Փաշինյանի թիմը այլեւս կաշկանդված չէ նախկին պայմանավորվածություններով

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող երկու ուժեր հանդես եկան ուշագրավ հայտարարություններով: «Լույս» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանը նախընտրական այս շրջանում «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներում հնչած որոշ մտքերին անդրադառնալով՝ հայտարարեց, թե «... Մտածեք, թե ո՞նց եք անելու արտահերթ ընտրության գնալուց: Որովհետեւ թվարկածս ուժերը կանգնած են եղել ձեր կողքին եւ հայտարարել են, որ արտահերթ ընտրությունների կողմնակից ենք: ... նույն սահմանադրական հանրաքվեն էլ Ազգային ժողով է գալու: Ու էն մարդիկ, որ ձեզ մի անգամ օգնել են, կարող է՝ էլ չօգնեն»:

ԲՀԿ-ի կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նաիրա Զոհրաբյանը ավելի բաց հայտարարություն արեց. «Միանշանակ միանում եմ եւ կիսում իմ գործընկեր Արամ Զավենի Սարգսյանի երեկ հնչեցրած բոլոր մտահոգությունները։ Իհարկե, մտածելու ենք այդ մասին, եւ որեւէ մեկը հանկարծ մտքի ծայրով չանցկացնի, որ կարող է ժողովուրդ բերել Ազգային ժողով եւ պարտադրել, օրինակ, ինձ՝ Նաիրա Զոհրաբյանիս, քվեարկել մի բանի համար, որի համար ես չեմ ուզում։ Ժողովուրդը մեկ անգամ մոբիլիզացվեց Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատվելու համար, եւ եթե կարծում են, որ հեղափոխական բառաֆոնդը  անընդհատ ասելով՝ «պառկեցնեմ ասֆալտին», «կտանք պատերին» եւ այլ անհասկանալի արտահայտություններով մարդկանց բերելու են, ԱԺ-ի վրա ճնշում գործադրեն, ասում եմ՝ չեք կարողանալու։ Եվ չեք անելու։ Այնպես որ,  արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը մենք դեռ կքննարկենք, եւ ինչ որոշում էլ որ կայացնենք, լինելու է մեր քաղաքական որոշումը, եւ որեւէ մեկի մտքով հանկարծ չանցնի, որ կարող է մեզ սպառնալ ժողովրդի մի հատվածով: «Կբերեմ, կճնշեմ եւ կքվեարկեք»։ Ո՛չ։ Դուք անցել եք քաղաքակիրթ քաղաքական մշակույթի ու հարաբերությունների բոլոր սահմանները»,- երեկ tert.am-ին տված հարցազրույցում էլ ասել է Նաիրա Զոհրաբյանը: 

Առաջին հայացքից սա սպառնալիք է Փաշինյանի թիմի հասցեին: Բայց՝ միայն առաջին հայացքից: Իրականում սա հիանալի հնարավորություն է այդ թիմի համար վերջնականապես հստակեցնել իր հարաբերությունները՝ այսպես կոչված կոալիցիայի իր գործընկերների հետ ունեցած նախկին պայմանավորվածությունները ուժը կորցրած ճանաչելու համար: Ո՞րն է խնդիրը: Թավշյա հեղափոխության օրերին, երբ ակտիվորեն քննարկվում էր անմիջապես ԱԺ-ն ցրելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը, որոշում կայացվեց այն հետաձգել: Դա ուներ երկու հիմնական պատճառ: Նախ, կստեղծվեր մի իրավիճակ, երբ Հայաստանում որոշ ժամանակ չէր լինի ոչ վարչապետ, եւ ոչ էլ խորհրդարան, ինչը կարող էր կազմալուծել պետական համակարգը: Երկրորդ պատճառն այն էր, որ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելուն աջակցած, կամ ավելի հստակ ասած՝ չխոչընդոտած ուժերը, ինչպես նաեւ՝ արտախորհրդարանական ուժերը հնարավորություն ունենան ադապտացվել նոր իրավիճակին եւ կարողանան հավուր պատշաճի նախապատրաստվել ընտրություններին: Հակառակ դեպքում, եթե ընտրությունները անցկացվեին, ասենք, ամռանը, ապա Նիկոլ Փաշինյանի թիմը նոր կազմավորվող խորհրդարանում կունենար 90 տոկոսից ավելի ձայն, ինչը անթույլատրելի էր: 

Իսկ հիմա, երբ առնվազն երկու ուժ ակնարկում են, թե դուրս կգան նախկին պայմանավորվածությունների շրջանակից, Փաշինյանի թիմի ձեռքերը այլեւս ազատ են, եւ հենց իրենք կարող են պաշտոնապես նախաձեռնել այդ պայմանավորվածությունների չեղարկումը: Այլ կերպ ասած, Փաշինյանի թիմը կարող է հենց վաղվանից էլ պաշտոնապես սկսել ԱԺ-ի լուծարման գործընթացը եւ չկաշկանդվել նախկին պայմանավորվածություններով: Ինչ ձեւով՝ դա արդեն էական չէ: Կարող է գործադրվել վարչապետի հրաժարականի մեխանիզմը, երբ խորհրդարանը չի ընտրում վարչապետ եւ ավտոմատ լուծարվում է, կարող է իրականացվել հանրաքվե, որի արդյունքում ԱԺ-ն կլուծարվի եւ այլն, եւ այսպես շարունակ: Դրանք տեխնիկական հարցեր են: Փաշինյանի թիմը կարող է նույնիսկ չսպասել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին եւ նոր ընտրությունների գնալ գործող օրենսգրքով: 

Ցանկացած տարբերակով ընտրության գնալու դեպքում արդյունքը նույնն է լինելու: Ընտրողների բացարձակ մեծամասնության աջակցությունը վայելող ուժը նույնքան բացարձակ մեծամասնություն է կազմելու, իսկ ԱԺ-ում ներկայացված «մեծամասնությունը» եւ հավանաբար էլի որոշ ուժեր ու «ենթաուժեր» կդառնան արտախորհրդարանական կուսակցություններ:  Ու թերեւս հենց այս հեռանկարն է ստիպում վերը նշված ուժերին արտահերթ ընտրությունները կանխելուն ուղղված ինչ-որ քայլեր մտմտալ:  Այս ուժերի նման պահվածքը ամբողջությամբ արդարացնում է Փաշինյանի թիմի որդեգրած սկզբունքը: Այն է՝ ոչ մի գաղտնի բանակցություն, ոչ մի գաղտնի պայմանավորվածություն, քվոտաներ բաժանելու ոչ մի գործելաոճ: Այսինքն, Փաշինյանի թիմի ռազմավարությունը ամբողջությամբ դուրս է նախկինում՝ տասնամյակներ շարունակ Հայաստանում իրականացված «ընտրությունների» սխեմայից: Լինելու են մաքուր ընտրություններ, եւ դրանց արդյունքները ձեւավորվելու են ընտրողների տված ձայներով, եւ ոչ թե, պատկերավոր ասած, «Բաղրամյան 26»-ում որոշված քվոտաներով: Այդ է պատճառը, որ Փաշինյանի թիմը «բանակցում է» բացառապես ընտրողների հետ՝ բակերում, փողոցներում ու հրապարակներում անցկացնելով, մեղմ ասած, ակտիվ քարոզչություն: Ու դրա արդյունքում Փաշինյանի թիմը հաշվետու եւ պարտավորված է լինելու միայն առջեւ, ում հետ «բանակցել է» նախընտրական շրջանում ձայներ ստանալու վերաբերյալ: Այսինքն՝ ընտրողների:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6095 դիտում

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել