Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 28-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:
Նիստի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել կոռուպցիայի դեմ համակարգային և քրեաիրավական պայքարի հայաստանյան փորձին և արդյունքներին վերաբերող ելույթով: Ներկայացվել են այս ուղղությամբ Հայաստանում վերջին տարիներին իրականացված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումները, դրանից բխող օրենսդրական լուծումները, վերջիններիս գործադրման առկա պրակտիկան:
«Այդ բարեփոխումների, ինչպես նաև վերջին ժամանակաշրջանում քաղաքացիների աննախադեպ նախաձեռնողականության, իրավապահ մարմինների հետ համագործակցության շնորհիվ արձանագրվել են կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի բացառիկ ցուցանիշներ:
2018թ. առաջին կիսամյակի ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, քննվող կոռուպցիոն բնույթի քրեական գործերի թիվն ավելացել է 55.4 տոկոսով, քննվող կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը՝ 105 տոկոսով, դատարաններում քննվող գործերի թիվը՝ 50 տոկոսով: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետության բարձրացման, դատավարական գործողությունների և դատախազական հսկողության միջոցների կիրառման արդյունքում մի քանի անգամ բարձրացել է այնպիսի լատենտային հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, ինչպիսիք են պաշտոնեական դիրքի չարաշահումը, կաշառք տալը և ստանալը»,-իր ելույթում նշել է Արթուր Դավթյանը:
Նա գործընկերներին տեղեկացրել է, որ նաև դատախազական ներգործության միջոցների ակտիվ և հետևողական կիրառման արդյունքնում 2018թ. ընթացքում բացահայտված՝ կոռուպցիոն հանցագործություններով պետությանը հասցված ընդհանուր վնասից արդեն իսկ հատուցվել է 5 մլն դոլարից ավելի գումար, իսկ 14 մլն դոլարի չափով վնասի գումար ապահովվագրված է անհրաժեշտ քրեադատավարական գործիքակազմի, մասնավորապես՝ կոռուպցիոն հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձանց անշարժ և շարժական գույքի, ֆինանսական հաշիվների նկատմամբ կալանքի կիրառմամբ:
Արթուր Դավթյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում իրականացվող այս ծավալուն միջոցառումները և կոռուպցիայի հանդեպ իրավապահ մարմինների կողմից դրսևորվող բացարձակ անհանդուրժողական մոտեցումը նպաստելու է կոռուպցիայի մակարդակի և տարածվածության նվազմանը, խթանելու է կոռուպցիայի դեմ պայքարում հանրության կողմից իրավապահ մարմինների հանդեպ վստահության մեծացմանը և ցուցաբերվող ներկայիս աննախադեպ աջակցության առավել ընդլայնմանը:
Պատրաստակամություն հայտնելով գործընկեր երկրների դատախազությունների հետ կիսվելու հայաստանյան փորձով՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի դերը ԱՊՀ տարածքում կոռուպցիայի դեմ պայքարի ընդհանուր ուղենիշեր ստեղծելու, իրավական փոխօգնության ոլորտում գործակցության արդյունավետությունը բարձրացնելու, առաջացող խնդիրներին ընդհանուր ըմբռնողականության մթնոլորտում օպերատիվ լուծումներ տալու առումով:
Նիստի ընթացքում Կոորդինացիոն խորհրդի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է «ԱՊՀ ԳԴԿԽ 20-ամյակը» մեդալով՝ ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի զարգացման, նրա գործունեության կատարելագործման, այդ նպատակներով ԱՊՀ երկրների դատախազությունների միջև համագործակցության ամրապնդման մեջ ներդրած ավանդի և արժանիքների համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT