Ղազարյան, վերջին օրերին շուրջ 2 տասնյակից ավելի երթուղիներ Երեւանում դադարեցրել են իրենց աշխատանքը, որի պատճառով 50-60 հազար քաղաքացի ստիպված երկու տրանսպորտ է փոխում: Ինչ-որ տարբերակներ արդեն մտածե՞լ է նոր թիմը մինչ նոր տրանսպորտային ցանցի ներդրումը՝ այս խնդիրը գոնե ժամանակավոր լուծելու համար:
- Երբ թիմը դեռ պաշտոնապես չի ստանձնել Երեւանի կառավարումը, մի փոքր արդարացի չէ այդ հարցը ուղղել: Բայց, եթե հետեւել եք քարոզարշավին, ապա ասեմ, որ տրանսպորտի լուծումները հետեւյալն են: 2013 թվականին Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներից գերմանական խորհրդատվական ընկերությանը պատվիրվել էր մշակել միասնական չվերթուղի կոչվածը եւ միասնական տոմսային համակարգի ներդրման ծրագիրը: Եւ դա պետք է պատրաստ լիներ դեռ 2014 թվականի վերջերին:
Հետո քաղաքապետարանը խզել է այդ պայմանագիրը, եւ նոր մրցույթ հայտարարել: Մենք այս պահի դրությամբ ունենք նոր պայմանագիր` նոր խորհրդատուի հետ`արդեն անգլիական կազմակերպության: Հաշվետվությունը մոտ 1 տարի առաջ քաղաքապետարանի որոշ պաշտոնյաների գզրոցներում դրված էր: Թե ինչու են այդ երթուղիները դադարեցրել աշխատանքը, այս պահի դրությամբ ես կդժվարանամ ասել, որովհետեւ տեղեկատվություն չունենք եւ դեռ ոչ ոք գործադիր ֆունկցիաները չի ստանձնել` թե՛ նոր քաղաքապետը եւ թե՛ նոր փոխքաղաքապետերը:
Բայց խնդիրն այն է, որ Երեւանի տրանսպորտի հարցը հետեւյալ լուծումն ունի: Այսպես թե այնպես, երթուղային տաքսի կոչվածները չեն լինելու: Երեւան քաղաքի վարչական շրջաններով եթե նայեք՝ այդ միասնական ցանց կոչվածը պետք է ընդգրկի ամբողջությամբ Երեւան քաղաքը, այլ ոչ թե ըստ վարչական շրջանների:
Այսինքն, ներկայիս կանոններով 40 վայրկյանը մեկ իրավունք կա եւ նախատեսված է, որպեսզի հերթական երթուղին մոտենա կանգառին: Երբ այդ երթուղային տաքսիները փոխարինվեն մեծ ավտոբուսներով, այդ ծանրաբեռնվածությունը նվազում է 2-ից 3, նույնիսկ 4 անգամ:
Բնականաբար, դա մի օրվա անելիք չի, որովհետեւ դա պետական-մասնավոր գործընկերության տարբերակն է, որով հնարավոր կլինի հրավիրել օպերատորների` ստանձնելու Երեւան քաղաքի տրանսպորտային համակարգի շահագործումը: Մեկ տարբերակ էլ կա, որպեսզի նաեւ պետությունը մասնակցություն ունենա: 3-4 երթուղին փոխարինելով մեկ ավտոբուսով՝ կանգառների կուտակումը զգալիորեն կվերանա, որովհետեւ մեկ ավտոբուսը վերցնում է 40-50 հոգի մարդ, իսկ այդ երթուղայինները 12-13 հոգի մարդ են վերցնում:
Բացառապես միասնականը շատ կարեւոր է: Կոռուպցիայի ամենամեծ աղբյուրներից մեկը կանխիկ դրամական միջոցների շրջանառությունն է` ուղեվարձի վճարման համար: Երբ դա փոխարինվի միասնական տոմսային համակարգի՝ կոռուպցիոն դրսեւորումները էականորեն քչանում են: Այսինքն՝ տեսլականը եւ բարեփոխումների ֆորմատը հիմնականում սրանց շուրջ են լինելու:
- Հիմնականում երթուղիները փակվում են ոչ շահավետ լինելու պատճառով: Հնարավո՞ր է սրա արդյունքում հենց վերանա գծատեր հասկացողությունը եւ երթուղային ամբողջ ցանցը անցնի քաղաքապետարանի հսկողության տակ:
