Երևան
16 °C
Լուսանկարում՝ ԲՀԿ վստահված անձ Գագիկ Հակոբյանը
«Հայկական ժամանակ»-ն ահազանգ ստացավ, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի տուն-ինտերնատում ԲՀԿ-ականներն ուղղորդում են տարեցներին ընտրություն կատարելու հարցում:
«Հայկական ժամանակ»-ն այցելեց տուն-ինտերնատ, որտեղ ծերանոցի փոխտնօրեն Կարեն Մարգարյանը մեզ ասաց, որ ծերանոցի բնակիչների հետ ցանկալի է խոսենք տնօրեն Արթուր Մելքոնյանի գալուց հետո: Մենք, այնուամենայնիվ, մինչ տնօրենի գալը, կարողացանք զրուցել տուն-ինտերնատի մի քանի բնակչի հետ: Վերջիններս «Հայկական ժամանակ»-ին ասացին, որ որեւէ ուղղորդում չի եղել, եւ իրենցից ովքեր գնացել են ընտրելու, ընտրել են սեփական կամքով:
Ծերանոցի բնակիչները ընտրում են Նորք-Մարաշի 9/02 ընտրատեղամասում: «Իմ քայլ»-ի՝ նույն ընտրատեղամասում հերթապահող վստահված անձը՝ Արման Անդրիկյանը եւ տեղամասի դիտրոդները «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի կողմից ընտրողների ուղղորդում է նկատվել: «Իմ քայլ»-ի վստահված անձն ասաց, որ նկատել է, թե ինչպես են տարեց ընտրողները մոտենում ԲՀԿ վստահված անձին, ողջունում նրան, դիմախաղով ինչ-որ բան հասկացնում, նոր մտնում տեղամաս:
Արման Անդրիկյանն ասաց, որ այս մասին ինքն ու դիտորդները հայտնել են ընտրատեղամասի տարածքում հերթապահող ոստիկաններին:
«Հայկական ժամանակ»-ը նկատեց, որ ԲՀԿ վստահված անձը հերթապահում է ընտրատեղամասի բակում: Վերջինս տեղամասի մոտ գտնվող՝ Նորք-Մարաշի տուն-ինտերնատի բնակիչներից է՝ Գագիկ Հակոբյանը։ Նա հինգ տարի է՝ ինչ բնակվում է տուն-ինտերնատում: Հակբոյանն իր նախաձեռնությամբ է գրանցվել ԲՀԿ վստահված անձ:
Մենք տեղում լսեցինք, թե ինչպես է ծերերի կացարանի բնակիչ, ԲՀԿ վստահված անձ Գագիկ Հակոբյանը ԲՀԿ մեկ այլ վստահված անձի ասում ՝ «տասներկու հոգու արդեն բերել եմ»: Չի բացառվում, որ խոսքը հենց ծերերի կացարանի բնակիչների մասին է: Հակոբյանը խոսում էր շշուկով, նա իր խոսքում զրուցակցին ցածրաձայն տեղեկացրեց, որ տեղում «Հայկական ժամանակ»-ի լրագրող կա: Գագիկ Հակոբյանին այս ընտրատեղամասում եկավ փոխարինելու ԲՀԿ մեկ այլ վստահված անձ:
Այս պահի դրությամբ Նորք-Մարաշի 9/02 ընտրատեղամասում ընտրել է 636 անձ: Այստեղ ընտրելու իրավունք ունի 1722 քաղաքացի:
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