Երևան
12 °C
Այսօր Մարտիրոս Սարյանի անվան պուրակում, մեծ նկարչի արձանի հարևանությամբ տեղադրվեց դիզայներ-նկարիչների ձևավորած նոր դաշնամուրը, որը միշտ բաց կլինի հանրության համար: Հետագայում նման դաշնամուրներ կտեղադրվեն նաեւ մայրաքաղաքի այլ հատվածներում: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ «ՓՈՒՇ» նախագծի համագործակցության շրջանակներում:
«ՓՈՒՇ»-ի կազմակերպչական գծով մենեջեր Սոնա Ասատրյանը հայտնեց, որ բաց տարածությունում դաշնամուր տեղադրելու գաղափարն առաջացել է Հայաստանում շատ դաշնամուրների վրա գրված «ձեռք չտալ» արգելանշանը տեսնելուց հետո: Նախագիծը ստեղծվել է մեկ տարի առաջ, որի հեղինակներն են ԱՅԲ դպրոցի շրջանավարտներ Բագրատ Սարգսյանն ու Արթուր Եփրեմյանը:
Նախագիծը ներկայացնում է բաց հարթակ եւ կազմակերպիչներն ակնկալում են, որ երիտասարդ ու հայտնի արվեստագետները կկարողանան նման կերպ իրենց արվեստը ներկայացնել Երեւանի փողոցներում: «Իրենց նախաձեռնությամբ տեղադրված դաշնամուրները դրված են բոլոր քաղաքացիների համար: Նման կերպ փորձելու ենք հանրությանն է՛լ ավելի ներգրավել քաղաքի մշակութային անցուդարձին»,-ասաց կազմակերպչական գծով մենեջեր Սոնա Ասատրյանը:
Վերջինս անդրադարձավ նաեւ «ՓՈՒՇ» անվանմանը, նշեց, որ անգլերենից են վերցրել բառը, որը նշանակում է հրել, այս դեպքում նկատի ունեն՝ մարդկությանը հրել, մղել դեպի մշակույթ: «ՓՈՒՇ»-ն իրենից ներկայացնում է մշակութային տեխնոլոգիաների համադրում Երեւանի փողոցներում: Նախագիծը հնարավորություն է ընձեռում ինչպես նվագելու, այնպես էլ սոցիալական ցանցերում տեսագրություններ բեռնելու՝ օգտագործելով #playwithus, #createwithus հեշթեգերը:
Նախագծի հեղինակներից Արթուր Եփրեմյանը նշեց, որ իրենց նպատակն է եւս 6 վայրերում տեղադրել նման դաշնամուրներ:
Նախագծի համահեղինակ Բագրատ Սարգսյանն ասաց, որ դաշնամուրը տեխնիկապես հագեցած է այն բոլոր միջոցներով, որոնք հնարավորություն են տալիս այն պաշտպանել խոնավացումից, ձյունից, անձրեւից:
«Դաշնամուրը պատված է հատուկ նյութով, որը պաշտպանում է անձրեւներից: Այն պատրաստ է մինչեւ դեկտեմբեր ծառայել բոլոր ցանկացողներին, ոչ միայն նվագելու տեսքով: Նրան ամրացված նաեւ Wi-fi է լինելու, եւ հեռախոսի մարտկոցներ լիցքավորելու հարմարանք, որպեսզի ցանկության դեպքում թե՛ տուրիստները, թե՛ մեր համաքաղաքացիները կարողանան օգտվել»,-ասաց Բագրատ Սարգսյանը:
Նախագծի կազմակերպիչները նշեցին, որ խիստ տեղումնաշատ ժամանակահատվածում գուցե դաշնամուրը տեղափոխեն փակ տարածք, սակայն այն պաշտպանված է հատուկ լաքանման նյութով, ջրամեկուսացված է եւ խոնավությունը հանող ավտոմատ միացող հարմարանքներ ունի:
Սարյանի պուրակում առաջին դաշնամուրի վրա նկարել է երիտասարդ նկարիչ Վահե Հակոբյանը, որն էլ ներկայացրեց իր «Կարմիր» կոչվող նկարների շարքը: Վահեն հույս հայտնեց, որ կնկարի եւս մեկ դաշնամուրի վրա: Մեր այն հարցին, թե տարօրինակ չէ՞ր դաշնամուրի վրա նկարելու առաջարկը, նկարիչն ասաց, որ ոչ. «Ինձ ընկերներիցս մեկն ասաց, որ նման առաջարկ կա, ասաց, որ փող չեն տալու, եւ հարցրեց՝ արդյո՞ք ես կհամաձայնվեմ, ես համաձայնվեցի»:
Սարյանի պուրակում դաշնամուրի վրա առաջին անգամ նվագեց մաեստրո Տիգրան Մանսուրյանը: «Երաժշտության միջոցով ի՜նչ հրաշք է դառնում մեր քաղաքը, սիրո եւ հավատարմության աշխարհ է: Վստահ եմ՝ Մարտիրոս Սարյանը շատ ուրախ կլիներ: Առհասարակ նա լույսի, գեղեցկության, մեր հոգեւորի մեծ ջատագովն էր թե՛ իր ստեղծագործություններում, թե՛ վարքագծում, եւ թե կյանքում»,-ասաց մաեստրոն:
Տիգրան Մանսուրյանի վստահեցմամբ՝ նման ծրագիրը կարող է նպաստել բարձրաճաշակ երաժշտության տարածմանը: «Անշուշտ, սա լինելու է այն գործիքը, որով ոչ ոք չի կարող ավտոբուսներում եւ տաքսիներում հնչող երաժշտությունը շարունակել, սա արդեն լավ է: Մենք ինքներս կորոշենք մեր ճաշակի չափը եւ կունենանք դրա առաջնորդող ծրագիրը»,-ասաց նա:
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT