Ընտրողների թիվն այս տարի ավելի քան 6 հազարով մեծ է, քան եղել է նախորդ 2017-ին. որն է պատճառը

ՀՀ ոստիկանությունը հրապարակել էր Երեւանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները: Ըստ այդմ, ընտրողների թիվը 848 343 է: Ավագանու նախորդ ընտրություններն անցկացվել էին 2017 թվականի մայիսին: Այն ժամանակ ընտրողների ցուցակում ընդգրկվածների քանակը եղել է 842 147: Այսինքն՝ այս տարի քվեարկելու իրավունք ունեցողների թիվը նախորդ տարվա համեմատությամբ մեծ է ավելի քան 6 հազարով:

ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը, մեզ հետ զրույցում պարզաբանելով այս տարբերությունը, նկատեց, որ դա բնականոն է:

«Բնակչության պետական ռեգիստրում ընտրությունից ընտրություն հաշվառվում են դրսից եկած քաղաքացիներ, քաղաքացիություն ստացող անձինք, վերահաշվառվում են բանակից զորացրվածներ, ազատազրկման վայրից վերադարձածներ: Այդ բոլոր խմբերն ընդգրկվում են ընտրողների ռեգիստր: Ընտրողների ռեգիստր ընդգրկվում են նաեւ այն անձինք, ովքեր նախորդ ընտրության ժամանակ դեռ 18 տարին լրացած չի եղել: Հազարավոր քաղաքացիներ (ստույգ թիվը հիմա չեմ կարող ասել) ընդգրկված չեն եղել նախորդ տարվա ընտրությունների ցուցակում, որովհետեւ նրանց 17 տարին դեռ լրացած չի եղել: Դինամիկ աճը սովորական գործընթաց է: Զարմանալի է թվում քաղաքացիներին, բայց այդպես է: Աստված մի արասցե, եթե ընտրողների թիվը սկսի նվազման գնալ: Դուրս կգա՝ մահացողների քանակը ավելի շատ է, քան նոր ծնվող կամ, ասենք, Հայաստանի Հանրապետություն վերադարձող, 18 տարին լրացող անձանց քանակը»,- ասաց Մնացական Բիչախչյանը՝ հավելելով, որ ընտրողների ռեգիստրից դուրս են գալիս ոչ միայն մահացածերի, այլեւ ՀՀ քաղաքացիությունը դադարեցրած, օտարերկրյա պետությունում բնակություն հաստատած ու սահմանված ընթացակարգով այդ մասին տեղեկացրած անձինք: Ամեն դեպքում, ըստ նրա, այս երկրորդ խմբի թվերի հանրագումարը չի գերազանցում առաջինին, ինչի պատճառով էլ ընտրողների ցուցակում ընդգրկվածների քանակի նվազում չի լինում:

Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետը 100 տոկոսով բացառեց, որ միեւնույն անձը ընտրողների ցուցակում կարող է ընդգրկված լինել մեկից ավելի անգամ: «Որեւիցէ կրկնություն չի կարող լինել»,- վստահեցրեց նա:

Տպել
2595 դիտում

Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը մեկ հաղթանակ տարավ ու մեկ պարտություն կրեց (տեսանյութ)

Տոկիո-2020. Արման Դարչինյանը պարտվեց նոկաուտով (տեսանյութ)

Ճամբարներում իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

Նպատակ կա ՀՀ բոլոր բնակավայրերը միացնել լայնաշերտ ինտերնետ կապին. Հայկ Չոբանյան (տեսանյութ)

Ալավերդու համայնքապետարանը սոցիալական խմբերին արժեթղթեր է տալիս, և նրանք ստիպված են գնումներ կատարել կոնկրետ խանութից

Թուրքիան անտառային հրդեհների ճիրաններում է հայտնվել

Այն ինչ հիմա պետք է մեր երկրին, կրթված հասարակությունն է. Արամ Հայրյան

Մասիսում անասնագոմ է այրվել

ԱԹՍ օդանավակայան կառուցելու համար անհրաժեշտ գումարը հավաքվեց 15 օրում. այն կկառուցվի Լեռնապատ համայնքում

Մինչև տարկետում տալու որոշում է կայացվում, օլիմպիադան ավարտվում է. ԿԳՄՍՆ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը. «Արմենպրես»

Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում (տեսանյութ)

Իրանում Էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել է դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

10 հազար դոլարի փոխարեն 2 հազար դոլար. քթի պլաստիկ վիրահատության համար օտարերկացիները գալիս են Հայաստան

Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով

Կրակոցներ Երևանում, կասկածյալներից 3-ը եղբայրներ են. shamshyan.com

Երևան քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսներն ուղևորվել են Շանհայի նավահանգիստ, ՀՀ կհասնեն հոկտեմբերին (լուսանկարներ)

Վաղը ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկություն կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը

Երևանում անցկացվել է Ատոմյաին տեխնոլոգիաների երեկո

Բողոքի նամակ համաշխարհային ճանաչում ունեցող հայագետներից. ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Դերրինգեր» գրառմամբ լիցքավորված ատրճանակ, 50 փամփուշտ և փայտե մահակ

Փանիկում տուն է այրվել

Ժամը 06։30-ին ադրբեջանական ԶՈՒ- ն կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ

Հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ

Փայտածխով բեռնված մեքենա է այրվել

Օրակարգային է Գյումրիում փողոցաշինության ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության հստակ համագործակցությունը. Շիրակի մարզպետ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ-ն հաստատակամ է տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը. ԱԳՆ

Չաուշի փողոցում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Ադրբեջանցին հեռացավ առանց ձեռքսեղման. Հովհաննես Բաչկովի հաղթական մենամարտի տեսագրությունը (տեսանյութ)

Տոկիո-2020 Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Պատվաստվել, թե չեն պատվաստվել մշակույթի ու շոուբիզնեսի գործիչները. հարցում

Տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել հանրային տրանսպորտի հավաքակայաններում

Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասում

Արմեն Սիմոնյանը Երկաթուղայինի օրվա առիթով պատվոգրեր է հանձնել համակարգի մի շարք աշխատողների

Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին, հուղարկավորությունը՝ օգոստոսի 1-ին

ԳԹԿ-ն նախաձեռնում է ստեղծել հայոց լեզվի ավարտական և միասնական քննությունների թեստերի նոր առաջադրանքների պաշարներ