- Շատ ճիշտ միտք արտահայտեցիք, որ այդ երթուղիները բացառապես անհատական կամքի եւ բիզնես շահի հիման վրա էին: Երբ ինչ-որ մի երթուղի թվում է, թե չի կարողանում ծածկել` անհատապես, ինչ-որ մի բիզնես սուբյեկտ ներդնում է իր գիծը: Հիմա Երեւանի այդ միասնական ցանց կոչվածն այնպիսին է, որ Երեւանը ծայրը ծայրին կապելը լինի արդեն արդյունավետության հիման վրա, այլ ոչ թե, ասենք, ինչ-որ մի գծատիրոջ բնակարանը այս տարածքում է, կամ օֆիսը այս տարածքում է, մի քանի երթուղային տաքսիով փորձում է այստեղից կապել այնտեղ եւ դրանով գումար աշխատել: Այ, երբ որ այդ կոնցեպտը դուրս է գալիս եւ Երեւանը դիտարկվում է ամբողջական միասնական ցանցի ներքո, ձեր ասած այդ ամբողջ վտանգները դուրս են գալիս:
- Երեկ սոցցանցերում Հայկ Մարությանի անունով բացված կեղծ էջով հայտարարություն էր տարածվել, որ շուտով բոլոր գազելները կվերանան եւ նրանց կփոխարինեն չինական ավտոբուսները: Լուրը ոգեւորել էր քաղաքացիներին, բայց հասկացան, որ էջը կեղծ է, ամեն դեպքում կա՞ նման հաշվարկ եւ հնարավորություն մոտ ապագայում գազելներից ազատվելու համար:
- Առաջին հարցի պատասխանում նշեցի այն հիմնավորումները, թե ինչու պետք է դուրս գան: Դրանով, էլի եմ ասում, մարդկային կուտակումները վերանում են, դրանով բեռնաթափվում է Երեւանը: Նույն գծի վրա աշխատող 4 երթուղային տաքսուն փոխարինում է ընդամենը 1 միավոր տրանսպորտային միջոց: Շատ կարեւոր է, որ հասարակական տրանսպորտի բարեփոխումները լինեն Երեւանի փողոցներում առկա հնարավորությունների հիման վրա: Ես հասկանում եմ անընդհատ աճող ուղեւորահոսքը: Բայց պատկերացրեք՝ մենք ունենք Թումանյան փողոց` նեղլիկ, մենք ունենք Աբովյան փողոց` նեղլիկ, մենք ունենք Պուշկին փողոց` նեղլիկ եւ նամանավանդ կենտրոնը շատ նուրբ մոտեցման կարիք ունի: Թամանյանը Երեւանը գծագրել է, երբ Երեւանի փողոցներում ոչ թե մեքենաներ էին, այլ կառքեր: Սրանք շատ նուրբ կետեր են, որ մեր ծրագրում ներառել եւ քննարկել ենք:
- Ժամկետներ կա՞ն, թե երբ հնարավոր կլինի իրականացնել այդ ծրագիրը:
- Ես կդժվարանամ ժամկետ նշել, որովհետեւ Ասիական զարգացման բանկի խորհրդատվական ընկերության կողմից ներկայացված ծրագիրը պրակտիկորեն պետք է ադապտացման փուլ անցներ: Հիմա ես ենթադրում եմ, որ երբ թիմը ծանոթանա ու փորձենք այդ ադապտացիոն պիլոտային փորձը դնել, այդ ժամանակ արդեն հնարավորություն կլինի ժամկետ ասել:
Նաեւ ժամկետ հնարավոր կլինի հայտարարել, երբ այդ բիզնես մոդելի արդյունավետությունը վերջնական մենք փորձենք հասկանալ՝ նախկինի նման պետությունը կամ համայնքը որեւէ մասնակցություն չի՞ ունենում ապագա տրանսպորտային համակարգի շահագործման գործում, թե պետությունն էլ է մասնակցում ստեղծվող հանրային տրանսպորտը շահագործող ընկերությունների աշխատանքին, ինչը, ի դեպ, շատ նորմալ երեւույթ է եվրոպական երկրներում, երբ համայնքը կամ պետությունը մասնակցություն է ունենում:
Այսինքն, դրանից էլ պետք չէ վախենալ: Համայնքը իրավաբանական անձի կարգավիճակ ունի, իսկ իրավաբանական անձն ավելի շատ տնտեսական կատեգորիա է եւ թույլ է տալիս տնտեսական գործունեություն ծավալել: Այսինքն, Երեւանը նույնպես կարող է ինչ-որ մի տեղ մասնաբաժին ունենալ եւ ինչու չէ՝ այդ բիզնես գործառույթներից շահույթ ստանալ: Այ, երբ այս բիզնես խորհրդատուների հետ այդ բիզնես մոդելները կքննարկենք, այդ ժամանակ արդեն, կարծում եմ, արդարացի կլինի ժամկետներ ասել:
- Իսկ ինչո՞ւ պետք է օպերատորը լինի դրսից եւ ոչ Հայաստանից:
- Իսկ ո՞վ է ասել, այդպիսի կտրուկ մոտեցում չկա: Շատ հնարավոր է եւ լինի Երեւան քաղաքի մասնակցությունը, պետական մասնակցությունը: Այս պահի դրությամբ պարզապես բիզնես գործընկեր է, բացարձակ ոչ մի տարբերակում` դա կլինի դրսի օպերատոր, ներսի օպերատոր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT